https://arm.sputniknews.ru/20210810/uerevani-kesi-het-karox-e-linel-sedrakyani-vordin-hor-ev-lragroxneri-baxumneri-masin-28617722.html
«Երևանի կեսի հետ կարող է լինել». Սեդրակյանի որդին` հոր և լրագրողների «բախումների» մասին
«Երևանի կեսի հետ կարող է լինել». Սեդրակյանի որդին` հոր և լրագրողների «բախումների» մասին
Sputnik Արմենիա
Թոխմախի Մհերի որդին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հոր և լրագրողների միջև տարիներ առաջ գրանցված 2 միջադեպերին։ 10.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-10T12:52+0400
2021-08-10T12:52+0400
2021-08-10T12:56+0400
քաղաքականություն
հայաստան
մհեր սեդրակյան
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534040_0:84:1601:984_1920x0_80_0_0_b6de87ea205857b5a2d2e493c5597762.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը կարծում է, որ իրենց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելու հարցում իշխող կուսակցությունը թերագնահատել էր ընդդիմադիրներին։ Սեդրակյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ` անդրադառնալով Սաղաթելյանի` երրորդ փորձից ընտրվելուն։Նշենք, որ Սաղաթելյանը երրորդ փորձից հետո ԱԺ փոխխոսնակ ընտրվեց, քանի որ ձայները չէին բավականացնում։ Դավիթ Սեդրակյանը` նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին, ներկա չէր ԱԺ նիստերին, և իշխանությունն ընդդիմությանն ասում էր, որ նրա քվեն է պակասում Սաղաթելյանին ընտրվելու համար։Նշենք, որ Սեդրակյանի հայրն ԱԺ–ում լրագրողների հետ միջադեպեր էր ունեցել. այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Դավիթ Սեդրակյանը վերաբերվում այդ դեպքերին։ Ի պատասխան վերջինս նշեց, որ եթե լրագրողները մոտենան Երևանի կեսին ու նյարդայնացնեն, կարող է`նման միջադեպեր լինեն։Ո՞ւմ պատճառով է սոված մնացել Ալեն Սիմոնյանը. Անդրանիկ Քոչարյանը` Գագիկ Մելքոնյանի մասին«Խոսքն այդ տարիքի, տարիքով մարդկանց մասին է։ Հիմա կասեք` բա ինչո՞ւ էր այդ տարիքի մարդը եկել ԱԺ, կարող է` արդարացի լինի ձեր ասածը։ Լրագրողների հետ հայրս 2 դեպք է ունեցել, ու օրեր անց երկու պարագայում էլ նրանց հարաբերությունները հարթվել են»,–ասաց Դավիթ Սեդրակյանը` հավելելով, որ ինքն անձամբ շատ լավ է վերաբերվում լրագրողներին։Հիշեցնենք, որ մի դեպքում նախկին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայհոյել էր լրագրողներից մեկին, իսկ մեկ այլ լրագրողի ասել, որ ծնոտը կպոկի։Ինչպես ապրել Լեոպոլդ կատվի խորհրդով. Հայաստանի խորհրդարանական իրողությունները
https://arm.sputniknews.ru/20210810/aj-tntesakan-harcei-naxagahi-pashtonum-ynddimutyunn-arajadrec-vahe-hakobyanin-28617376.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534040_88:0:1511:1067_1920x0_80_0_0_51684420200d258af5ffb6ef06b07da5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, մհեր սեդրակյան, լրագրող
քաղաքականություն, հայաստան, մհեր սեդրակյան, լրագրող
«Երևանի կեսի հետ կարող է լինել». Սեդրակյանի որդին` հոր և լրագրողների «բախումների» մասին
12:52 10.08.2021 (Թարմացված է: 12:56 10.08.2021) Թոխմախի Մհերի որդին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հոր և լրագրողների միջև տարիներ առաջ գրանցված 2 միջադեպերին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը կարծում է, որ իրենց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելու հարցում իշխող կուսակցությունը թերագնահատել էր ընդդիմադիրներին։ Սեդրակյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ` անդրադառնալով Սաղաթելյանի`
երրորդ փորձից ընտրվելուն։
Նշենք, որ Սաղաթելյանը երրորդ փորձից հետո ԱԺ փոխխոսնակ ընտրվեց, քանի որ ձայները չէին բավականացնում։ Դավիթ Սեդրակյանը` նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին, ներկա չէր ԱԺ նիստերին, և իշխանությունն ընդդիմությանն ասում էր, որ նրա քվեն է պակասում Սաղաթելյանին ընտրվելու համար։
«Ես երկրից դուրս էի գնացել, ինչի պատճառների մասին տեղյակ եմ պահել ֆրակցիայի ղեկավարներին։ Բացի այդ, մենք ամեն ինչ քննարկում ենք ֆրակցիայում, և իմ` նիստերին չմասնակցելու մասին նախապես խոսել ենք։ Ինչ վերաբերում է իշխանության կեցվածքին, ապա ես դա որակում եմ մանիպուլյացիա»,–ասաց Սեդրակյանը։
Նշենք, որ Սեդրակյանի հայրն ԱԺ–ում լրագրողների հետ միջադեպեր էր ունեցել. այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Դավիթ Սեդրակյանը վերաբերվում այդ դեպքերին։ Ի պատասխան վերջինս նշեց, որ եթե լրագրողները մոտենան Երևանի կեսին ու նյարդայնացնեն, կարող է`նման միջադեպեր լինեն։
«Խոսքն այդ տարիքի, տարիքով մարդկանց մասին է։ Հիմա կասեք` բա ինչո՞ւ էր այդ տարիքի մարդը եկել ԱԺ, կարող է` արդարացի լինի ձեր ասածը։ Լրագրողների հետ հայրս 2 դեպք է ունեցել, ու օրեր անց երկու պարագայում էլ նրանց հարաբերությունները հարթվել են»,–ասաց Դավիթ Սեդրակյանը` հավելելով, որ ինքն անձամբ շատ լավ է վերաբերվում լրագրողներին։
Հիշեցնենք, որ մի դեպքում նախկին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայհոյել էր լրագրողներից մեկին, իսկ մեկ այլ լրագրողի ասել, որ ծնոտը կպոկի։