https://arm.sputniknews.ru/20210812/himnarkneri-ashxatakicnerin-usanocxnerin-stipumen-patvastvel-28642855.html
Հիմնարկների աշխատակիցներին և ուսանողներին ստիպում են պատվաստվել. ահազանգ ԱԺ–ում
Հիմնարկների աշխատակիցներին և ուսանողներին ստիպում են պատվաստվել. ահազանգ ԱԺ–ում
Sputnik Արմենիա
Թագուհի Թովմասյանը նշեց, որ այդ հարցով իր ընտրվելու դեպքում պատրաստվում է քննարկում կազմակերպել ու հրավիրեց մասնակցելու նաև ահազանգ հնչեցրած ընդդիմադիր... 12.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-12T11:12+0400
2021-08-12T11:12+0400
2021-08-12T11:26+0400
հասարակություն
հայաստան
գեղամ նազարյան
աժ (ազգային ժողով)
թագուհի թովմասյան
կորոնավիրուս
պատվաստում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578114_0:0:1600:901_1920x0_80_0_0_c33f02c3e250972cae4b46eee93d6b00.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում հիմնարկ–ձեռնարկությունների աշխատակիցներին պարգևավճար կամ աշխատավարձ չվճարելու սպառնալիքով պարտադրում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը։«Ուսանողներին պարտադրում են և արդեն իսկ ասում են, որ պետք է կա՛մ վակցինացիայի ենթարկվեք, կա՛մ 15 օրը մեկ պետք է թեստ հանձնեք։ Առաջին հայացքից դա արվում է հանրության անվտանգության համար, բայց իմ կարծիքով, այս պարտադրանքն առաջացնում է հակատրամադրվածություն այս ամենի նկատմամբ»,– ասաց Նազարյանը։Պատգամավորը հարց ուղղեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին. «Արդյո՞ք ձեր կարծիքով մարդն ազատ է որոշում կայացնելու, և արդյո՞ք 18, 19, 20 տարեկան երիտասարդներն այն թիրախային խումբն են, որոնց պետք է անպայման պատվաստել»։Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ. վերջին տվյալներԹագուհի Թովմասյանը նշեց, որ այդ հարցով իր ընտրվելու դեպքում պատրաստվում է քննարկում կազմակերպել ու հրավիրեց մասնակցելու նաև ահազանգ հնչեցրած ընդդիմադիր պատգամավորին։Հուլիսի 30–ին պարզ դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է, որ պետական կառավարման և ՏԻՄ–երի, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք` առավելագույնը 72 ժամ վաղեմության:
https://arm.sputniknews.ru/20210812/koronavirusayin-hivandutyan-yntacqy-hayastanum-28642641.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578114_116:0:1536:1065_1920x0_80_0_0_5d14cfa92044c42b56898348e3bc41fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, գեղամ նազարյան, աժ (ազգային ժողով), թագուհի թովմասյան, կորոնավիրուս, պատվաստում
հասարակություն , հայաստան, գեղամ նազարյան, աժ (ազգային ժողով), թագուհի թովմասյան, կորոնավիրուս, պատվաստում
Հիմնարկների աշխատակիցներին և ուսանողներին ստիպում են պատվաստվել. ահազանգ ԱԺ–ում
11:12 12.08.2021 (Թարմացված է: 11:26 12.08.2021) Թագուհի Թովմասյանը նշեց, որ այդ հարցով իր ընտրվելու դեպքում պատրաստվում է քննարկում կազմակերպել ու հրավիրեց մասնակցելու նաև ահազանգ հնչեցրած ընդդիմադիր պատգամավորին։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում հիմնարկ–ձեռնարկությունների աշխատակիցներին պարգևավճար կամ աշխատավարձ չվճարելու սպառնալիքով պարտադրում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը։
«Ուսանողներին պարտադրում են և արդեն իսկ ասում են, որ պետք է կա՛մ վակցինացիայի ենթարկվեք, կա՛մ 15 օրը մեկ պետք է թեստ հանձնեք։ Առաջին հայացքից դա արվում է հանրության անվտանգության համար, բայց իմ կարծիքով, այս պարտադրանքն առաջացնում է հակատրամադրվածություն այս ամենի նկատմամբ»,– ասաց Նազարյանը։
Պատգամավորը հարց ուղղեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին. «Արդյո՞ք ձեր կարծիքով մարդն ազատ է որոշում կայացնելու, և արդյո՞ք 18, 19, 20 տարեկան երիտասարդներն այն թիրախային խումբն են, որոնց պետք է անպայման պատվաստել»։
Թագուհի Թովմասյանը նշեց, որ այդ հարցով իր ընտրվելու դեպքում պատրաստվում է քննարկում կազմակերպել ու հրավիրեց մասնակցելու նաև ահազանգ հնչեցրած ընդդիմադիր պատգամավորին։
Հուլիսի 30–ին պարզ դարձավ, որ ՀՀ առողջապահության
նախարարությունն առաջարկում է, որ պետական կառավարման և ՏԻՄ–երի, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք` առավելագույնը 72 ժամ վաղեմության: