https://arm.sputniknews.ru/20210811/naxkin-tnorenin-het-berelu-tsragire-boxoqi-akcia-kendanabanakan-aygum-28633566.html
«Նախկին տնօրենին հետ բերելու ծրագիր է սա». բողոքի ակցիա` կենդանաբանական այգում
«Նախկին տնօրենին հետ բերելու ծրագիր է սա». բողոքի ակցիա` կենդանաբանական այգում
Sputnik Արմենիա
Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա արեցին` պահանջելով, որպեսզի իրենց ներկայացնեն, թե ինչու է այգու` ժամանակին աշխատանքից ազատված աշխատակիցը... 11.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-11T14:23+0400
2021-08-11T14:23+0400
2021-08-11T14:58+0400
հասարակություն
հայաստան
երևան
կենդանաբանական այգի
բողոքի ակցիա
տնօրեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0b/28632980_0:96:1457:919_1920x0_80_0_0_6afcb452a934e1e62c22ccecc2607a46.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Կենդանաբանական այգու աշխատողներն այսօր կրկին բողոքի ակցիա արեցին` ընդդեմ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի։ Բողոքի ակցիային մասնակցում էին նաև այգու նախկին աշխատակիցները` նշելով, որ մտահոգ են այգուն սպասվող ճակատագրով։Մայլո՝ Վիկտորյայից․ Կենդանաբանականի փոքրիկ այցելուն անվանակոչել է նորածին եղնիկին«Այժմ այգու տնօրենի ԺՊ է նշանակվել Արևիկ Մկրտչյանը, որը ժամանակին միջազգային կապերի մասնագետ է եղել այգում։ Սակայն նա ոչ կոմպետենտ անձ է տնօրենի համար, քանի որ իր աշխատելու տարիներին ոչ մի օգուտ չի բերել այգուն, բացի վնասից` ոչ համարժեք փոխանակումներ են եղել կենդանիների»,–ասաց այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը։Բողոքի ակցիա` կենդանաբանական այգում
Նրա խոսքով` Մկրտչյանը սերտ կապեր ունի այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ, և Մկրտչյանի նշանակումը նախկին ղեկավարին հետ բերելու ծրագիր է ընդամենը։ Ռաֆայելյանը նշեց, որ Մկրտչյանը հովանավորներ ունի ներկա կառավարությունից, դրա համար էլ նա է նշանակվել։Բողոքի ակցիա` կենդանաբանական այգում
Այգու մեկ այլ աշխատակից էլ ասաց`ինչո՞ւ են Մկրտչյանին ԺՊ նշանակում, երբ նա ժամանակին հեռացվել է աշխատանքից, և անգամ դատարան դիմելուց հետո չի վերականգնվել այգում զբաղեցրած իր պաշտոնին։Կենդանաբանական այգու աշխատակիցներից տիկին Էլիզան էլ նշեց, որ պայքարում են, որպեսզի այգին խոտածածկ տարածքի չվերածվի։Բողոքի ակցիա` կենդանաբանական այգում. Անուշ Ռաֆայելյանը
«Խնդիրն անձնավորված չէ` մենք ուզում ենք կենդանիներ տեսնել այստեղ, ոչ թե կարուսելներ ու սրճարաններ։ Հիմա ոտքի էր սկսել կանգնել կենդանաբանական այգին, բայց նոր ԺՊ–ի նշանակմամբ` մենք լավ հույսեր չենք կապում այգու ապագայի հետ»,–ասաց նա։Հայ լուսանկարչի աննախադեպ ֆոտոշարքը Մոսկվայի կենդանաբանական այգուցԲողոքի ակցիա անողները ասացին, որ ուզում են այգու կառավարման խորհրդի հետ հանդիպել, որպեսզի հասկանան` ինչու է Մկրտչյանը նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար։ Մեկ շաբաթ անց, եթե ցանկալի պատասխան չլինի, ապա աշխատակիցները կրկին բողոքի ակցիա կանեն։Բողոքի ակցիա` կենդանաբանական այգում
Հիշեցնենք, որ օրեր առաջ այգու աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին արել նույն պահանջով` նշելով, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու։ Հավելենք, որ 2019-ի նոյեմբերի 1-ին դադարեցվեց Ռուբեն Խաչատրյանի պաշտոնավարումը որպես այգու տնօրեն. մինչ այդ նրա դեմ բողոքի ակցիա էին ընթանում։Բողոքի ակցիա` կենդանաբանական այգում
