https://arm.sputniknews.ru/20210810/haytni-e-te-ovqer-karajadrven-aj-handznajoxovneri-pashtonnerum-28625389.html
Հայտնի է, թե ովքեր կառաջադրվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում
Հայտնի է, թե ովքեր կառաջադրվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում
Sputnik Արմենիա
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը «Հայաստան» խմբակցութոյւնը որոշել է զիջել ընդդիմադիր գործընկերներին`... 10.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-10T18:17+0400
2021-08-10T18:17+0400
2021-08-10T18:20+0400
հայաստան
քաղաքականություն
աժ (ազգային ժողով)
հանձնաժողով
թեկնածու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551804_0:0:1600:901_1920x0_80_0_0_f65925f77491beb944d701e1ba1677ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Էդուարդ Աղաջանյանի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Գևորգ Պապոյանի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Ղալումյանի, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Սիսակ Գաբրիելյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Արմեն Եղոյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Հերիքնազ Տիգրանյանի և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում` Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները։Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, որ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությւնն առաջադրում է նախկին փոխվարչապետ, խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը «Հայաստան» խմբակցությունը որոշել է զիջել ընդդիմադիր գործընկերներին` «Պատիվ ունեմ» խմբակցությանը, և այդ պաշտոնում առաջադրում է «Պատիվ ունեմ»–ի պատգամավոր Թագուհի Թովմասյանին։Հիշեցնենք` ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահներից խորհրդարանն առ այսօր որևէ մեկին դեռ չի ընտրել։ Առաջադրվել են միայն 3 հանձնաժողովների նախագահների թեկնածուներ. «Քաղաքացիական պայմանագիրը» Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածությունը։Ես ուղղաթիռ չեմ ունեցել. Վահե Հակոբյանը պարզաբանեց աղմուկ հանած լուրերը
https://arm.sputniknews.ru/20210810/xorhrdarany-miadzayn-voroshec-mek-u-kes-jam-aveli-ashxatel-28623995.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551804_87:0:1507:1065_1920x0_80_0_0_f853b6012e571fe3d7b2ab751bcbcdf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, աժ (ազգային ժողով), հանձնաժողով, թեկնածու
հայաստան, քաղաքականություն, աժ (ազգային ժողով), հանձնաժողով, թեկնածու
Հայտնի է, թե ովքեր կառաջադրվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում
18:17 10.08.2021 (Թարմացված է: 18:20 10.08.2021) Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը «Հայաստան» խմբակցութոյւնը որոշել է զիջել ընդդիմադիր գործընկերներին` «Պատիվ ունեմ» խմբակցությանը, և այդ պաշտոնում առաջադրում է «Պատիվ ունեմ»–ի պատգամավոր Թագուհի Թովմասյանին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Էդուարդ Աղաջանյանի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Գևորգ Պապոյանի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Ղալումյանի, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Սիսակ Գաբրիելյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Արմեն Եղոյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Հերիքնազ Տիգրանյանի և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում` Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները։
Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, որ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությւնն առաջադրում է նախկին փոխվարչապետ, խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը «Հայաստան» խմբակցությունը որոշել է զիջել ընդդիմադիր գործընկերներին` «Պատիվ ունեմ» խմբակցությանը, և այդ պաշտոնում առաջադրում է «Պատիվ ունեմ»–ի պատգամավոր Թագուհի Թովմասյանին։
Հիշեցնենք` ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահներից խորհրդարանն առ այսօր որևէ մեկին դեռ չի ընտրել։ Առաջադրվել են միայն 3 հանձնաժողովների նախագահների թեկնածուներ. «Քաղաքացիական պայմանագիրը» Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածությունը։