https://arm.sputniknews.ru/20210807/zil-ustaneri-serundy-gyumrium-28553316.html
Գյումրու «Զիլ ուստաները», կամ հին ու նոր շինարարների տարբերությունն ըստ Սուրեն Խաչատրյանի
Գյումրու «Զիլ ուստաները», կամ հին ու նոր շինարարների տարբերությունն ըստ Սուրեն Խաչատրյանի
Sputnik Արմենիա
Գյումրիում դեռ կան ընտանիքներ, որոնք արհեստը սերնդեսերունդ են փոխանցում՝ հորից որդի:Վարպետ Սուրիկն իր հորից է ժառանգել քարտաշ-շինարարի «ոսկե բիլազուկը», հայրն... 07.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-07T09:28+0400
2021-08-07T09:28+0400
2021-08-06T23:06+0400
հեղինակներ
գյումրի
շինարար
շինարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28553490_0:141:1600:1045_1920x0_80_0_0_e9c1834f965ace2a09374459691181ee.jpg
Հպարտությամբ թերթելով ընտանեկան ալբոմը՝ գյումրեցի վարպետ Սուրեն Խաչատրյանը մեկառմեկ ցույց է տալիս այն բոլոր շենք-շինությունները, որոնք կառուցվել են իր ու իր հարազատների կողմից: Մատների վրա հաշվում է՝ նախ երրորդ, հետո ապա չորրորդ սերնդին է հիշում. 8, թե՞ 10 շինարար են ունեցել Խաչատրյան-Չախալյանները՝ հաշիվը հա ավելանում է: Ինքն էլ վարպետ-շինարար է:Մասնագիտությունը պապից անցել է իր հորը՝ քարտաշ որմնադիր Իշխանին, ում գյումրեցիները «Զիլ-ուստա» են կոչել, ապա` հորեղբայրներին, նրանցից էլ` իրեն ու եղբայրներին, հետո էլ` որդուն: Շինարարության հանդեպ հետարքրքություն ունի նաև թոռը, թեև այլ՝ տնտեսագետի մասնագիտություն է ընտրել:Սուրեն Խաչատրյանը շինարար ընկերների հետ
Արդեն 60 տարի է, ինչ 76-ամյա Սուրեն Խաչատրյանը շենքեր է կառուցում: 16 տարեկանից հայրիկին է օգնել, հետո էլ հմտացել ու եղբայրների հետ է շարունակել կառուցել: Սուրեն Խաչատրյանը
Մտածել այլ մասնագիտության կամ բարձրագույն կրթություն ստանալու մասին՝ նույնիսկ ժամանակ չի եղել: «Չորս եղբայր էինք, մեկը շատ փոքր հասակում մահացավ, մյուս երեքս շինարարներ ենք: Որդիս էլ է շինարար, հիմա արդեն ընդունվել է պետական աշխատանքի, երբեմն-երբեմն նաև թոռս է մեզ միանում»,-ասում է վարպետը:Աշխատանքի պահին
Առաջին մեծ կառույցը, որի շինարարությանը մասնակցել է, իրենց թաղամասի դպրոցն է եղել, հետո արդեն եղբայրների հետ մասնակցել է Գյումրու օդանավակայանի, «Հոկտեմբեր» կինոթատրոնի, «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի, դրամատիկ թատրոնի, քաղաքապետարանի, Տեքստիլագործների ակումբի, «Ոսկե բլուր» համալիրի շինարարություններին:Սուրեն Խաչատրյանը
«Ուղարկեցին նաև Խարկով՝ կրկեսի շենքի կառուցմանը մասնակցելու: Երեք եղբայրով գնացինք: «ԼԵՆՇԻՆ» տրեստում էինք աշխատում. լավագույն արդյունք ունենալու համար Խորհրդային Միության շինարարական դրոշը մեզ էին տվել»,- Sputnik Արմենիային պատմում է վարպետ Սուրիկը՝ հպարտությամբ ցույց տալով իր ու Վաչիկ և Թորոս եղբայրների լուսանկարը` Խարկովի կրկեսի շինարարությունից հետո: Սուրեն Խաչատրյանը` եղբայրների հետ
Ծիծաղով ասում է, թե շինարարն էն տարիներին էր, հիմա ինչ, աշխարհը զարգացել է։ «Գործիքները հեշտացրել են շինարարի աշխատանքը, բայց հլը նոր շինարարների ձեռքից գործիքները առ՝ վզերը ծուռ կմնան»:Պայծառ վագոն դեպի Գյումրի, կամ ինչպես գերմանացին հայտնվեց հայկական ռելսերի մոտԻնչպես երեխաներին չի կարող առանձնացնել, այդպես էլ կառուցված շինությունները. ասում է`բոլորն են սիրելի: Ցավով է նշում, որ հիմա ով գործ չի գտնում, շինարար է դառնում, բայց այս մասնագիտությունը այդպես հեշտ չի տրվում։ «Լավ շինարարը աշխատասեր ու ազնիվ պետք է լինի՝ մարդկանց չխաբի»,- ասում է վաստակաշատ շինարարը ու ցույց տալիս պատվոգրերը և ունեցած վաստակի համար 2001 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստացած «Անանիա Շիրակացի» մեդալը:Սուրեն Խաչատրյանի պատվոգրերը
