00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճգնաժամը կհարթվի՞, կամ իշխանությունները ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնում տեսնում են քաղաքական դեմքի

© Sputnik / Asatur YesayantsЕреванский государственный университет
Ереванский государственный университет - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Բաժանորդագրվել
Իշխանություններն առաջարկում էին ԵՊՀ-ի ճգնաժամը հաղթահարել «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով, սակայն ՍԴ-ն դրանք հակասահմանադրական ճանաչեց։ Վերջապես ռեկտորի նոր պաշտոնակատար է նշանակվել։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երևանի պետական համալսարանն արդեն երկու տարի է, ինչ ռեկտոր չունի։ Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 13 տարի շարունակ, նոր նշանակում տեղի չունեցավ, իսկ կրթօջախի շուրջ լարվածությունը սկսեց աճել․ Այս պաշտոնի բոլոր հնարավոր թեկնածությունները կոշտ քննադատության էին ենթարկվում։
Օգոստոսի 5-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը: Այդ նշանակումը կանխատեսվում էր, իսկ ակադեմիական շրջանակներն այն անընդունելի էին համարում, քանի որ Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է, և այդ հանգամանքը կնպաստի բուհի առավել քաղաքականացմանը։ Բացի այդ, աստվածաբանը չունի ո՛չ դոկտորի գիտական աստիճան, ո՛չ պրոֆեսորի կոչում:
Сероб Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
ՌԱԴԻՈ
ԵՊՀ ճգնաժամը չի հանգուցալուծվում. Խաչատրյանը լուծման հնարավոր ուղիներ է մատնանշում
Բայց վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ այս չափանիշն այլևս պարտադիր չէ, և Հովհաննիսյանը կարող է հավակնել ռեկտորի պաշտոնին։
Sputnik Արմենիան դիմել է կրթության ոլորտի տարբեր փորձագետների՝ հասկանալու, թե որքանո՞վ Հովհաննիսյանին կհաջողվի կարգավորել երկրի գլխավոր բուհում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։
Այսպես, Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ իրավիճակն այնքան է խառնվել և լարվել, որ ժամանակ է պետք, որպեսզի այն հարթվի։ Նա կարծում է նաև, որ մինչև բուհի հոգաբարձուների խորհրդի կազմավորումը, «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումը և նոր ռեկտորի ընտրությունը, սրացման որոշակի մակարդակը կպահպանվի:
«Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ է ասոցացվում, մարդկանց մոտ կասկածներ են առաջանում, որ նրա նշանակումը բուհի կուսակցական կառավարման փորձ է։ Ավելի լավ կլիներ, որ քաղաքականապես չեզոք մարդ նշանակվեր, քանի որ գործող իշխանությունները միշտ քննադատել են քաղաքական նշանակումներն ուսումնական հաստատություններում, մինչդեռ հիմա ակնհայտ է նման քաղաքականության շարունակությունը»,-կարծում է փորձագետը։
Փորձագետը նշեց նաև, որ ռեկտորի համար դոկտորական աստիճանի և պրոֆեսորի կոչման առկայությունը կարևոր չափանիշներ են, քանի որ դա որոշակի հեղինակություն է տալիս, որն անհրաժեշտ է բուհի կառավարման և ակադեմիական շրջանակների հետ շփվելու համար:
ԵՊՀ-ում հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ է ստեղծվում. բուհը 6 ամիս ժամանակ ունի
Նույն տեսակետին է հակված նաև Ատոմ Մխիթարյանը, քանի որ, ըստ նրա, գիտական աստիճանի և կոչման առկայությունն անդրադառնում է ոչ միայն տվյալ մարդու հեղինակության, այլև նրա զբաղեցրած պաշտոնի և նրա ղեկավարած բուհի հեղինակության վրա։
Մխիթարյանը համոզված է, որ երկրի իշխանությունները նախապես էին ծրագրել Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը, և հենց այդ պատճառով էլ աստվածաբանը ներառված չէր իշխանական կուսակցության նախընտրական ցուցակում։
Геворг Эмин-Терян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2021
ՌԱԴԻՈ
ԵՊՀ-ում առճակատումն ավելի է խորանալու. Էմին-Տերյանը` ռեկտորի հնարավոր նշանակման մասին
«Հովհաննիսյանն այդ պաշտոնի համար լավագույն թեկնածուն չէ, և նրա նշանակում չի նպաստի ճգնաժամի կարգավորմանը։ Հատուկ են հիմա նշանակել, քանի որ այժմ կրթական հաստատությունում արձակուրդ է և ցնցումներ ու բողոքի ցույցեր չեն կարող լինել։ ԵՊՀ-ն երկու տարի ռեկտոր չի ունեցել, ինչն անդրադառնում է բուհի հեղինակության վրա և միայն խանգարում է դրա զարգացմանը»,–ասաց Մխիթարյանը:
Միևնույն ժամանակ մասնագետը կարևորում է օրենսդրական փոփոխությունների իրականացումը, կառավարման, կարգավիճակի, ղեկավարության նշանակման և ուսումնական հաստատությունների գործունեության հետ կապված այլ հարցերի հստակեցումը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն արդեն երկու տարի է՝ գործում է առանց ռեկտորի։ Իշխանություններն առաջարկում էին ճգնաժամը հաղթահարել «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով։ Սակայն օգոստոսի 2-ին ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց օրենքի 3-րդ և 4-րդ կետերը, որոնցից առաջինը սահմանում էր, որ բուհերի կառավարման խորհրդի չորս անդամներին առաջադրում է ակադեմիական խորհուրդը, իսկ հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի (ԿԳՄՍՆ) ղեկավարը։
Երկու տարի առանց ռեկտորի մնացած մայր բուհը. ի՞նչ ճակատագիր է սպասվում ԵՊՀ–ին
Առաջարկվում էր նաև, որ սահմանված ժամկետում խորհրդի կողմից չորս անդամ չառաջադրելու կամ չորս անդամից պակաս առաջադրելու դեպքում նրանց կազմը համալրվի համապատասխան լիազոր մարմնի ղեկավար կողմից:
Օրենքը խնդրի լուծման երկու տարբերակ էր առաջարկում` կա՛մ հոգաբարձուների խորհրդի ձևավորում, կա՛մ ռեկտորի ընտրություն՝ կառավարության վերջին որոշման հիման վրա։
Լրահոս
0