https://arm.sputniknews.ru/20210810/vtar-myasnikyan-poxotayum-varordneric-meky-vraerti-zoh-e-dardzel-28616437.html
Վթար Մյասնիկյան պողոտայում․ վարորդներից մեկը վրաերթի զոհ է դարձել
Վթար Մյասնիկյան պողոտայում․ վարորդներից մեկը վրաերթի զոհ է դարձել
Sputnik Արմենիա
Մեքենաների բախումից հետո վարորդներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ 10.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-10T10:42+0400
2021-08-10T10:42+0400
2021-08-10T10:47+0400
պատահարներ
հայաստան
երևան
վթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28616310_0:53:1001:616_1920x0_80_0_0_cfa0765c690e0305f326a3193b76d39c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայում վթար է տեղի ունեցել, որին մահացու վրաերթ է հաջորդել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը օգոստոսի 9-ին` ժամը 02։54-ին, ահազանգ է ստացել, որ «Ջրաշխարհի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել։Ազատի ջրամբարից մոտ 34-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվելՓրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ վրաերթի ենթարկված վարորդը, գիտակցության չգալով, մահացել է։Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. հայրը, մայրն ու երեխան մահացել են
https://arm.sputniknews.ru/20210810/voxbergakan-vtar-erasx-yerevan-janaparhin-varordy-texum-mahacel-e-uxevorx-hospitalacvel-28615449.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28616310_54:0:945:668_1920x0_80_0_0_89f5ac7c0ae54f60c06e7e0cb539136c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, երևան, վթար
պատահարներ, հայաստան, երևան, վթար
Վթար Մյասնիկյան պողոտայում․ վարորդներից մեկը վրաերթի զոհ է դարձել
10:42 10.08.2021 (Թարմացված է: 10:47 10.08.2021) Մեքենաների բախումից հետո վարորդներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայում վթար է տեղի ունեցել, որին մահացու վրաերթ է հաջորդել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը օգոստոսի 9-ին` ժամը 02։54-ին, ահազանգ է ստացել, որ «Ջրաշխարհի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։
Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել։
Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ վրաերթի ենթարկված վարորդը, գիտակցության չգալով, մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։