երևան
կենդանաբանական այգի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0b/28632980_0:50:1457:965_1920x0_80_0_0_76337a14fa59d325703840b7f5b5ef15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, երևան, կենդանաբանական այգի, բողոքի ակցիա, տնօրեն
հասարակություն , հայաստան, երևան, կենդանաբանական այգի, բողոքի ակցիա, տնօրեն
«Նախկին տնօրենին հետ բերելու ծրագիր է սա». բողոքի ակցիա` կենդանաբանական այգում
14:23 11.08.2021 (Թարմացված է: 14:58 11.08.2021) Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա արեցին` պահանջելով, որպեսզի իրենց ներկայացնեն, թե ինչու է այգու` ժամանակին աշխատանքից ազատված աշխատակիցը նշանակվել ԺՊ։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Կենդանաբանական այգու աշխատողներն այսօր կրկին բողոքի ակցիա արեցին` ընդդեմ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի։ Բողոքի ակցիային մասնակցում էին նաև այգու նախկին աշխատակիցները` նշելով, որ մտահոգ են այգուն սպասվող ճակատագրով։
«Այժմ այգու տնօրենի ԺՊ է նշանակվել Արևիկ Մկրտչյանը, որը ժամանակին միջազգային կապերի մասնագետ է եղել այգում։ Սակայն նա ոչ կոմպետենտ անձ է տնօրենի համար, քանի որ իր աշխատելու տարիներին ոչ մի օգուտ չի բերել այգուն, բացի վնասից` ոչ համարժեք փոխանակումներ են եղել կենդանիների»,–ասաց այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը։
Բողոքի ակցիա` կենդանաբանական այգում
Նրա խոսքով` Մկրտչյանը սերտ կապեր ունի այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ, և Մկրտչյանի նշանակումը նախկին ղեկավարին հետ բերելու ծրագիր է ընդամենը։ Ռաֆայելյանը նշեց, որ Մկրտչյանը հովանավորներ ունի ներկա կառավարությունից, դրա համար էլ նա է նշանակվել։
Բողոքի ակցիա` կենդանաբանական այգում
Այգու մեկ այլ աշխատակից էլ ասաց`ինչո՞ւ են Մկրտչյանին ԺՊ նշանակում, երբ նա ժամանակին հեռացվել է աշխատանքից, և անգամ դատարան դիմելուց հետո չի վերականգնվել այգում զբաղեցրած իր պաշտոնին։
Կենդանաբանական այգու աշխատակիցներից տիկին Էլիզան էլ նշեց, որ պայքարում են, որպեսզի այգին խոտածածկ տարածքի չվերածվի։
Բողոքի ակցիա` կենդանաբանական այգում. Անուշ Ռաֆայելյանը
«Խնդիրն անձնավորված չէ` մենք ուզում ենք կենդանիներ տեսնել այստեղ, ոչ թե կարուսելներ ու սրճարաններ։ Հիմա ոտքի էր սկսել կանգնել կենդանաբանական այգին, բայց նոր ԺՊ–ի նշանակմամբ` մենք լավ հույսեր չենք կապում այգու ապագայի հետ»,–ասաց նա։
Բողոքի ակցիա անողները ասացին, որ ուզում են այգու կառավարման խորհրդի հետ հանդիպել, որպեսզի հասկանան` ինչու է Մկրտչյանը նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար։ Մեկ շաբաթ անց, եթե ցանկալի պատասխան չլինի, ապա աշխատակիցները կրկին բողոքի ակցիա կանեն։
Բողոքի ակցիա` կենդանաբանական այգում
Հիշեցնենք, որ օրեր առաջ այգու աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին արել նույն պահանջով` նշելով, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու։ Հավելենք, որ 2019-ի նոյեմբերի 1-ին դադարեցվեց Ռուբեն Խաչատրյանի պաշտոնավարումը որպես այգու տնօրեն. մինչ այդ նրա դեմ բողոքի ակցիա էին ընթանում։
Բողոքի ակցիա` կենդանաբանական այգում