https://arm.sputniknews.ru/20210812/karavarutyuny-2-nor-orinagice-berelu-xorhrdaran-28643523.html
Կառավարությունը 2 նոր օրինագիծ է բերելու խորհրդարան. ընդդիմությանը հայտնի է` ինչ են դրանք
Կառավարությունը 2 նոր օրինագիծ է բերելու խորհրդարան. ընդդիմությանը հայտնի է` ինչ են դրանք
Sputnik Արմենիա
Գեղամ Մանուկյանից հետո արտահերթ ձայնի իրավունքով ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 12.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-12T12:19+0400
2021-08-12T12:19+0400
2021-08-12T12:23+0400
հայաստան
խորհրդարան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549732_0:1:1600:906_1920x0_80_0_0_47ed39a3b954e849de9015ff4f4e1f70.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Իշխանությունը շարունակում է ԱԺ–ի պատգամավորների աշխատանքը հանրությունից թաքցնելու գործընթացը։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով լրագրողների աշխատանքի սահմանափակումների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյաների բացասական վերաբերմունքի վերջին դեպքերին։Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ առաջիկայում իշխանությունը նախատեսում է երկու նոր օրինագիծ ներկայացնել խորհրդարան, որոնց նպատակը, ըստ նրա, իշխանավորների քայլերը հանրությունից թաքցնելն է։«Շուտով բերելու է կառավարությունը 2 նման խայտառակ բան. գործուղումները գաղտնի են ուզում իրականացնել, մեկ անձից գնումների ամբողջ թղթածրարն ուզում են «գաղտնի» գրիֆի տակ մտցնել», –ասաց նա։Գեղամ Մանուկյանից հետո արտահերթ ձայնի իրավունքով ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Խոսելով լրատվության ազատության մասին` Սիմոնյանը շեշտեց, որ Հայաստանում երբևէ այնքան ընդդիմադիր հեռուստաալիք չի եղել, որքան կա այսօր։«Վերջիվերջո, պարո՛ն Մանուկյան, երբ որ դուք հանդիսանում էիք «Երկիր Մեդիայի» լրագրող դուք չէիք խորշում վիրավորանքներ հնչեցնել սոցիալական ցանցերում, և ձեր օրինակով բազմաթիվ լրագրողներ, տարբեր ուղղություններով ամենավերջին վիրավորանքներ էին հնչեցնում։ Առնվազն այս դահլիճում հիմա երկու նախկին լրագրող կա, որ վիրավորանքներ է գրել և սփռել սոցիալական ցանցերում։ Հետո ասում եք` ատելությունը մենք տարածեցինք»,– ասաց նա։«Երևանի կեսի հետ կարող է լինել». Սեդրակյանի որդին` հոր և լրագրողների «բախումների» մասինՍիմոնյանը նաև հայտարարեց, որ ԱԺ–ի շենքում լրագրողների տեղաշարժի սահմանափակումներից հրաժարվելու մտադրություն իշխող քաղաքական ուժը չունի։ Ըստ նրա` լրագրողները հնարավորություն են ունենալու պատգամավորներին մոտենալու, բայց իրավունք չեն ունենալու բացել պատգամավորի աշխատասենյակի դուռը, չեն վազելու պատգամավորի հետևից, քանի որ իր դիտարկմամբ, դա անհարգալից վերաբերմունք է թե՛ պատգամավորի և թե՛ հենց լրագրողի նկատմամբ։Խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ․ Անդրեասյանը՝ լրագրողների տեղաշարժի մասին
https://arm.sputniknews.ru/20210811/lragroxin-chi-kareli-zrkel-arajin-dzerqic-taq-texekutyunner-stanalu-iravunqic-mip-28641071.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549732_0:0:1600:1006_1920x0_80_0_0_ca77f4c53952f78a94b58e3f9d7534a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խորհրդարան, աժ (ազգային ժողով)
հայաստան, խորհրդարան, աժ (ազգային ժողով)
Կառավարությունը 2 նոր օրինագիծ է բերելու խորհրդարան. ընդդիմությանը հայտնի է` ինչ են դրանք
12:19 12.08.2021 (Թարմացված է: 12:23 12.08.2021) Գեղամ Մանուկյանից հետո արտահերթ ձայնի իրավունքով ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Իշխանությունը շարունակում է ԱԺ–ի պատգամավորների աշխատանքը հանրությունից թաքցնելու գործընթացը։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով լրագրողների աշխատանքի սահմանափակումների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյաների բացասական վերաբերմունքի վերջին դեպքերին։
Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ առաջիկայում իշխանությունը նախատեսում է երկու նոր օրինագիծ ներկայացնել խորհրդարան, որոնց նպատակը, ըստ նրա, իշխանավորների քայլերը հանրությունից թաքցնելն է։
«Շուտով բերելու է կառավարությունը 2 նման խայտառակ բան. գործուղումները գաղտնի են ուզում իրականացնել, մեկ անձից գնումների ամբողջ թղթածրարն ուզում են «գաղտնի» գրիֆի տակ մտցնել», –ասաց նա։
Գեղամ Մանուկյանից հետո արտահերթ ձայնի իրավունքով ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Խոսելով լրատվության ազատության մասին` Սիմոնյանը շեշտեց, որ Հայաստանում երբևէ այնքան ընդդիմադիր հեռուստաալիք չի եղել, որքան կա այսօր։
«Վերջիվերջո, պարո՛ն Մանուկյան, երբ որ դուք հանդիսանում էիք «Երկիր Մեդիայի» լրագրող դուք չէիք խորշում վիրավորանքներ հնչեցնել սոցիալական ցանցերում, և ձեր օրինակով բազմաթիվ լրագրողներ, տարբեր ուղղություններով ամենավերջին վիրավորանքներ էին հնչեցնում։ Առնվազն այս դահլիճում հիմա երկու նախկին լրագրող կա, որ վիրավորանքներ է գրել և սփռել սոցիալական ցանցերում։ Հետո ասում եք` ատելությունը մենք տարածեցինք»,– ասաց նա։
Սիմոնյանը նաև հայտարարեց, որ ԱԺ–ի շենքում լրագրողների տեղաշարժի սահմանափակումներից հրաժարվելու մտադրություն իշխող քաղաքական ուժը չունի։ Ըստ նրա` լրագրողները հնարավորություն են ունենալու պատգամավորներին մոտենալու, բայց իրավունք չեն ունենալու բացել պատգամավորի աշխատասենյակի դուռը, չեն վազելու պատգամավորի հետևից, քանի որ իր դիտարկմամբ, դա անհարգալից վերաբերմունք է թե՛ պատգամավորի և թե՛ հենց լրագրողի նկատմամբ։