https://arm.sputniknews.ru/20210808/spanutyun-ejmiacin-tarec-amusinner-28599976.html
Սպանություն Էջմիածնում. 35–ամյա վարձակալը դանակահարել է տարեց տանտերերին ու հարևանին
Սպանություն Էջմիածնում. 35–ամյա վարձակալը դանակահարել է տարեց տանտերերին ու հարևանին
Sputnik Արմենիա
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակները։ shamshyan.com–ի տվյալներով` 35–ամյա քաղաքացին Իսպանիայի քաղաքացի է։ 08.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-08T13:32+0400
2021-08-08T13:32+0400
2021-08-08T13:42+0400
հասարակություն
հայաստան
դանակահարություն
էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/2035/52/20355231_0:85:1600:985_1920x0_80_0_0_dde86c5b8e82d496db845774ddee5977.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են հետազոտման փուլում։Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիրավորներն են Էջմիածին քաղաքի բնակիչներ՝ 72-ամյա Շողակաթ Գրիգորյանը և 64-ամյա Սարգիս Մինասյանը։Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նշված անձանց հիվանդանոց են տեղափոխել Թամանյան փողոցի 20Ա տանից։ Ժամանելով նշված հասցե` նրանք 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 74-ամյա Վիլեն Գրիգորյանի դին։ Կայքի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալը, որը որպես վարձակալ բնակվում էր այդ տանը, ամիսներ առաջ Հայաստան վերադարձած Իսպանիայի քաղաքացի, 35-ամյա Արման Մ-ն է։ Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավարի որոմամբ կասկածյալը ձերբակալվել է։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակները, իսկ տան մի քանի հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր։31-ամյա կինը խեղդամահ է արել 61-ամյա տղամարդուն. մանրամասներ Եղվարդի սպանությունից
https://arm.sputniknews.ru/20210708/yerevanum-vichabanutyan-jamanak-vordin-danakaharel-e-mor-28213447.html
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2035/52/20355231_88:0:1512:1068_1920x0_80_0_0_3ed72e3cffe8b824f32fbde935f8565e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, դանակահարություն, էջմիածին
հասարակություն , հայաստան, դանակահարություն, էջմիածին
Սպանություն Էջմիածնում. 35–ամյա վարձակալը դանակահարել է տարեց տանտերերին ու հարևանին
13:32 08.08.2021 (Թարմացված է: 13:42 08.08.2021) Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակները։ shamshyan.com–ի տվյալներով` 35–ամյա քաղաքացին Իսպանիայի քաղաքացի է։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են հետազոտման փուլում։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիրավորներն են Էջմիածին քաղաքի բնակիչներ՝ 72-ամյա Շողակաթ Գրիգորյանը և 64-ամյա Սարգիս Մինասյանը։
Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նշված անձանց հիվանդանոց են տեղափոխել Թամանյան փողոցի 20Ա տանից։
Ժամանելով նշված հասցե` նրանք 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 74-ամյա Վիլեն Գրիգորյանի դին։
«Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Առավոտ շուտ էր, իմացանք, որ 20Ա տանը սպանություն է տեղի ունեցել։ Տղամարդը, ով վարձով էր բնակվում էդտեղ, մի քանի դանակներով տանտերերին դանակահարել է։ Էդ պահին հարևանը, վտանգելով իր կյանքը, մոտեցել է, որ բաժանի, օգնի, էդ տականքը նրան էլ ա հարվածել, որից հետո էդ մարդկանց թողնելով անօգնական՝ փախել ա»,–գրում է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալը, որը որպես վարձակալ բնակվում էր այդ տանը, ամիսներ առաջ Հայաստան վերադարձած Իսպանիայի քաղաքացի, 35-ամյա Արման Մ-ն է։
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավարի որոմամբ կասկածյալը ձերբակալվել է։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակները, իսկ տան մի քանի հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր։