https://arm.sputniknews.ru/20210806/eakan-gnankum-klini-qerobyany-kartsume-vor-pashinyani-kaxardakan-paytiky-gortsume-28577387.html
«Էական գնանկում կլինի». Քերոբյանը կարծում է, որ Փաշինյանի «կախարդական փայտիկը» գործում է
«Էական գնանկում կլինի». Քերոբյանը կարծում է, որ Փաշինյանի «կախարդական փայտիկը» գործում է
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանը վստահեցնում է` տնտեսությունն արյունաքամ չի լինում. տնտեսությունից դուրս չեն գալիս այն գումարները, որոնք նախկինում «սև ճանապարհով» դուրս էին... 06.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-06T13:41+0400
2021-08-06T13:41+0400
2021-08-06T13:44+0400
տնտեսություն
հայաստան
վահան քերոբյան
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28580760_0:0:1600:901_1920x0_80_0_0_7901dfa8c61060c239b3d9e1f2874605.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեռ 2018-ի ամռանը հայտարարած կախարդական փայտիկը գործում է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1.5 տոկոս տնտեսական աճ։ Սակայն հիմա` այս տարվա առաջին կիսամյակում, ունենք 5 տոկոս տնտեսական աճ, և ամեն ինչ գնում է նրան, որ մենք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ ունենանք»,–ասաց Քերոբյանը։Նրա խոսքով` տնտեսության այդպիսի անդրադարձը խորը ճգնաժամից հետևանքն է այն բանի, որ կախարդական փայտիկը գործում է։ Քերոբյանը վստահեցնում է` տնտեսությունն արյունաքամ չի լինում, տնտեսությունից դուրս չեն գալիս այն գումարները, որոնք նախկինում «սև ճանապարհով» դուրս էին գալիս։Լրագրողները հետաքրքրվեցին, թե գրանցված գնա՞ճն էլ կախարդական փայտիկի զորությամբ է եղել` Քերոբյանը նշեց, որ օգոստոսից սկսվում է հիմնական ապրանքների, նոր բերքի մասին տեղեկություններ հայտնելը, և վստահ է` գների էական անկում կտեսնենք։Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ Հիշեցնենք, որ 2018-ի հունիսին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կախարդական փայտիկ կա, և այն սկսել է իր գործը։ Նրա խոսքով` այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, վերլուծաբանների 97%-ը համարում է անհնար. Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ բոլոր ուղղություններով կառավարությունն ունենալու է լրջագույն արդյունքներ։
https://arm.sputniknews.ru/20210618/qaxaqakan-ujeri-naxntrakan-xostumner-kam-inchpes-verakangnel-tntesutyun-27973423.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28580760_118:0:1541:1067_1920x0_80_0_0_a04d8630f062f0b732e8dfdb2dadb4e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, հայաստան, վահան քերոբյան, գնաճ
տնտեսություն, հայաստան, վահան քերոբյան, գնաճ
«Էական գնանկում կլինի». Քերոբյանը կարծում է, որ Փաշինյանի «կախարդական փայտիկը» գործում է
13:41 06.08.2021 (Թարմացված է: 13:44 06.08.2021) Վահան Քերոբյանը վստահեցնում է` տնտեսությունն արյունաքամ չի լինում. տնտեսությունից դուրս չեն գալիս այն գումարները, որոնք նախկինում «սև ճանապարհով» դուրս էին գալիս։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեռ 2018-ի ամռանը հայտարարած կախարդական փայտիկը գործում է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1.5 տոկոս տնտեսական աճ։ Սակայն հիմա` այս տարվա առաջին կիսամյակում, ունենք 5 տոկոս տնտեսական աճ, և ամեն ինչ գնում է նրան, որ մենք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ ունենանք»,–ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` տնտեսության այդպիսի անդրադարձը խորը ճգնաժամից հետևանքն է այն բանի, որ կախարդական փայտիկը գործում է։ Քերոբյանը վստահեցնում է` տնտեսությունն արյունաքամ չի լինում, տնտեսությունից դուրս չեն գալիս այն գումարները, որոնք նախկինում «սև ճանապարհով» դուրս էին գալիս։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե գրանցված գնա՞ճն էլ կախարդական փայտիկի զորությամբ է եղել` Քերոբյանը նշեց, որ օգոստոսից սկսվում է հիմնական ապրանքների, նոր բերքի մասին տեղեկություններ հայտնելը, և վստահ է` գների էական անկում կտեսնենք։
Հիշեցնենք, որ 2018-ի հունիսին ԱԺ ամբիոնից Նիկոլ
Փաշինյանը հայտարարել էր, որ կախարդական փայտիկ կա, և այն սկսել է իր գործը։ Նրա խոսքով` այն, ինչ տեղի է ունենում
Հայաստանում, վերլուծաբանների 97%-ը համարում է անհնար. Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ բոլոր ուղղություններով կառավարությունն ունենալու է լրջագույն արդյունքներ։