https://arm.sputniknews.ru/20210807/erexanery-hiacacen-fransiayic-ekackamavornery-shunch-tvecin-loru-poqrik-gyuxin-28595540.html
Երեխաները հիացած են. Ֆրանսիայից եկած կամավորները շունչ տվեցին Լոռու փոքրիկ գյուղին
Երեխաները հիացած են. Ֆրանսիայից եկած կամավորները շունչ տվեցին Լոռու փոքրիկ գյուղին
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 15 երիտասարդ աղջիկներ և տղաներ երեք շաբաթ անցկացրին Շենավան գյուղում, որտեղ շփվում էին տեղի երեխաների հետ և... 07.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-07T21:00+0400
2021-08-07T21:00+0400
2021-08-09T16:11+0400
հասարակություն
հայաստան
լոռի
գյուղ
ֆրանսիա
ֆրանսիացի
կամավոր
մանկապարտեզ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28541185_0:84:1601:984_1920x0_80_0_0_d8d556c22d57819bda79923b5fd2dfab.jpg
Լիլիթ Հարությունյան, Sputnik ԱրմենիաՖրասիայից եկած կամավորների և հայ երեխաների շփումը սկզբում դժվարությամբ էր ստացվում. Լոռու Շենավանում երեխաներից ոչ ոք կամավորների լեզվին` ֆրանսերենին չէր տիրապետում։ Ու թեև նրանց թվում նաև ֆրանսահայեր կային, մայրենիին նրանք լավ չէին տիրապետում։ Սակայն շատ շուտով լեզվական խոչընդոտը հաղթահարվեց և համատեղ խաղերի, մարզումների և վորքշոփերի համար պատնեշ չդարձավ։Ֆրանսիացի կամավորները Լոռու Շենավան գյուղում. AYO (Armenian Youth Organization) կազմակերպությունը
Ֆրանսիայում գտնվող AYO (Armenian Youth Organization) կազմակերպությունը շուրջ 15 տարի է, ինչ տարին մեկ անգամ մարդասիրական ծրագիր է իրականացնում հայկական գյուղերում։ Նախագծին երիտասարդ կամավորներ են մասնակցում, որոնք զբաղվում են լքված դպրոցների, մանկապարտեզների, մարզասրահների վերականգնման և վերանորոգման աշխատանքներով։ Բացի այդ կամավորները հասցնում են շփվել տեղի բնակչության, մասնավորապես 3-15 տարեկան երեխաների և դեռահասների հետ։Պատերազմն արագացրեց. երուսաղեմցի երաժիշտն ու փարիզեցի դերասանը Հայաստան են տեղափոխվելՄիակ դադարը եղել է 2020 թվականին համավարակի պատճառով։ Այս տարվա հուլիսին Փարիզից, Մարսելից, Լիոնից ժամանած երիտասարդները կրկին մի քանի շաբաթ անցկացրին Հայաստանում։ Բուն առաքելությունը երեք շաբաթ է տևում, բայց երեխաներն ավելի երկար մնացին` տեղի տեսարժան վայրերին ծանոթանալու նպատակով։Այս անգամ նրանք կայանել էին Լոռու մարզի Շենավան գյուղում։Ֆրանսիացի կամավորները Լոռու Շենավան գյուղում. AYO (Armenian Youth Organization) կազմակերպությունը
«Այդ գյուղում մանկապարտեզ չկար։ Շենքը վնասվել էր 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Մայրերը ստիպված էին մշտապես տանը մնալ` իրենց փոքրիկներին խնամելու։ Մենք այն վերականգնեցինք, և այժմ մանկապարտեզ է այցելում 25 երեխա», – պատմում է Birthright Armenia (Depi Hayq) կազմակերպության կրեատիվ և մարքեթինգային տնօրեն և AYO–ի փոխնախագահ Նելլի Պոլյակովը։Շենավանի փոքրիկները
Արցախյան վերջին պատերազմը բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վարկանիշի վրա, և կամավորներին հավաքելը սովորականից ավելի դժվար է եղել։ 4–ն արդեն ընթացքում հրաժարվել են մեկնել, քանի որ ծնողները վախեցել են։ Այնուամենայնիվ, խումբը հավաքվել է։Ֆրանսիացի կամավորը ներկում է Շենավան գյուղի մանկապարտեզի պատերը
«Սակայն մեծ մասին դա չկանգնացրեց։ Լեյա անունով աղջիկ կար, ով մինչև վերջին պահը ծնողներին ոչինչ չէր ասում։ Անձամբ է տոմսի գումարն աշխատել և միայն այն գնելուց հետո, տեղյակ պահել մայրիկին և հայրիկին։ Սկզբում նրանք անհանգստանում էին, բայց հետո, տեսան, որ ամեն ինչ լավ է և հանդարտվեցին», – պատմում է Նելլին։Նելլի Պոլյակովը` Շենավանցի փոքրիկի հետ
20-25 տարեկան կամավորները շուտով ընկերացան տեղի երիտասարդների հետ։ Նրանք երեխաներին ֆրանսերեն էին սովորեցնում, Շառլ Ազնավուրի երգերն էին երգում, պարում էին, տարբեր վորքշոփեր անցկացնում։ Նրանք նույնիսկ տեղացիների հետ միասին նշեցին հայերի սիրած տոնը` Վարդավառը։AYO–ի նախագահ Նարեկ Սեդրակը նշում է, որ այս երեք շաբաթվա ընթացքում երեխաների մտահորիզոնը զգալիորեն ընդլայնվեց` շփման մեջ նրանք ավելի վստահ դարձան, իսկ նրանցից շատերը որոշեցին անպայման օտար լեզու սովորել` ոմանք հենց ֆրանսերենով տարվեցին։Ֆրանսիացի կամավորները հայ երեխաների հետ Վարդավառն են տոնում
«Մեր երեխաներից մեկը` Յոան Հովսեփյանը, պրոֆեսիոնալ հանդբոլիստ է։ Նա հաճույքով մարզում էր երեխաներին, նրանց անծանոթ էր այդ մարզաձևը։ Իսկ տեղացի 17 տարեկան երեխաներից մեկը կարճ ժամանակում այն աստիճան յուրացրեց հանդբոլի նրբությունները, որ թվում էր, թե նա տասը տարի այդ մարզաձևով է զբաղվել։ Յոանը չէր դադարում հիանալ նրանով», – պատմում է Նարեկը։Նելլի Պոլյակովը և Նարեկ Սեդրակը
Երեխաներին շատ ժամանակ էր հատկացնում նաև Փոլ Դեմիրճյանը (հայրը` հայ է, մայրը` պորտուգալուհի)։ Պատմական հայրենիքում նա առաջին անգամ էր լինում, և ինչպես ինքն է խոստովանում, անմիջապես և անվերապահորեն սիրահարվեց Հայաստանին։Ֆրանսիացի կամավորները հանդբոլ են խաղում Շենավանի փոքրիկների հետ
«Հայրիկ, դու անպայման պետք է գաս այստեղ։ Պետք ե տեսնես, թե ինչ երկիր է, ինչ մարդիկ են հայերը։ Այսուհետև արձակուրդները մենք պետք է հենց Հայաստանում անցկացնենք», – հայրիկին անդադար զանգահարելով` իր տպավորություններն էր պատմում Փոլը։Հաջորդ տարի կրկին Հայաստան է գալու` նա արդեն ամեն ինչ որոշել է իր համար։Հայաստանին առանձնակի ջերմությամբ է վերաբերվում նաև ֆրանսուհի Էլիզաբեթը։ Փարիզում նա ընկերացել է հայ երկու քույրերի հետ, որոնց միջոցով էլ բացահայտել է մեր երկիրը։ Ընկերուհիների պատմածները նրա մոտ մեծ հետաքրքրություն են առաջացրել և ստիպել ավելի խորն ուսումնասիրել Հայաստանը. առաջին անգամ նա այստեղ եղել է 2017 թվականին և մնացել ընկերուհիների տատի մոտ` Երևանում։ Այդ ուղևորությունից հետո, որը նրան ավելի է կապել Հայաստանի հետ, նա սկսել է ուսումնասիրել հայերենը և ցանկանում էր մարդասիրական առաքելությամբ հենց այստեղ գալ...Ֆրանսիացի կամավորները հանդբոլ են խաղում Շենավանի փոքրիկների հետ
Մեր երկու զրուցակիցներն էլ` ֆրանսահայ Նելլին և Նարեկը, ժամանակին իրենց համար Հայաստանը բացահայտելով, նշում են, որ տվյալ նախագիծը, հիանալի հնարավորություն է փորձի փոխանակման և մտահորիզոնն ընդլայնելու համար, ընդ որում` փոխադարձաբար։ Վերջում Նելլին հավելում է, որ ֆրանսիացիներից մի քանիսը նույնիսկ ափսոսում էին, որ նախկինում Հայաստանով չեն հետաքրքրվել և ոչինչ չգիտեին այս հին ու զարմանահրաշ երկրի մասին։
լոռի
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28541185_88:0:1511:1067_1920x0_80_0_0_c147b337b8233b11810a41dae339e773.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, լոռի, գյուղ, ֆրանսիա, ֆրանսիացի, կամավոր, մանկապարտեզ, երեխա
հասարակություն , հայաստան, լոռի, գյուղ, ֆրանսիա, ֆրանսիացի, կամավոր, մանկապարտեզ, երեխա
Երեխաները հիացած են. Ֆրանսիայից եկած կամավորները շունչ տվեցին Լոռու փոքրիկ գյուղին
21:00 07.08.2021 (Թարմացված է: 16:11 09.08.2021) Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 15 երիտասարդ աղջիկներ և տղաներ երեք շաբաթ անցկացրին Շենավան գյուղում, որտեղ շփվում էին տեղի երեխաների հետ և վերականգնում 30 տարուց ավելի չգործող (Սպիտակի երկրաշարժից հետո) մանկապարտեզը։
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Ֆրասիայից եկած կամավորների և հայ երեխաների շփումը սկզբում դժվարությամբ էր ստացվում. Լոռու Շենավանում երեխաներից ոչ ոք կամավորների լեզվին` ֆրանսերենին չէր տիրապետում։ Ու թեև նրանց թվում նաև ֆրանսահայեր կային, մայրենիին նրանք լավ չէին տիրապետում։ Սակայն շատ շուտով լեզվական խոչընդոտը հաղթահարվեց և համատեղ խաղերի, մարզումների և վորքշոփերի համար պատնեշ չդարձավ։
Ֆրանսիացի կամավորները Լոռու Շենավան գյուղում. AYO (Armenian Youth Organization) կազմակերպությունը
Ֆրանսիայում գտնվող AYO (Armenian Youth Organization) կազմակերպությունը շուրջ 15 տարի է, ինչ տարին մեկ անգամ մարդասիրական ծրագիր է իրականացնում հայկական գյուղերում։ Նախագծին երիտասարդ կամավորներ են մասնակցում, որոնք զբաղվում են լքված դպրոցների, մանկապարտեզների, մարզասրահների վերականգնման և վերանորոգման աշխատանքներով։ Բացի այդ կամավորները հասցնում են շփվել տեղի բնակչության, մասնավորապես 3-15 տարեկան երեխաների և դեռահասների հետ։
Միակ դադարը եղել է 2020 թվականին համավարակի պատճառով։ Այս տարվա հուլիսին Փարիզից, Մարսելից, Լիոնից ժամանած երիտասարդները կրկին մի քանի շաբաթ անցկացրին Հայաստանում։ Բուն առաքելությունը երեք շաբաթ է տևում, բայց երեխաներն ավելի երկար մնացին` տեղի տեսարժան վայրերին ծանոթանալու նպատակով։
Այս անգամ նրանք կայանել էին Լոռու մարզի Շենավան գյուղում։
Ֆրանսիացի կամավորները Լոռու Շենավան գյուղում. AYO (Armenian Youth Organization) կազմակերպությունը
«Այդ գյուղում մանկապարտեզ չկար։ Շենքը վնասվել էր 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Մայրերը ստիպված էին մշտապես տանը մնալ` իրենց փոքրիկներին խնամելու։ Մենք այն վերականգնեցինք, և այժմ մանկապարտեզ է այցելում 25 երեխա», – պատմում է Birthright Armenia (Depi Hayq) կազմակերպության կրեատիվ և մարքեթինգային տնօրեն և AYO–ի փոխնախագահ Նելլի Պոլյակովը։
Արցախյան վերջին պատերազմը բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վարկանիշի վրա, և կամավորներին հավաքելը սովորականից ավելի դժվար է եղել։ 4–ն արդեն ընթացքում հրաժարվել են մեկնել, քանի որ ծնողները վախեցել են։ Այնուամենայնիվ, խումբը հավաքվել է։
Ֆրանսիացի կամավորը ներկում է Շենավան գյուղի մանկապարտեզի պատերը
