https://arm.sputniknews.ru/20210812/rusastani-pnn-hastatec-adrbejan-xaxtel-e-hradadarn-arcaxum-28652208.html
Ռուսաստանի ՊՆ-ն հաստատեց՝ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում
Ռուսաստանի ՊՆ-ն հաստատեց՝ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ ադրբեջանական ԶՈւ-ն երկու հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ։ 12.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-12T22:51+0400
2021-08-12T22:51+0400
2021-08-18T17:42+0400
արցախ
ադրբեջան
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0b/28630940_0:41:1080:651_1920x0_80_0_0_01ccc76bb14df017bbc4185d69d0b326.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման փաստը։Նշվում է, որ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, որը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7.29-ին և 7.58-ին։ Այդ ժամերին ադրբեջանական զինուժը ԶՈւ-ն երկու հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ։ Տուժածներ չկան:«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել ՝ իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար: Կատարվում է հետաքննություն։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական շփում է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականապատել օբյեկտներն ու տեղանքը: Օրվա ընթացքում Մարտունու շրջանում 2 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից: 2020-ի նոյեմբերի 23 -ից սկսած մաքրվել է պայթուցիկներից 2,242,5 հա տարածք, 672,3 կմ ճանապարհ, 1,922 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,795 պայթուցիկ առարկա:Բաքուն ուզում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին, իսկ Երևանը հետ է քաշվել. ԱրեշևՆշենք, որ Արցախի ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
https://arm.sputniknews.ru/20210812/artsaxum-adrbejani-zu-storabajanumnery-pordzelen-hatel-shpman-gicy-28646593.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0b/28630940_0:7:1080:685_1920x0_80_0_0_c4811c07dc86374842f77901a02d1ecd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, հրադադար
արցախ, ադրբեջան, հրադադար
Ռուսաստանի ՊՆ-ն հաստատեց՝ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում
22:51 12.08.2021 (Թարմացված է: 17:42 18.08.2021) Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ ադրբեջանական ԶՈւ-ն երկու հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության
ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման փաստը։
Նշվում է, որ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, որը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7.29-ին և 7.58-ին։ Այդ ժամերին ադրբեջանական զինուժը ԶՈւ-ն երկու հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ։ Տուժածներ չկան:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել ՝ իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար: Կատարվում է հետաքննություն։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական շփում է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականապատել օբյեկտներն ու տեղանքը: Օրվա ընթացքում Մարտունու շրջանում 2 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից: 2020-ի նոյեմբերի 23 -ից սկսած մաքրվել է պայթուցիկներից 2,242,5 հա տարածք, 672,3 կմ ճանապարհ, 1,922 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,795 պայթուցիկ առարկա:
Նշենք, որ
Արցախի ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: