https://arm.sputniknews.ru/20210806/sevanic-katarvox-jrarn-eapes-kavelacvi-28576877.html
Սևանից կատարվող ջրառն էապես կավելացվի. ըստ Փաշինյանի` «ափալ–թափալ» է այն իրականացվում
Սևանից կատարվող ջրառն էապես կավելացվի. ըստ Փաշինյանի` «ափալ–թափալ» է այն իրականացվում
Sputnik Արմենիա
Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով ցածր է, իսկ թույլատրելի 170 մլն մ³ ջրառից արդեն իսկ... 06.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-06T12:55+0400
2021-08-06T12:55+0400
2021-08-06T12:59+0400
հասարակություն
հայաստան
սևանա լիճ
ջրառ
գնել սանոսյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/01/28137748_0:120:1280:840_1920x0_80_0_0_ee5fd47e819256af27dfb46760d76a3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։Սանոսյանը նշեց, որ 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը եղել է 226.21 մլն մ³` 2020թ. նույն ժամանակահատվածի 351.98 մլն մ³ համեմատ. թերլցվածությունը կազմել է 125.77 մլն մ³:«Շոգ եղանակով և քիչ տեղումներով պայմանավորված` Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորածից շուտ ջրի բացթողումներ։ Սևանա լճից 2021թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ և արդեն իսկ իրականացվել է 19 մլն մ³ ջրառ»,–ասաց Սանոսյանը։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ մարտ ամսից սկսած` պետական ինստիտուտներն իրեն զեկուցել են, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ աճ է գրանցելու։«Երբ այն ժամանակ զեկուցում էիք, թե Սևանա լճի աննախադեպ բարձր մակարդակ ենք ունենալու, էն ժամանակ չգիտեի՞ք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու։ Եվ երկրորդ, ինչո՞ւ է հուլիսի 2-ին կայացրած այս որոշումը վերջին պահին, ափալ-թափալ , առանց պատշաճ հանրային քննարկումների է կյանքի կոչվում։ Ո՞վ ունի այս հարցերի պատասխանը»,–նշեց Փաշինյանը։Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այս տարի աննախադեպ բարձր ջերմային ֆոն կա, ինչը կանխատեսելի էր, սակայն որ այսչափ շոգ ամառ կլիներ` կանխատեսելի չէր։«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին«Այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով ցածր է, իսկ թույլատրելի 170 մլն մ³ ջրառից արդեն իսկ կատարվել է 157 մլն մ³-ը»,–ասաց Պետրոսյանը։Փաշինյանն էլ նշեց, որ մենք կանխատեսելու հարցում շատ լուրջ պրոբլեմներ ունենք` յուրաքանչյուր իր տված կանխատեսման համար պատասխանատվություն կրի։Հավելենք, որ կառավարությունն ընդունեց Սևանից կատարվող ջրառի ծավալները մեծացնելու նախագիծը։Սևանա լիճը փորձադաշտ չէ. մասնագետները գիտեն` ինչպես կարելի է մաքրել ջուրըՀիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱԺ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակը ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում:
https://arm.sputniknews.ru/20210803/avartvum-e-sevana-lic-ardyunagorcakan-dzknorsutyun-vorsashrjan-manramasner-28540721.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/01/28137748_0:0:1280:960_1920x0_80_0_0_8b7f2c2475dd31009f1d143a9978ecdd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, սևանա լիճ, ջրառ, գնել սանոսյան , նիկոլ փաշինյան
հասարակություն , հայաստան, սևանա լիճ, ջրառ, գնել սանոսյան , նիկոլ փաշինյան
Սևանից կատարվող ջրառն էապես կավելացվի. ըստ Փաշինյանի` «ափալ–թափալ» է այն իրականացվում
12:55 06.08.2021 (Թարմացված է: 12:59 06.08.2021) Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով ցածր է, իսկ թույլատրելի 170 մլն մ³ ջրառից արդեն իսկ կատարվել է 157 մլն մ³-ը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Սանոսյանը նշեց, որ 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը եղել է 226.21 մլն մ³` 2020թ. նույն ժամանակահատվածի 351.98 մլն մ³ համեմատ. թերլցվածությունը կազմել է 125.77 մլն մ³:
«Շոգ եղանակով և քիչ տեղումներով պայմանավորված` Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորածից շուտ ջրի բացթողումներ։ Սևանա լճից 2021թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ և արդեն իսկ իրականացվել է 19 մլն մ³ ջրառ»,–ասաց Սանոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ մարտ ամսից սկսած` պետական ինստիտուտներն իրեն զեկուցել են, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ աճ է գրանցելու։
«Երբ այն ժամանակ զեկուցում էիք, թե Սևանա լճի աննախադեպ բարձր մակարդակ ենք ունենալու, էն ժամանակ չգիտեի՞ք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու։ Եվ երկրորդ, ինչո՞ւ է հուլիսի 2-ին կայացրած այս որոշումը վերջին պահին, ափալ-թափալ , առանց պատշաճ հանրային քննարկումների է կյանքի կոչվում։ Ո՞վ ունի այս հարցերի պատասխանը»,–նշեց Փաշինյանը։
Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այս տարի աննախադեպ բարձր ջերմային ֆոն կա, ինչը կանխատեսելի էր, սակայն որ այսչափ շոգ ամառ կլիներ` կանխատեսելի չէր։
«Այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով ցածր է, իսկ թույլատրելի 170 մլն մ³ ջրառից արդեն իսկ կատարվել է 157 մլն մ³-ը»,–ասաց Պետրոսյանը։
Փաշինյանն էլ նշեց, որ մենք կանխատեսելու հարցում շատ լուրջ պրոբլեմներ ունենք` յուրաքանչյուր իր տված կանխատեսման համար պատասխանատվություն կրի։
Հավելենք, որ կառավարությունն ընդունեց Սևանից կատարվող ջրառի ծավալները մեծացնելու նախագիծը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱԺ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակը ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում: