https://arm.sputniknews.ru/20210809/mez-xabvats-enq-zgum-gerineri-harazatnery-boxoqi-akcia-en-anum-karavarutyan-shenqi-arjev-28609474.html
Մեզ խաբված ենք զգում. գերիների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի առջև
Մեզ խաբված ենք զգում. գերիների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի առջև
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ իրենց ընդունի կա՛մ վարչապետը, կա՛մ էլ որևէ այլ իրավասու անձ, որն իրենց հարցերի պատասխանները կտա։ 09.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-09T14:11+0400
2021-08-09T14:11+0400
2021-08-09T14:15+0400
հայաստան
գերի
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28057717_0:143:1600:1047_1920x0_80_0_0_0b6df2e351a2cfe53d9b8800d3f637e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բաքվում պահվող հայ գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև։«Հիմա հավաքվել ենք, որ իմանանք, թե մեր երեխաները վերջնական երբ են գալու` մեզ օր կարո՞ղ են ասել, թե ոչ։ 8 ամիս մեզ խաբեցին, ու մենք էլ սպասեցինք։ Հիմա 8 տարի են տվել մեր տղաներին։ Այնքան կմնանք, մինչև մեզ պատասխան տան. գնանք տուն, ի՞նչ անենք, տան անդամներին ի՞նչ խաբենք»,–ասաց գերիներից մեկի հայրը։Նրա խոսքով` ամեն ինչի պատրաստ են` հացադուլ, անժամկետ նստադուլ անել։Տղամարդը հավելեց, որ 4 օր առաջ է խոսել որդու հետ, բայց 2 րոպեանոց զրույցն ի՞նչ պետք է լինի. շատ բան իմանալ չեն կարող։Նշենք, որ կառավարության առջև բողոքի ակցիա անողները պահանջում են, որ իրենց ընդունի կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կա՛մ էլ որևէ այլ իրավասու անձ, որն իրենց հարցերի պատասխանները կտա։Ակցիան այս պահին շարունակվում է։Բաքվում հայ գերիների քրեական հետապնդումներն ապօրինի են. Human Rights Watch-ը դատապարտում էՀիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերի. հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88 էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։Փաշինյանը գերիների շուտափույթ վերադարձի կարևորությունը ներկայացրել է ԿԽՄԿ նախագահին
https://arm.sputniknews.ru/20210803/rusastani-ajakcutyamb-hayastane-veradarcel-81-geri-28541942.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28057717_0:62:1600:1068_1920x0_80_0_0_970c587eadb29137ed4c47de71525c42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, բողոքի ակցիա
հայաստան, գերի, բողոքի ակցիա
Մեզ խաբված ենք զգում. գերիների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի առջև
14:11 09.08.2021 (Թարմացված է: 14:15 09.08.2021) Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ իրենց ընդունի կա՛մ վարչապետը, կա՛մ էլ որևէ այլ իրավասու անձ, որն իրենց հարցերի պատասխանները կտա։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բաքվում պահվող հայ գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև։
«Հիմա հավաքվել ենք, որ իմանանք, թե մեր երեխաները վերջնական երբ են գալու` մեզ օր կարո՞ղ են ասել, թե ոչ։ 8 ամիս մեզ խաբեցին, ու մենք էլ սպասեցինք։ Հիմա 8 տարի են տվել մեր տղաներին։ Այնքան կմնանք, մինչև մեզ պատասխան տան. գնանք տուն, ի՞նչ անենք, տան անդամներին ի՞նչ խաբենք»,–ասաց գերիներից մեկի հայրը։
Նրա խոսքով` ամեն ինչի պատրաստ են` հացադուլ, անժամկետ նստադուլ անել։
Տղամարդը հավելեց, որ 4 օր առաջ է խոսել որդու հետ, բայց 2 րոպեանոց զրույցն ի՞նչ պետք է լինի. շատ բան իմանալ չեն կարող։
Նշենք, որ կառավարության առջև բողոքի ակցիա անողները պահանջում են, որ իրենց ընդունի կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կա՛մ էլ որևէ այլ իրավասու անձ, որն իրենց հարցերի պատասխանները կտա։
Ակցիան այս պահին շարունակվում է։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերի. հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Այսպիսով,
Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88 էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։