«Սակայն մեծ մասին դա չկանգնացրեց։ Լեյա անունով աղջիկ կար, ով մինչև վերջին պահը ծնողներին ոչինչ չէր ասում։ Անձամբ է տոմսի գումարն աշխատել և միայն այն գնելուց հետո, տեղյակ պահել մայրիկին և հայրիկին։ Սկզբում նրանք անհանգստանում էին, բայց հետո, տեսան, որ ամեն ինչ լավ է և հանդարտվեցին», – պատմում է Նելլին։
Նելլի Պոլյակովը` Շենավանցի փոքրիկի հետ
20-25 տարեկան կամավորները շուտով ընկերացան տեղի երիտասարդների հետ։ Նրանք երեխաներին ֆրանսերեն էին սովորեցնում, Շառլ Ազնավուրի երգերն էին երգում, պարում էին, տարբեր վորքշոփեր անցկացնում։ Նրանք նույնիսկ տեղացիների հետ միասին նշեցին հայերի սիրած տոնը` Վարդավառը։
AYO–ի նախագահ Նարեկ Սեդրակը նշում է, որ այս երեք շաբաթվա ընթացքում երեխաների մտահորիզոնը զգալիորեն ընդլայնվեց` շփման մեջ նրանք ավելի վստահ դարձան, իսկ նրանցից շատերը որոշեցին անպայման օտար լեզու սովորել` ոմանք հենց ֆրանսերենով տարվեցին։
Ֆրանսիացի կամավորները հայ երեխաների հետ Վարդավառն են տոնում
«Մեր երեխաներից մեկը` Յոան Հովսեփյանը, պրոֆեսիոնալ հանդբոլիստ է։ Նա հաճույքով մարզում էր երեխաներին, նրանց անծանոթ էր այդ մարզաձևը։ Իսկ տեղացի 17 տարեկան երեխաներից մեկը կարճ ժամանակում այն աստիճան յուրացրեց հանդբոլի նրբությունները, որ թվում էր, թե նա տասը տարի այդ մարզաձևով է զբաղվել։ Յոանը չէր դադարում հիանալ նրանով», – պատմում է Նարեկը։
Նելլի Պոլյակովը և Նարեկ Սեդրակը
Երեխաներին շատ ժամանակ էր հատկացնում նաև Փոլ Դեմիրճյանը (հայրը` հայ է, մայրը` պորտուգալուհի)։ Պատմական հայրենիքում նա առաջին անգամ էր լինում, և ինչպես ինքն է խոստովանում, անմիջապես և անվերապահորեն սիրահարվեց Հայաստանին։
Ֆրանսիացի կամավորները հանդբոլ են խաղում Շենավանի փոքրիկների հետ
«Հայրիկ, դու անպայման պետք է գաս այստեղ։ Պետք ե տեսնես, թե ինչ երկիր է, ինչ մարդիկ են հայերը։ Այսուհետև արձակուրդները մենք պետք է հենց Հայաստանում անցկացնենք», – հայրիկին անդադար զանգահարելով` իր տպավորություններն էր պատմում Փոլը։
Հաջորդ տարի կրկին Հայաստան է գալու` նա արդեն ամեն ինչ որոշել է իր համար։
Հայաստանին առանձնակի ջերմությամբ է վերաբերվում նաև ֆրանսուհի Էլիզաբեթը։ Փարիզում նա ընկերացել է հայ երկու քույրերի հետ, որոնց միջոցով էլ բացահայտել է մեր երկիրը։ Ընկերուհիների պատմածները նրա մոտ մեծ հետաքրքրություն են առաջացրել և ստիպել ավելի խորն ուսումնասիրել Հայաստանը. առաջին անգամ նա այստեղ եղել է 2017 թվականին և մնացել ընկերուհիների տատի մոտ` Երևանում։ Այդ ուղևորությունից հետո, որը նրան ավելի է կապել Հայաստանի հետ, նա սկսել է ուսումնասիրել հայերենը և ցանկանում էր մարդասիրական առաքելությամբ հենց այստեղ գալ...
Ֆրանսիացի կամավորները հանդբոլ են խաղում Շենավանի փոքրիկների հետ
Մեր երկու զրուցակիցներն էլ` ֆրանսահայ Նելլին և Նարեկը, ժամանակին իրենց համար Հայաստանը բացահայտելով, նշում են, որ տվյալ նախագիծը, հիանալի հնարավորություն է փորձի փոխանակման և մտահորիզոնն ընդլայնելու համար, ընդ որում` փոխադարձաբար։ Վերջում Նելլին հավելում է, որ ֆրանսիացիներից մի քանիսը նույնիսկ ափսոսում էին, որ նախկինում Հայաստանով չեն հետաքրքրվել և ոչինչ չգիտեին այս հին ու զարմանահրաշ երկրի մասին։