https://arm.sputniknews.ru/20210809/chkaroxaca-krknel-engibaryani-hajoxutyuny-bachkov-olimpiada-28608571.html
«Չկարողացա կրկնել Ենգիբարյանի հաջողությունը». Բաչկովն Օլիմպիադայի մասին գրառում է արել
«Չկարողացա կրկնել Ենգիբարյանի հաջողությունը». Բաչկովն Օլիմպիադայի մասին գրառում է արել
Sputnik Արմենիա
Բաչկովը նշել է, որ ինքը Հայաստանի պատմության մեջ ներկայիս միակ բռնցքամարտիկն է, որը նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի մեդալները։ 09.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-09T12:53+0400
2021-08-09T12:53+0400
2021-08-09T12:55+0400
սպորտ
հայաստան
հասարակություն
հովհաննես բաչկով
օլիմպիական խաղեր
ճապոնիա
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/08/28598337_0:83:1600:983_1920x0_80_0_0_a160bb62966430b69013d4a0481e75d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Միայն օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն։ Վերադառնալով Ճապոնիայից` Facebook-ում նման գրառում է հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։«Չկարողացա կրկնել Վլադիմիր Ենգիբարյանի հաջողությունը՝ դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց այս մեդալով դարձա Հայաստանի պատմության մեջ ներկայիս միակ բռնցքամարտիկը, որը նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի մեդալները»,–գրել է Բաչկովը։Նա նշել է, որ երկար տարիների ընթացքում Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ է նվաճել՝ Եվրոպայի, Աշխարհի մրցաշարեր և Օլիմպիական խաղերից։«Իմ այս հաղթանակներով ես կարողացա օրինակ դառնալ նոր սերնդի բռնցքամարտիկներին և նրան ցույց տալ ճիշտ ճանապարհի ուղին։Եթե Աստված կամենա, դեռ շատ երկար կփորձեմ ուրախացնել իմ հաղթանակներով։Շնորհակալ եմ բոլորիցդ՝ սիրում եմ քեզ իմ հայ ազգ։ Շնորհակալ եմ իմ թիմից, ովքեր լավագույնն են իրենց գործում»,–գրել է բռնցքամարտիկը։Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովն օգոստոսի 6–ին բրոնզե մեդալ նվաճեց։ Կիսաեզրափակիչում Բաչկովը միավորներով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին։Մինչև կիսաեզրափակիչ մենամարտն օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակիչում Բաչկովը 5։0 հաշվով հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանին, 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ էր տոնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ և քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովին։Հովհաննես Բաչկովը Տոկիոյից կվերադառնա բրոնզե մեդալով. մենամարտի ամենավառ կադրերըՏոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը ավարտել է իր ելույթները չորս մեդալով։ Մենք ունենք արծաթե և բրոնզե երկուական մեդալ. արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։
https://arm.sputniknews.ru/20210808/hovhannes-bachkovy-tokio-bronze-medal-28599259.html
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/08/28598337_90:0:1510:1065_1920x0_80_0_0_080bec1d305e0d2bc9ed6ff59472c57d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, հասարակություն , հովհաննես բաչկով, օլիմպիական խաղեր, ճապոնիա, մեդալ
սպորտ , հայաստան, հասարակություն , հովհաննես բաչկով, օլիմպիական խաղեր, ճապոնիա, մեդալ
«Չկարողացա կրկնել Ենգիբարյանի հաջողությունը». Բաչկովն Օլիմպիադայի մասին գրառում է արել
12:53 09.08.2021 (Թարմացված է: 12:55 09.08.2021) Բաչկովը նշել է, որ ինքը Հայաստանի պատմության մեջ ներկայիս միակ բռնցքամարտիկն է, որը նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի մեդալները։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Միայն օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն։ Վերադառնալով Ճապոնիայից`
Facebook-ում նման գրառում է հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
«Չկարողացա կրկնել Վլադիմիր Ենգիբարյանի հաջողությունը՝ դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց այս մեդալով դարձա Հայաստանի պատմության մեջ ներկայիս միակ բռնցքամարտիկը, որը նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի մեդալները»,–գրել է Բաչկովը։
Նա նշել է, որ երկար տարիների ընթացքում Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ է նվաճել՝ Եվրոպայի, Աշխարհի մրցաշարեր և Օլիմպիական խաղերից։
«Իմ այս հաղթանակներով ես կարողացա օրինակ դառնալ նոր սերնդի բռնցքամարտիկներին և նրան ցույց տալ ճիշտ ճանապարհի ուղին։Եթե Աստված կամենա, դեռ շատ երկար կփորձեմ ուրախացնել իմ հաղթանակներով։Շնորհակալ եմ բոլորիցդ՝ սիրում եմ քեզ իմ հայ ազգ։ Շնորհակալ եմ իմ թիմից, ովքեր լավագույնն են իրենց գործում»,–գրել է բռնցքամարտիկը։
Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում
Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովն օգոստոսի 6–ին բրոնզե մեդալ նվաճեց։ Կիսաեզրափակիչում Բաչկովը միավորներով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին։
Մինչև կիսաեզրափակիչ մենամարտն օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակիչում Բաչկովը 5։0 հաշվով հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանին, 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ էր տոնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ և քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովին։
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը ավարտել է իր ելույթները չորս մեդալով։ Մենք ունենք արծաթե և բրոնզե երկուական մեդալ. արծաթե մեդալակիր են դարձել
Արթուր Ալեքսանյանն ու
Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են
Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։