Վաստակաշատ շինարարի պատգամը սերունդներին մեկն է՝ կառուցեն ու շենացնեն հայրենի երկիրը՝ պահելով ու պահպանելով ունեցածը: Չնայած տարիքին` վարպետ Սուրիկը այսօր էլ է շարունակում իր սիրած գործով զբաղվել՝ քարը քարին դնելով ծննդավայր Գյումրին շենացնել:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28553490_0:90:1600:1096_1920x0_80_0_0_8b8baff027de9d623d153f3272ccab7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
հեղինակներ, գյումրի, շինարար, շինարարություն
հեղինակներ, գյումրի, շինարար, շինարարություն
Գյումրու «Զիլ ուստաները», կամ հին ու նոր շինարարների տարբերությունն ըստ Սուրեն Խաչատրյանի
Գյումրիում դեռ կան ընտանիքներ, որոնք արհեստը սերնդեսերունդ են փոխանցում՝ հորից որդի:Վարպետ Սուրիկն իր հորից է ժառանգել քարտաշ-շինարարի «ոսկե բիլազուկը», հայրն էլ՝ պապից:
Հպարտությամբ թերթելով ընտանեկան ալբոմը՝ գյումրեցի վարպետ Սուրեն Խաչատրյանը մեկառմեկ ցույց է տալիս այն բոլոր շենք-շինությունները, որոնք կառուցվել են իր ու իր հարազատների կողմից: Մատների վրա հաշվում է՝ նախ երրորդ, հետո ապա չորրորդ սերնդին է հիշում. 8, թե՞ 10 շինարար են ունեցել Խաչատրյան-Չախալյանները՝ հաշիվը հա ավելանում է: Ինքն էլ վարպետ-շինարար է:
Մասնագիտությունը պապից անցել է իր հորը՝ քարտաշ որմնադիր Իշխանին, ում գյումրեցիները «Զիլ-ուստա» են կոչել, ապա` հորեղբայրներին, նրանցից էլ` իրեն ու եղբայրներին, հետո էլ` որդուն: Շինարարության հանդեպ հետարքրքություն ունի նաև թոռը, թեև այլ՝ տնտեսագետի մասնագիտություն է ընտրել:
Սուրեն Խաչատրյանը շինարար ընկերների հետ
Արդեն 60 տարի է, ինչ 76-ամյա Սուրեն Խաչատրյանը շենքեր է կառուցում: 16 տարեկանից հայրիկին է օգնել, հետո էլ հմտացել ու եղբայրների հետ է շարունակել կառուցել:
Մտածել այլ մասնագիտության կամ բարձրագույն կրթություն ստանալու մասին՝ նույնիսկ ժամանակ չի եղել: «Չորս եղբայր էինք, մեկը շատ փոքր հասակում մահացավ, մյուս երեքս շինարարներ ենք: Որդիս էլ է շինարար, հիմա արդեն ընդունվել է պետական աշխատանքի, երբեմն-երբեմն նաև թոռս է մեզ միանում»,-ասում է վարպետը:
Առաջին մեծ կառույցը, որի շինարարությանը մասնակցել է, իրենց թաղամասի դպրոցն է եղել, հետո արդեն եղբայրների հետ մասնակցել է Գյումրու օդանավակայանի, «Հոկտեմբեր» կինոթատրոնի, «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի, դրամատիկ թատրոնի, քաղաքապետարանի, Տեքստիլագործների ակումբի, «Ոսկե բլուր» համալիրի շինարարություններին:
«Ուղարկեցին նաև Խարկով՝ կրկեսի շենքի կառուցմանը մասնակցելու: Երեք եղբայրով գնացինք: «ԼԵՆՇԻՆ» տրեստում էինք աշխատում. լավագույն արդյունք ունենալու համար Խորհրդային Միության շինարարական դրոշը մեզ էին տվել»,-
Sputnik Արմենիային պատմում է վարպետ Սուրիկը՝ հպարտությամբ ցույց տալով իր ու Վաչիկ և Թորոս եղբայրների լուսանկարը` Խարկովի կրկեսի շինարարությունից հետո:
Սուրեն Խաչատրյանը` եղբայրների հետ
Ծիծաղով ասում է, թե շինարարն էն տարիներին էր, հիմա ինչ, աշխարհը զարգացել է։ «Գործիքները հեշտացրել են շինարարի աշխատանքը, բայց հլը նոր շինարարների ձեռքից գործիքները առ՝ վզերը ծուռ կմնան»:
Ինչպես երեխաներին չի կարող առանձնացնել, այդպես էլ կառուցված շինությունները. ասում է`բոլորն են սիրելի: Ցավով է նշում, որ հիմա ով գործ չի գտնում, շինարար է դառնում, բայց այս մասնագիտությունը այդպես հեշտ չի տրվում։ «Լավ շինարարը աշխատասեր ու ազնիվ պետք է լինի՝ մարդկանց չխաբի»,- ասում է վաստակաշատ շինարարը ու ցույց տալիս պատվոգրերը և ունեցած վաստակի համար 2001 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստացած «Անանիա Շիրակացի» մեդալը:
Սուրեն Խաչատրյանի պատվոգրերը
Վաստակաշատ շինարարի պատգամը սերունդներին մեկն է՝ կառուցեն ու շենացնեն հայրենի երկիրը՝ պահելով ու պահպանելով ունեցածը: Չնայած տարիքին` վարպետ Սուրիկը այսօր էլ է շարունակում իր սիրած գործով զբաղվել՝ քարը քարին դնելով ծննդավայր Գյումրին շենացնել: