https://arm.sputniknews.ru/20210811/dajan-spanutyun-yerevanum-28632867.html
Դաժան սպանություն Երևանում. 33–ամյա տղամարդը 34–ամյա կնոջը դանակի մոտ 10 հարված է հասցրել
Դաժան սպանություն Երևանում. 33–ամյա տղամարդը 34–ամյա կնոջը դանակի մոտ 10 հարված է հասցրել
Sputnik Արմենիա
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի(Սպանություն) մասի հատկանիշներով։ 11.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-11T13:44+0400
2021-08-11T13:44+0400
2021-08-11T18:06+0400
պատահարներ
հայաստան
երևան
սպանություն
կին
տղամարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0b/28635921_0:0:1595:901_1920x0_80_0_0_1519beb9065300f06719b55af02e5f0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Առանձնակի դաժանությամբ սպանություն է այսօր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 54 շենքի մուտքերից մեկում կնոջ դի կա։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված շենքի առաջին մուտքում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 34-ամյա Մերի Մ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա մոտ 10-ից ավելի դանակի հարվածի հետքեր կան։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ Մերի Մ․-ին սպանել է Երևանի բնակիչ, 33-ամյա Մհեր Զ․-ն։ Մինչ ոստիկաններն ու քննիչները մեկնել են Մհեր Զ․-ի՝ Էրեբունի վարչական տարածքում գտնվող բնակարան, նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին է և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը։ Տղամարդը ներկայացրել է նաև հանցագործության գործիք՝ դանակը։Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ի մասի (Սպանություն) հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, նրանք սահմանազատել են տարածքը։
https://arm.sputniknews.ru/20210811/spanutyun-datapartyalneri-hivandanocum-kalanavor-spanel-e-mek-ayl-kalanavori-28632792.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0b/28635921_56:0:1490:901_1920x0_80_0_0_54c4101f47b0779ef324200c89b37b65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, երևան, սպանություն, կին, տղամարդ
պատահարներ, հայաստան, երևան, սպանություն, կին, տղամարդ
Դաժան սպանություն Երևանում. 33–ամյա տղամարդը 34–ամյա կնոջը դանակի մոտ 10 հարված է հասցրել
13:44 11.08.2021 (Թարմացված է: 18:06 11.08.2021) Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի(Սպանություն) մասի հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Առանձնակի դաժանությամբ սպանություն է այսօր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է
Shamshyan.com-ը, ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 54 շենքի մուտքերից մեկում կնոջ դի կա։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված շենքի առաջին մուտքում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 34-ամյա Մերի Մ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա մոտ 10-ից ավելի դանակի հարվածի հետքեր կան։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ Մերի Մ․-ին սպանել է Երևանի բնակիչ, 33-ամյա Մհեր Զ․-ն։ Մինչ ոստիկաններն ու քննիչները մեկնել են Մհեր Զ․-ի՝ Էրեբունի վարչական տարածքում գտնվող բնակարան, նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին է և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը։ Տղամարդը ներկայացրել է նաև հանցագործության գործիք՝ դանակը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ի մասի (Սպանություն) հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, նրանք սահմանազատել են տարածքը։