00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չուկչաները կուրախանան, մենք էլ բանան կաճեցնենք. գլոբալ տաքացման տխուր հակափաստարկները

© Photo : provided by Mels BabayanСадовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն անդրադարձել է աշխարհով մեկ ծավալված մոլորակի գլոբալ տաքացման դեմ պայքարին ու նաև դրա դեմ պայքարողների հակափաստարկներին։
Մարդն ակնհայտորեն տաքացնում է մոլորակը, բայց կասկածողների թիվը չի նվազում
Եկեք անկեղծ լինենք։ Երբ երկուշաբթի օրը աշխարհի գիտնականները հրապարակեցին իրենց միանշանակ ու համապարփակ եզրակացությունը՝ այո՛, մեր մոլորակը տաքանում է հենց մարդկային գործունեության պատճառով, և 195 երկրները համաձայնեցին այդ տխուր պնդման հետ, թվում էր, թե հարցը վերջնականապես հստակեցված է։ Որովհետև փորձագետների փաստարկները, կարծես թե, կասկածի տեղ չեն թողնում։
Վերջին տասնամյակը ամենաշոգն էր վերջին 125 տարվա ընթացքում։ Արեգակը և հրաբուխները գրեթե զրոյական ազդեցություն են գործում ջերմաստիճանի վրա, որը 19-րդ դարի համեմատությամբ այժմ աճել է 1,1 տոկոսով։ Իսկ հետագա ջերմացումը աղետաբեր կլինի և կհանգեցնի կլիմայի, այսպես ասած, ծայրահեղացման՝ մի կողմից փոթորիկներ և ջրհեղեղներ, մյուս կողմից՝ երաշտներ և հրդեհներ։
Торжественная церемония закрытия XXXII летних Олимпийских игр в Токио  - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
«Ավելի փողոտ, ավելի կեղտոտ, ավելի երեսպաշտ». գուցե ժամանա՞կն է հրաժարվել Օլիմպիադայից
Սակայն նույնիսկ մեր հայաստանյան իրականությունից հրաշալի գիտենք՝ ցանկացած պողպատե փաստարկ ունի իր ոչ պակաս պողպատե հակափաստարկը, մանավանդ, որ հակառակ տեսակետը պաշտպանում է երկրի գործող կամ նախկին առաջնորդը։ Մեզ մոտ դա պարտությամբ հպարտանալու բավական տարօրինակ թեզն է, Դոնալդ Թրամփի դեպքում՝ անսասան համոզվածությունը՝ աշխարհի լավագույն մասնագետներն էլ են գան, չեմ ընդունի, որ մարդն է ջերմացնում մոլորակը։ Նախկին նախագահը, ի դեպ, հիմա էլ է ասում՝ Չինաստանը դիտմամբ է տարածում այդ տեսությունը, որպեսզի մենք՝ ամերիկացիներս, հսկայական լրացուցիչ գումարներ ծախսենք  էկոլոգիպես մաքուր դարձնելու մեր արտադրանքը, որպեսզի այն մրցունակ չլինի։
Ակնհայտ է նաև, որ բնապահպանները շատ հաճախ իրենք են նպաստում իրենց հակառակորդների գաղափարների տարածմանը։ Իհարկե, գլոբալ ջերմացման հետևանքներն արդեն ակնհայտ են, օրինակ, որոշ, բառիս բուն իմաստով՝ տափակ կղզիներ, մասնավորապես, Խաղաղ օվկիանոսում, գնալով փոքրանում են, որովհետև օվկիանոսի մակարդակն է բարձրանում։ Բայց, կներե՛ք, երբ այդ նույն բնապահպանները սարսափազդու պատկերներ են ներկայացնում ու պնդում, որ առաջիկա տարիներին ջրի տակ կանցնեն Նյու Յորքը, Լոնդոնը և Տոկիոն, ախր դա շատ է նման հոլիվուդյան սցենարներին։ Ու առիթ է տալիս ասելու՝ եթե այս մարդիկ մի հարցում խիստ չափազանցնում են, արդյոք նրանց մյուս կանխատեսումներն էլ չափազանցված չե՞ն։
Անվճար պոնչիկ, շահումով կով, թատրոնի տոմս. ուրիշ ինչե՞ր են խոստանում պատվաստվողներին
Գլոբալ ջերմացման դեմ պայքարը նաև այլ շատ կոնկրետ խոչընդոտների է հանդիպում։ Չէ՞ որ, եթե դու բիզնեսմեններին օրենսդրորեն ստիպում ես որոշակի պայմաններ ապահովել, նրանք, բնականաբար, ընդդիմանում են՝ տնտեսական և ֆինանսական պատճառներով։ Իսկ նման պայմաններ գոնե Եվրոպայում և Ամերիկայում ամրագրվեցին ղեկավար մարմինների մակարդակով։ ԱՄՆ-ում որոշվել է մինչև 2050 թվականը 55 տոկոսով կրճատել արտանետումները, իսկ Եվրահանձնաժողովը մտադիր է 2035 թվականին լիովին դադարեցնել բենզինով և դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների վաճառքը ու անցնել էլեկտրամոբիլների արտադրությանը։
Депутаты блока Айастан во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Վրաստանն ավարտվեց, մտանք Հայաստան, կամ ինչպես են ընդդիմանում հայերն ու վրացիները
Շատ ավելի դժվար է համոզել շարքային քաղաքացուն։ Փորձեք ասել հասարակ երևանցուն՝ յուրաքանչյուրս պիտի ամեն ինչ անի գլոբալ տաքացումը կանխելու համար։ Կարծում եմ, որ արձագանքը բավական կոշտ կլինի. «Ի՞նչ, դուք նախ բարձրացրեք իմ խղճուկ աշխատավարձը և ավելի խղճուկ կենսաթոշակը, վերացրեք աղքատությունը, գործազրկությունը և արտագաղթը։ Դրա փոխարեն տաքացման մասին եք խոսում։ Ոչինչ, թող այսօր ցերեկը 37 աստիճան չլինի, 38 լինի։ Էնքան բան ենք տեսել, էդ մեկին էլ կդիմանանք ու կդիմանանք»։
Եվ վերջապես, կան փաստարկներ, որոնք կարդալիս, ինչպես ասում են, չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս։ Այս մարդիկ գլոբալ ջերմացմանը բոլորովին այլ, շատ օրիգինալ տեսակետից են մոտենում։ Գլխավոր փաստարկը սա է՝ իսկ ի՞նչ վատ է, եթե մոլորակը ավելի ու ավելի տաք է դառնում։ Չուկչաներն, օրինակ, լավ էլ կուրախանան։ Հյուսիսային եղջերուների համար ջերմացումն օգուտ է։ Արկտիկայի սառույցները կհալչեն, և բեռները Եվրոպայից Ճապոնիա հնարավոր կլինի տեղափոխել ուղղակի Հյուսիսային բևեռով։ Սիբիրի հավերժական ճահիճները կվերանա՞ն, հերն էլ անիծած, այդտեղ, միևնույն է, ոչ ոք չի ապրում։ Մոլորակի ամենացուրտ տարածաշրջանում՝ Յակուտիայում, կսկսեն կարտոֆիլ աճեցնել։ Մնում է եզրափակել գլոբալ ջերմացմանն հետ կապված այս լավատեսական շարքը։ Մենք էլ Հայաստանում բանանի պլանտացիաներ կհիմնենք։
Լրահոս
0