00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանից Թբիլիսի՝ 2 ժամում․ փորձագետներն ասել են` ինչու հիմա դա հնարավոր չէ

© Sputnik / Aram NersesyanНовый поезд ЮКЖД
Новый поезд ЮКЖД - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում և Վրաստանում ողջունում են Երևան-Թբիլիսի արագընթաց գնացքի գործարկումը, բայց միաժամանակ երկու երկրներում էլ կարծում են, որ նախագիծն ուտոպիական է։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ-վրացական բացառիկ նախագծի իրականացումը՝ արագընթաց գնացքի գործարկումը, որը ուղևորներին Երևանից Թբիլիսի կհասցնի 2-3 ժամում, միանգամայն իրատեսական է։ Սակայն դրա համար պետք է հատուկ ենթակառուցվածք ստեղծվի և ամբողջովին վերակառուցվի երկաթուղային ճանապարհը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին երկու երկրների մասնագետները։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ Վրաստան կատարած իր այցի ընթացքում վրացի գործընկեր Նաթելա Տուրնավայի հետ քննարկել է էքսպրես- գնացքի գործարկման հնարավորությունը, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամում:
Пассажиры на перроне у поезда Ереван - Батуми - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Մեկուկես տարվա դադարից հետո Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը
Վրաստանի Տրանսպորտային միջանցքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին բերեց Ճապոնիայի օրինակը, որտեղ գնացքները ժամում 350 կմ արագություն են զարգացնում: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանում և Վրաստանում նմանատիպ տարբերակը պարզապես չի գործի։
«Մի փոքր անհասկանալի է, թե ինչ արագությամբ պետք է շարժվեն նշված գնացքները։ Ներկայիս իրողությունները հաշվի առնելով՝ գնացքը 2-3 ժամում տեղ չի հասնի, և դա փաստ է»,-ասաց Ցագերեիշվիլին։
Նրա խոսքով` մի կողմից՝ ռելիեֆային պայմանները, մյուս կողմից՝ երկու երկրներում էլ երկաթգիծը հնացել է և կապիտալ նորոգման կարիք ունի։ Ցագերեիշվիլին նշեց, որ Վրաստանում այդ հարցում վիճակը մի փոքր ավելի լավ է, բայց միևնույնն է՝ բազմաթիվ խնդիրներ կան։ Այդ ամենի համար ներդրումներ, ընդ որում՝ բավականին մեծ ներդրումներ են պահանջվում։
Բացի այդ, արագընթաց գնացքի գործարկման համար անհրաժեշտ է ավելացնել ճանապարհի էլեկտրաֆիկացումը, չհատվող ճանապարհ գործարկել, փոխել բոլոր ատրիբուտները, որոնք գնացքներին թույլ կտան բարձր արագություն զարգացնել և միաժամանակ անվտանգ ընթացք ապահովել։ Դժվարանցանելի ռելիեֆն ու հնացած ենթակառուցվածքը թույլ չեն տալիս մեծ արագություն զարգացնել։
Պայծառ վագոն դեպի Գյումրի, կամ ինչպես գերմանացին հայտնվեց հայկական ռելսերի մոտ
Առավելագույն արագությունը, որը ռելիեֆը հաշվի առնելով կարող են զարգացնել գնացքները, մոտ 150 կմ/ժամն է։ Ցագարեիշվիլին նշեց նաև նախագծի բարձր արժեքը՝ մոտ մի քանի միլիարդ: Նա հիշեցրեց, որ ներկայումս «Սադախլո» հսկիչ անցակետից մինչև Երևան բեռնատարները հասնում են 4 ժամում, մարդատար մեքենաները կարող են հասնել նաև 3 ժամում: Գնացքը Երևանից Թբիլիսի հասնում է 9 ժամում։
Председатель Совета ветеранов железнодорожного транспорта Левон Акопян - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Գործ, որը հարգի էր անգամ ցարի ժամանակներում. ինչպես են երկաթուղայինները նշում իրենց տոնը
Նախագծին թերահավատորեն է վերաբերվում նաև Հայաստանի Տրանսպորտային առաքողների ասոցիացիայի նախագահ Եղիշե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ այդ ճանապարհն, ըստ էության, մեզ պետք չէ, քանի որ ոչ մի տնտեսական օգուտ չի բերի։
«Ես չեմ կարծում, որ մենք այնքան զարգացած բիզնես-տնտեսական կապեր ունենք, որ գործարարներին խիստ անհրաժեշտ է 2-3 ժամում հասնել Թբիլիսի։ Որքանո՞վ դա կարող է հետաքրքիր լինել՝ հաշվի առնելով, որ երկրների միջև վաղուց ավտոբուսներ, մարդատար ու բեռնատար մեքենաներ են երթևեկում»,-ասաց նա։
Ավելի վաղ էքսպրես-գնացքի գործարկման մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
«Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է մի շարք խոշոր նախագծեր, որոնք կարող են մոտ ժամանակներս կյանքի կոչվել։ Դրանք դեռևս նախագծման փուլում են, սակայն այցի ընթացքում մենք արդեն դրանց մասին խոսել ենք վրացի գործընկերների հետ», — ասել է Խոջոյանը։
Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել
Նա նշել է, որ վրացական կողմը նույնպես շահագրգռված է այդ ծրագրերի համատեղ իրականացմամբ։ Դրանցից մեկը Երևանից Թբիլիսի արագընթաց գնացք ունենալն է, ինչը, բնականաբար, ավելի մեծ տնտեսական էֆեկտ կապահովի երկու երկրների համար։
Լրահոս
0