https://arm.sputniknews.ru/20210809/dzvi-iracman-volorti-3-xoshor-ynkerutyunner-tuganvel-en-gerishxox-dirqi-charashahman-hamar-28612066.html
Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերություններ տուգանվել են գերիշխող դիրքի չարաշահման համար
Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերություններ տուգանվել են գերիշխող դիրքի չարաշահման համար
Sputnik Արմենիա
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Աշտարակ Ձու» ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք... 09.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-09T18:06+0400
2021-08-09T18:06+0400
2021-08-09T18:14+0400
հայաստան
տնտեսություն
ձու
տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ)
տուգանք
https://cdn.am.sputniknews.ru/img/2204/19/22041919_0:0:1450:816_1920x0_80_0_0_85340e06aec2c564016c7029bca7bf62.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել, տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանը։Նշվում է, որ վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ Ձու» ընկերությունների գերիշխող դիրքի առկայությունը: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում նշված ընկերությունները ոչ միայն ուղղակիորեն են բարձրացրել հավի ձվի իրացման գինը, այլև իրենց կողմից իրացվող ապրանքատեսականու այնպիսի փոփոխություններ են իրականացրել, որոնք այլ եղանակներով ևս հանգեցրել են հավի ձվի իրացման գների բարձրացման:Օրինակ, ընկերությունները նշված ժամանակահատվածում զգալի կերպով կրճատել են հատով իրացվող ձվի քանակները՝ ավելացնելով տուփերով իրացվողների քանակները, որոնց իրացման գինն ավելի բարձր է:Ընկերությունների նշված վարքագիծը Հանձնաժողովի որոշմամբ որակվել է վերջիններիս կողմից գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում: «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով:Facebook-ում, Google–ում և էլեկտրոնային այլ հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվենՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում ուսումնասիրել և արձանագրել էր խոշոր առևտրային ցանցերում և այլ վաճառակետերում նկատվող հավի ձվի պակասուրդի, իսկ առկայության դեպքում՝ զգալի բարձր գներով իրացվելու վերաբերյալ հարցը և 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ 7 ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցել էր վարչական վարույթ:
https://arm.sputniknews.ru/20210426/rtntesakanmrcakcutyan-pashtpanutyun-nor-orenq-markosyan-27299579.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2204/19/22041919_29:0:1377:1011_1920x0_80_0_0_c0f45687e056d5913dae67f4433ad4f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, ձու, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ), տուգանք
հայաստան, տնտեսություն, ձու, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ), տուգանք
Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերություններ տուգանվել են գերիշխող դիրքի չարաշահման համար
18:06 09.08.2021 (Թարմացված է: 18:14 09.08.2021) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Աշտարակ Ձու» ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով:
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել, տեղեկացնում է
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանը։
Նշվում է, որ վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ Ձու» ընկերությունների գերիշխող դիրքի առկայությունը: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում նշված ընկերությունները ոչ միայն ուղղակիորեն են բարձրացրել հավի ձվի իրացման գինը, այլև իրենց կողմից իրացվող ապրանքատեսականու այնպիսի փոփոխություններ են իրականացրել, որոնք այլ եղանակներով ևս հանգեցրել են հավի ձվի իրացման գների բարձրացման:
Օրինակ, ընկերությունները նշված ժամանակահատվածում զգալի կերպով կրճատել են հատով իրացվող ձվի քանակները՝ ավելացնելով տուփերով իրացվողների քանակները, որոնց իրացման գինն ավելի բարձր է:
Ընկերությունների նշված վարքագիծը Հանձնաժողովի որոշմամբ որակվել է վերջիններիս կողմից գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում: «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում ուսումնասիրել և արձանագրել էր խոշոր առևտրային ցանցերում և այլ վաճառակետերում նկատվող հավի ձվի պակասուրդի, իսկ առկայության դեպքում՝ զգալի բարձր գներով իրացվելու վերաբերյալ հարցը և 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ 7 ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցել էր վարչական վարույթ: