https://arm.sputniknews.ru/20210810/ahazang-krkin-karmir-grqum-granrsvac-tsaxike-vajarvum-28620271.html
Ահազանգ. կրկին Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում
Ահազանգ. կրկին Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում
Sputnik Արմենիա
Նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ հատը 500 դրամով անհետացման եզրին գտնվող ջրաշուշաններ են վաճառվում։ 10.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-10T15:19+0400
2021-08-10T15:19+0400
2021-08-10T15:21+0400
հասարակություն
հայաստան
լոռի
ծաղիկ
կարմիր գիրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/08/27850387_6:-1:1600:901_1920x0_80_0_0_ebb922d0c535878a26ef9305d5e2fa43.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Լոռու մարզի Ուրասար գյուղից ոչ հեռու գտնվող ջրաշուշանների լճի մոտ Կարմիր գրքում գրանցված ծաղիկ են վաճառում։ Նման ահազանգ է ստացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։«Շրջակա միջավայրի նախարարությունը հերթական ահազանգն է ստացել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող ջրաշուշանների լճի մոտ 1 հատի արժեքը 500 դրամ գնով վաճառում են Կարմիր գրքում գրանցված ծաղիկը»,- նշված է նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։Նախարարությունից հորդորում են առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնությանը։ Հիշեցնում՝ առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի բուսատեսակներին, որոնք գրանցված են ՀՀ կարմիր գրքում և դրանց հանդեպ վերաբերմունքը կարգավորվում է նաև ՀՀ օրենսդրությամբ։Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի։Երևանի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանՆշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերը կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղներն ինքնագլուխ հավաքելը տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:
https://arm.sputniknews.ru/20210211/armavirci-txan-karmir-grqum-granrsvac-spitakaglux-angxe-vorsatsel-26412984.html
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/08/27850387_166:-1:1600:901_1920x0_80_0_0_04b034678e7a9064fac142f41968008a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, լոռի, ծաղիկ, կարմիր գիրք
հասարակություն , հայաստան, լոռի, ծաղիկ, կարմիր գիրք
Ահազանգ. կրկին Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում
15:19 10.08.2021 (Թարմացված է: 15:21 10.08.2021) Նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ հատը 500 դրամով անհետացման եզրին գտնվող ջրաշուշաններ են վաճառվում։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Լոռու մարզի Ուրասար գյուղից ոչ հեռու գտնվող ջրաշուշանների լճի մոտ Կարմիր գրքում գրանցված ծաղիկ են վաճառում։ Նման ահազանգ է ստացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Շրջակա միջավայրի նախարարությունը հերթական ահազանգն է ստացել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող ջրաշուշանների լճի մոտ 1 հատի արժեքը 500 դրամ գնով վաճառում են Կարմիր գրքում գրանցված ծաղիկը»,- նշված է նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հորդորում են առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնությանը։ Հիշեցնում՝ առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի բուսատեսակներին, որոնք գրանցված են ՀՀ կարմիր գրքում և դրանց հանդեպ վերաբերմունքը կարգավորվում է նաև ՀՀ օրենսդրությամբ։
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի։
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերը կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղներն ինքնագլուխ հավաքելը տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: