https://arm.sputniknews.ru/20210810/inch-vijakum-e-tsetsi-entarkvats-arman-antonyany-hayk-marutyany-vorosh-manramasner-haytnec-28617160.html
Ի՞նչ վիճակում է ծեծի ենթարկված Արման Անտոնյանը. Հայկ Մարությանը որոշ մանրամասներ հայտնեց
Ի՞նչ վիճակում է ծեծի ենթարկված Արման Անտոնյանը. Հայկ Մարությանը որոշ մանրամասներ հայտնեց
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ արձագանք կտան հանցագործությանը։ 10.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-10T11:55+0400
2021-08-10T11:55+0400
2021-08-10T11:59+0400
հայաստան
արման անտոնյան
հայկ մարության
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28616766_0:0:1001:563_1920x0_80_0_0_7a0643db293b3c203aacec25176b5c6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստի ժամանակ խոսեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի մասին, որը դաժան ծեծի էր ենթարկվել օգոստոսի 1-ին։Մարությանի խոսքով` Անտոնյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, դրական դինամիկա կա, կյանքին վտանգ չի սպառնում:Քաղաքապետը հայտարարեց` իրավապահ մարմիններից ու դատական համակարգից ակնկալում է, որ կոշտ և համարժեք գնահատական կտան այդ հանցագործությանը։Քաղաքապետը վստահեցրեց` նրանք, ովքեր փորձում են նման ձևով ինչ-որ անձնական, նեղ խմբակային շահեր լուծել, ոչնչի չեն հասնի։ Մարությանը հիշեց տարածված արտահայտությունը. «Այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»։ Նա համոզված է, որ «Իմ քայլը» ուժեղ թիմ ունի։Հիշեցնենք` օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի, մոտակայքում դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի` Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի ենթարկել և դանակահարել նրան։Հարվածներ են հասցրել նաև Արման Անտոնյանի հորը. սպանության փորձի նոր մանրամասները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28616766_54:0:805:563_1920x0_80_0_0_17de3ea1bc3d585424b5dffebb484ce4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման անտոնյան, հայկ մարության
հայաստան, արման անտոնյան, հայկ մարության
Ի՞նչ վիճակում է ծեծի ենթարկված Արման Անտոնյանը. Հայկ Մարությանը որոշ մանրամասներ հայտնեց
11:55 10.08.2021 (Թարմացված է: 11:59 10.08.2021) Երևանի քաղաքապետն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ արձագանք կտան հանցագործությանը։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստի ժամանակ խոսեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի մասին, որը դաժան ծեծի էր ենթարկվել օգոստոսի 1-ին։
Մարությանի խոսքով` Անտոնյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, դրական դինամիկա կա, կյանքին վտանգ չի սպառնում:
Քաղաքապետը հայտարարեց` իրավապահ մարմիններից ու դատական համակարգից ակնկալում է, որ կոշտ և համարժեք գնահատական կտան այդ հանցագործությանը։
«Արդեն պարզ է, որ այդ հարձակումը կապված է Անտոնյանի մասնագիտական գործունեության հետ, նպատակը որոշակի անձնական հարցեր լուծել էր։ Այնուամենայնիվ, բոլոր այն առաջարկությունները, որոնք նախկինում արել է ավագանու անդամը, ուղղված են եղել համայնքի շահերի պաշտպանությանը», - ասաց Մարությանը։
Քաղաքապետը վստահեցրեց` նրանք, ովքեր փորձում են նման ձևով ինչ-որ անձնական, նեղ խմբակային շահեր լուծել, ոչնչի չեն հասնի։ Մարությանը հիշեց տարածված արտահայտությունը. «Այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»։ Նա համոզված է, որ «Իմ քայլը» ուժեղ թիմ ունի։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի, մոտակայքում դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի` Կոտայքի մարզում գտնվող տուն,
դաժան ծեծի ենթարկել և դանակահարել նրան։