https://arm.sputniknews.ru/20210806/khaxaxapahnery-mek-orum-2-ha-gyuxatntesakan-taratsq-en-maqrel-28572572.html
Խաղաղապահները մեկ օրում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել պայթունավտանգ առարկաներից
Խաղաղապահները մեկ օրում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել պայթունավտանգ առարկաներից
Sputnik Արմենիա
Խաղաղապահներն աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ։ 06.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-06T09:38+0400
2021-08-06T09:38+0400
2021-08-06T09:49+0400
արցախ
խաղաղապահ
մարտունի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28058401_6:0:1000:562_1920x0_80_0_0_cba375009ff53b8b0b1e1693b559ca25.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ականազերծել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ամեն օր Մարտունու շրջանում, սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման աշխատանքներ են իրականացնում։ Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրում են բնակավայրերն ու հարակից գյուղատնտեսական տարածքները։«Մեկ օրում մոտ երկու հեկտար տարածք է մաքրվել։ Աշխատանքներն իրականացվել են Մարտունու շրջանի բնակավայրերի մերձակայքում։ Նախատեսվում է ևս 15 հեկտար տարածք մաքրել», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Աֆանասևը։Վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահներն ավարտել են 32 հա տեղանքի մաքրման աշխատանքները։ 12 շինությունում նրանք հայտնաբերել և ոչնչացրել են 14 պայթուցիկ նյութեր։Ընդհանուր առմամբ ռուսական սակրավորները ստուգել են 1 920 շենք (դրանցից 31-ը սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ են), մաքրվել է ավելի քան 668,3 կիլոմետր ճանապարհ և ավելի քան 2 231,5 հեկտար տարածք, հայտնաբերվել է 25 781 պայթունավտանգ առարկա:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20210805/hh-pashtpanutyan-nakhararn-u-u-rus-khaxaxapahneri-xekavar-muradovy-handipel-en-28560774.html
https://arm.sputniknews.ru/20210805/taxavard-karmir-shuka-jur-28559000.html
մարտունի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28058401_99:0:993:562_1920x0_80_0_0_55caf1231fa48f319e5a01c7fe0a9b9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, խաղաղապահ, մարտունի
արցախ, խաղաղապահ, մարտունի
Խաղաղապահները մեկ օրում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել պայթունավտանգ առարկաներից
09:38 06.08.2021 (Թարմացված է: 09:49 06.08.2021) Խաղաղապահներն աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ականազերծել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ամեն օր Մարտունու շրջանում, սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման աշխատանքներ են իրականացնում։ Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրում են բնակավայրերն ու հարակից գյուղատնտեսական տարածքները։
«Մեկ օրում մոտ երկու հեկտար տարածք է մաքրվել։ Աշխատանքներն իրականացվել են Մարտունու շրջանի բնակավայրերի մերձակայքում։ Նախատեսվում է ևս 15 հեկտար տարածք մաքրել», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Աֆանասևը։
Վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահներն ավարտել են 32 հա տեղանքի մաքրման աշխատանքները։ 12 շինությունում նրանք հայտնաբերել և ոչնչացրել են 14 պայթուցիկ նյութեր։
Ընդհանուր առմամբ ռուսական սակրավորները ստուգել են 1 920 շենք (դրանցից 31-ը սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ են), մաքրվել է ավելի քան 668,3 կիլոմետր ճանապարհ և ավելի քան 2 231,5 հեկտար տարածք, հայտնաբերվել է 25 781 պայթունավտանգ առարկա:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: