https://arm.sputniknews.ru/20210812/apashrjapakman-depqum-erkatuxin-kancni-naxijevano-mexriov-ijevanov-gnel-sanosyan-28644439.html
Ապաշրջափակման դեպքում երկաթուղին կանցնի Նախիջևանով, Մեղրիով, Իջևանով. Գնել Սանոսյան
Ապաշրջափակման դեպքում երկաթուղին կանցնի Նախիջևանով, Մեղրիով, Իջևանով. Գնել Սանոսյան
Sputnik Արմենիա
Գնել Սանոսյանը կարծում է, որ տնտեսապես ձեռնտու կլինի ապաշրջափակման դեպքում երկաթուղին ԽՍՀՄ տարիների ուղղություններով աշխատեցնելը։ 12.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-12T13:14+0400
2021-08-12T13:14+0400
2021-08-12T17:20+0400
հայաստան
ադրբեջան
գնել սանոսյան
երկաթուղի
https://cdn.am.sputniknews.ru/img/2288/54/22885460_0:84:1600:984_1920x0_80_0_0_b230ec77cf1d21e90374ebacc5de3bf3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ապաշրջափակումը վերաբերում է երկու երկրներին. երկուսը համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը` խոսելով կոմունիկացիաների բացման մասին։«Հաղորդակցության բացումից կշահենք ոչ միայն մենք, այլև տարածաշրջանի մեր հարևան երկրները։ Իսկ եթե հատկապես երկաթուղու մասին է խոսքը, չենք կարող առանց ենթակառուցվածքների կառուցման ապաշրջափակման հասնել, քանի որ կան հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, ուստի պետք է նորը կառուցվի»,–ասաց Սանոսյանը։Նրա խոսքով` կառուցվելիք երկաթուղու ուղղությունները կլինեն նույնը, ինչ ԽՍՀՄ տարիներին։ Սանոսյանը նշեց նաև, որ բոլորին հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով։«Եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել. երկաթուղին սովետական տարիներին անցել է նաև Իջևանի ուղղությամբ։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի, և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ` նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղություններով աշխատեցնելը», - ասաց Սանոսյանը։Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբՀիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հարցեր կան, որոնք ավելի երկար ժամանակ են պահանջում լուծումների համար, սակայն մեր տրամադրվածությունը պետք է լինի գնալ լուծումների։ Նա նշեց, որ այդ հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։ Փաշինյանի խոսքով` օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։Պետք է քայլերը ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը հաղթահարենք. Նիկոլ Փաշինյան
https://arm.sputniknews.ru/20210809/inch-khndir-e-lutsum-rd-n-haravayin-kovkasum-matevosyany-apashrjapakumn-atragacnelu-masin-28613696.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2288/54/22885460_90:0:1511:1066_1920x0_80_0_0_f75850d581dda6db01a250f89b08b2bd.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գնել սանոսյան , երկաթուղի
հայաստան, ադրբեջան, գնել սանոսյան , երկաթուղի
Ապաշրջափակման դեպքում երկաթուղին կանցնի Նախիջևանով, Մեղրիով, Իջևանով. Գնել Սանոսյան
13:14 12.08.2021 (Թարմացված է: 17:20 12.08.2021) Գնել Սանոսյանը կարծում է, որ տնտեսապես ձեռնտու կլինի ապաշրջափակման դեպքում երկաթուղին ԽՍՀՄ տարիների ուղղություններով աշխատեցնելը։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ապաշրջափակումը վերաբերում է երկու երկրներին. երկուսը համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը` խոսելով կոմունիկացիաների բացման մասին։
«Հաղորդակցության բացումից կշահենք ոչ միայն մենք, այլև տարածաշրջանի մեր հարևան երկրները։ Իսկ եթե հատկապես երկաթուղու մասին է խոսքը, չենք կարող առանց ենթակառուցվածքների կառուցման ապաշրջափակման հասնել, քանի որ կան հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, ուստի պետք է նորը կառուցվի»,–ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` կառուցվելիք երկաթուղու ուղղությունները կլինեն նույնը, ինչ ԽՍՀՄ տարիներին։ Սանոսյանը նշեց նաև, որ բոլորին հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով։
«Եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել. երկաթուղին սովետական տարիներին անցել է նաև Իջևանի ուղղությամբ։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի, և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ` նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղություններով աշխատեցնելը», - ասաց Սանոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց` հարցեր կան, որոնք ավելի երկար ժամանակ են պահանջում լուծումների համար, սակայն մեր տրամադրվածությունը պետք է լինի գնալ լուծումների։ Նա նշեց, որ այդ հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։ Փաշինյանի խոսքով` օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։