https://arm.sputniknews.ru/20210810/Facebook-hakarak-koxmum-sere-andre-28624765.html
«Facebook-ի հակառակ կողմում սեր է». երգիչ Անդրեն Արցախում հանդիպել է փոքրիկ Անդրեին
«Facebook-ի հակառակ կողմում սեր է». երգիչ Անդրեն Արցախում հանդիպել է փոքրիկ Անդրեին
Sputnik Արմենիա
Անդրեն այդպես էլ համերգ չտվեց Ստեփանակերտում, փոխարենը` հանդիպեց ու զրուցեց արցախցիների հետ։ 10.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-10T17:38+0400
2021-08-10T17:38+0400
2021-08-10T18:07+0400
արցախ
անդրե
ստեփանակերտ
համերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/613/01/6130148_0:0:1600:901_1920x0_80_0_0_4463b1b9d8db730be90fdeaa79eccbeb.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Երգիչ Անդրեն Արցախում անցկացված իր հանդիպումից նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա ջերմորեն գրկախառնվում է արցախցիների հետ։«Facebook-ի հակառակ կողմում սեր է», – մակագրել է լուսանկարները երգիչը։Մի լուսանկարում Անդրեի գրկում նախադպրոցական հասակի տղա է, որի անունը նույնպես Անդրե է։«Ասացին, որ հենց իմ անունով են իրեն կնքել», – գրել է երգիչը։Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պետք է կայանար Անդրեի համերգը։ Համերգից օրեր առաջ Ստեփանակերտում տեղադրված Անդրեի պաստառներն անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը պոկել էր՝ ասելով․ «Խոխիս կպիրաք, նոր կանցերտ կտաք»։ Դրանից հետո Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ Արցախում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու։«Դավաճանների պաստառները պոկեք, ոչ թե իմ»․ Անդրեն պատմել է՝ ինչ է անելու ՍտեփանակերտումԱնդրեն էլ ասել էր, որ հետ կկանգնի համերգ կազմակերպելու մտքից, փոխարենը հրապարակում կհանդիպի ու կզրուցի արցախցիների հետ։ Հանդիպման ընթացքում երգիչը կատարել է Արցախի օրհներգը։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/613/01/6130148_180:0:1600:1065_1920x0_80_0_0_a76192af59128024a3ac5c1244da0421.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, անդրե, ստեփանակերտ, համերգ
արցախ, անդրե, ստեփանակերտ, համերգ
«Facebook-ի հակառակ կողմում սեր է». երգիչ Անդրեն Արցախում հանդիպել է փոքրիկ Անդրեին
17:38 10.08.2021 (Թարմացված է: 18:07 10.08.2021) Անդրեն այդպես էլ համերգ չտվեց Ստեփանակերտում, փոխարենը` հանդիպեց ու զրուցեց արցախցիների հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Երգիչ Անդրեն Արցախում անցկացված իր հանդիպումից նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա ջերմորեն գրկախառնվում է արցախցիների հետ։
«Facebook-ի հակառակ կողմում սեր է», – մակագրել է լուսանկարները երգիչը։
Մի լուսանկարում Անդրեի գրկում նախադպրոցական հասակի տղա է, որի անունը նույնպես Անդրե է։
«Ասացին, որ հենց իմ անունով են իրեն կնքել», – գրել է երգիչը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պետք է կայանար Անդրեի համերգը։ Համերգից օրեր առաջ Ստեփանակերտում տեղադրված Անդրեի պաստառներն անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը պոկել էր՝ ասելով․ «Խոխիս կպիրաք, նոր կանցերտ կտաք»։ Դրանից հետո Արցախի պետնախարար Արտակ
Բեգլարյանը հայտարարել էր, որ Արցախում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու։
Անդրեն էլ ասել էր, որ հետ կկանգնի համերգ կազմակերպելու մտքից, փոխարենը հրապարակում կհանդիպի ու կզրուցի արցախցիների հետ։
Հանդիպման ընթացքում երգիչը կատարել է Արցախի օրհներգը։