https://arm.sputniknews.ru/20210809/sevana-lchic-durs-e-bervel-14-aporini-canc-hatuk-hertapahutyun-e-irakanacvum-28614784.html
Սևանա լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց․ հատուկ հերթապահություն է իրականացվում
Սևանա լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց․ հատուկ հերթապահություն է իրականացվում
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 1-ին ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։ 09.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-09T23:31+0400
2021-08-09T23:31+0400
2021-08-09T23:28+0400
հայաստան
տնտեսություն
սևանա լիճ
ձկնորս
ռոմանոս պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28614722_0:361:1600:1266_1920x0_80_0_0_0a568909a67c8dc0145ae2edce0647ab.jpg
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Այսօր Սևանա լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։«Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ, շարունակում է հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը»,- ասվում է գրառման մեջ։Նշվում է, որ 14 ապօրինի ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։Ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը. մանրամասներՏեղեկացնենք, որ սեպտեմբերի 1-ին ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։
https://arm.sputniknews.ru/20210808/170-sevan-jrar-hashvekshir-28598043.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28614722_0:311:1600:1316_1920x0_80_0_0_7b38ec34d3a7c140b87f542706a64200.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, սևանա լիճ, ձկնորս, ռոմանոս պետրոսյան
հայաստան, տնտեսություն, սևանա լիճ, ձկնորս, ռոմանոս պետրոսյան
Սևանա լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց․ հատուկ հերթապահություն է իրականացվում
Սեպտեմբերի 1-ին ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Այսօր Սևանա լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց,
ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ, շարունակում է հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ 14 ապօրինի ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 1-ին ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։