https://arm.sputniknews.ru/20210811/44-orya-paterazmi-vorosh-zoheri-harazatner-tsankanumen-texapoxel-nranc-shirimnery-28635894.html
44-օրյա պատերազմի որոշ զոհերի հարազատներ ցանկանում են տեղափոխել նրանց շիրիմները
44-օրյա պատերազմի որոշ զոհերի հարազատներ ցանկանում են տեղափոխել նրանց շիրիմները
Sputnik Արմենիա
Անսալով պատերազմի զոհերի հարազատների ցանկությանը` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է Արցախյան պատերազմի զոհերի դեպքում ժամկետային սահմանափակումներ... 11.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-11T16:46+0400
2021-08-11T16:46+0400
2021-08-11T16:49+0400
հասարակություն
հայաստան
արցախյան պատերազմ
զոհ
զինղեկ
գերեզման
եռաբլուր պանթեոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/13/26855012_0:79:1600:984_1920x0_80_0_0_023d564fb2465567c5443a62286ef0b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ու Հայաստանում հուղարկավորված զոհերի հարազատներից ոմանք ցանկանում են տեղափոխել իրենց հարազատների շիրիմները:Այս մասին պարզ է դառնում ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից, որով առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել գործող կարգում՝ նրանց այդ հնարավորությունն ընձեռելու նպատակով:Բանն այն է, որ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգերով վերահուղարկավորումների համար սահմանված է հստակ ժամկետ՝ «թաղումից առնվազն երեք տարի հետո»:Անսալով պատերազմի զոհերի հարազատների ցանկությանը, նախարարությունն առաջարկում է Արցախյան պատերազմի զոհերի դեպքում ժամկետային սահմանափակումներ չկիրառել:«Քանի որ Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորված անձանց հարազատները ցանկություն ունեն դիակը տեղափոխելու, ինչից ելնելով էլ առաջացել է նախագծով առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է նախագծի հիմնավորումներում:Սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ Դավիթն էՆախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
https://arm.sputniknews.ru/20210810/mam-ete-chgam-chlaces-paterazmum-zohvats-abraham-maruxyann-ausor-kdarnar-26-tarekan-28622996.html
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/13/26855012_0:29:1600:1034_1920x0_80_0_0_519a16b1d57d1443455f2dbdfe49b97c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, արցախյան պատերազմ, զոհ, զինղեկ, գերեզման, եռաբլուր պանթեոն
հասարակություն , հայաստան, արցախյան պատերազմ, զոհ, զինղեկ, գերեզման, եռաբլուր պանթեոն
44-օրյա պատերազմի որոշ զոհերի հարազատներ ցանկանում են տեղափոխել նրանց շիրիմները
16:46 11.08.2021 (Թարմացված է: 16:49 11.08.2021) Անսալով պատերազմի զոհերի հարազատների ցանկությանը` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է Արցախյան պատերազմի զոհերի դեպքում ժամկետային սահմանափակումներ չկիրառել:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ու Հայաստանում հուղարկավորված զոհերի հարազատներից ոմանք ցանկանում են տեղափոխել իրենց հարազատների շիրիմները:
Այս մասին պարզ է դառնում ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից, որով առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել գործող կարգում՝ նրանց այդ հնարավորությունն ընձեռելու նպատակով:
Բանն այն է, որ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգերով վերահուղարկավորումների համար սահմանված է հստակ ժամկետ՝ «թաղումից առնվազն երեք տարի հետո»:
Անսալով պատերազմի զոհերի հարազատների ցանկությանը, նախարարությունն առաջարկում է Արցախյան պատերազմի զոհերի դեպքում ժամկետային սահմանափակումներ չկիրառել:
«Քանի որ Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորված անձանց հարազատները ցանկություն ունեն դիակը տեղափոխելու, ինչից ելնելով էլ առաջացել է նախագծով առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է նախագծի հիմնավորումներում:
Նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։