https://arm.sputniknews.ru/20210806/levon-ter-petrosyanin-chem-patasxani-bta-naxararay-khosel-e-irnshanakman-masin-28575834.html
«Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ պատասխանի»․ ԲՏԱ նախարարը խոսել է իր նշանակման մասին
«Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ պատասխանի»․ ԲՏԱ նախարարը խոսել է իր նշանակման մասին
Sputnik Արմենիա
Նորանշանակ նախարարը հիշել է խորհրդային տարիների իր կենսագրությունը, երբ աշխատում էր առաջատար արտադրական միավորումներում։ 06.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-06T12:08+0400
2021-08-06T12:08+0400
2021-08-06T12:31+0400
քաղաքականություն
հայաստան
լևոն տեր–պետրոսյան
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28575795_0:69:1601:969_1920x0_80_0_0_455124753cc662562f998a60efacce51.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «առնետավազք» բնորոշումը։ՀՀ առաջին նախագահը դեռ նախընտրական շրջանում, անդրադառնալով ՀԱԿ-ի շարքերից դեպի ներկա իշխանություն քաղաքական դեմքերի անցումը, անվանել էր «առնետավազք»։ԲՏԱ նախարարն այսօր անդրադարձել է հնչող քննադատություններին, թե ինչ տրամաբանությամբ է այդ պաշտոնում ինքը նշանակվել։ Հայտնի է, որ լավ տնտեսագետ է, բայց ի՞նչ կապ ունի բարձր տեխնոլոգիաների հետ։«Մոտեցումների հարց է»,- նշել է նախարարը։Հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարն ու Արցախի նախագահըՆրա խոսքով՝ կառավարությունը երկու ձևով է կազմվում։ Մի դեպքում գործադիրի կազմում ընդգրկվում են քաղաքական դեմքեր, որոնք իրականացնում են քաղաքականություն, կառավարում։ Մյուս դեպքում նշանակումներն արվում են զուտ մասնագիտական հատկանիշներից ելնելով։«Չեմ կարծում, որ իմ նշանակումը խիստ տարանջատվում է այս սկզբունքներից: Եթե իմ կենսագրությունը ավելի մանրամասն կարդան, կարծում եմ՝ կմեղմացնեն իրենց գնահատականները։ Ես 1982 թվականին` բանակից վերադառնալուց հետո, աշխատել եմ «Հրազդան ՄԱՇ» արտադրական միավորում, հետո «ՄԱՐՍ» արտադրական միավորումում։ Այսինքն՝ դրանից հետո է երևի իմ կենսագրությունն ավելի հայտնի»,- նշել է նախարարը։Նրա խոսքով՝ իր նշած ձեռնարկությունները խորհրդային տարիներին առաջատար էին ու զբաղվում էին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությամբ։Խաչատուրյանը հավելել է, որ իր անձնական մոտեցմամբ՝ նախարարը պետք է լինի լավ կառավարիչ։Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրան բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակեց օգոստոսի 4-ին։Իշխան Սաղաթելյանն ԱԺ փոխխոսնակ ընտրվեց երրորդ փորձից
https://arm.sputniknews.ru/20210806/nikol-pashinyany-haytararec-vorn-e-linelu-noryntri-karavarutyan-arajin-aneliqy-28574511.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28575795_108:0:1491:1037_1920x0_80_0_0_22c06d4cbec153a5206c1d6cbe1c2172.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, լևոն տեր–պետրոսյան, վահագն խաչատուրյան
քաղաքականություն, հայաստան, լևոն տեր–պետրոսյան, վահագն խաչատուրյան
«Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ պատասխանի»․ ԲՏԱ նախարարը խոսել է իր նշանակման մասին
12:08 06.08.2021 (Թարմացված է: 12:31 06.08.2021) Նորանշանակ նախարարը հիշել է խորհրդային տարիների իր կենսագրությունը, երբ աշխատում էր առաջատար արտադրական միավորումներում։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «առնետավազք» բնորոշումը։
«Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է»,- շեշտել է նախարարը՝ նշելով չմեկնաբանելու պատճառը։
ՀՀ առաջին նախագահը դեռ նախընտրական շրջանում, անդրադառնալով ՀԱԿ-ի շարքերից դեպի ներկա իշխանություն քաղաքական դեմքերի անցումը, անվանել էր «առնետավազք»։
ԲՏԱ նախարարն այսօր անդրադարձել է հնչող քննադատություններին, թե ինչ տրամաբանությամբ է այդ պաշտոնում ինքը նշանակվել։ Հայտնի է, որ լավ տնտեսագետ է, բայց ի՞նչ կապ ունի բարձր տեխնոլոգիաների հետ։
«Մոտեցումների հարց է»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ կառավարությունը երկու ձևով է կազմվում։ Մի դեպքում գործադիրի կազմում ընդգրկվում են քաղաքական դեմքեր, որոնք իրականացնում են քաղաքականություն, կառավարում։ Մյուս դեպքում նշանակումներն արվում են զուտ մասնագիտական հատկանիշներից ելնելով։
«Չեմ կարծում, որ իմ նշանակումը խիստ տարանջատվում է այս սկզբունքներից: Եթե իմ կենսագրությունը ավելի մանրամասն կարդան, կարծում եմ՝ կմեղմացնեն իրենց գնահատականները։ Ես 1982 թվականին` բանակից վերադառնալուց հետո, աշխատել եմ «Հրազդան ՄԱՇ» արտադրական միավորում, հետո «ՄԱՐՍ» արտադրական միավորումում։ Այսինքն՝ դրանից հետո է երևի իմ կենսագրությունն ավելի հայտնի»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ իր նշած ձեռնարկությունները խորհրդային տարիներին առաջատար էին ու զբաղվում էին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությամբ։
Խաչատուրյանը հավելել է, որ իր անձնական մոտեցմամբ՝ նախարարը պետք է լինի լավ կառավարիչ։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրան բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
նշանակեց օգոստոսի 4-ին։