https://arm.sputniknews.ru/20210805/shnorhakal-em-hayerin-tiknizyany-hayastani-havaqakanum-khaxalu-herankari-masin-28562930.html
«Շնորհակալ եմ հայերին»․ Տիկնիզյանը՝ Հայաստանի հավաքականում խաղալու հեռանկարի մասին
«Շնորհակալ եմ հայերին»․ Տիկնիզյանը՝ Հայաստանի հավաքականում խաղալու հեռանկարի մասին
Sputnik Արմենիա
Նաիր Տիկնիզյանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ԲԿՄԱ-ի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թ․-ի հունիսի 30-ը: 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T14:58+0400
2021-08-05T14:58+0400
2021-08-05T15:07+0400
սպորտ
հայաստան
նաիր տիկնիզյան
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1d/26972206_0:0:1401:789_1920x0_80_0_0_a0a28babbe81e7569dc219b2319679b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը շնորհակալ է Հայաստանի հավաքականի երկրպագուներին, որոնց աջակցությունը զգում է մշտապես։ Նա այդ մասին ասել է Sport24–ին։«Կյանքում ամեն ինչ փոխվում է։ Մեկ շաբաթ առաջ ո՞վ կարող էր ասել, որ ես «Լոկո» կտեղափոխվեմ։ Երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի։ Ես շնորհակալ եմ Հայաստանի հավաքականի երկրպագուներին, զգում եմ նրանց սերն ու աջակցությունը, տեսնում եմ նրանց Instagram-ում, բայց այսօր ուզում եմ պայքարել Ռուսաստանի հավաքականում տեղ ունենալու համար»,-ասել է Տիկնիզյանը։Երեկ հայտնի դարձավ, որ Նաիր Տիկնիզյանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ԲԿՄԱ-ի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թ․-ի հունիսի 30-ը։ Transfermarkt կայքը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո:Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «երկաթուղայինները» 22-ամյա ֆուտբոլիստի համար ընդհանուր առաջարկը ավելացրել են մինչև 5 մլն եվրո։ ԲԿՄԱ-ի հետ այս տարվա հունիսին ստորագրված համաձայնագրի պայմաններով` Նաիրը ամսական ստանում էր 2,5 մլն ռուբլի: «Երկաթուղայինները» պատրաստ են ավելի շատ վճարել նրան։«Շատ բան կա ասելու...». Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացել
https://arm.sputniknews.ru/20210805/artur-dvtyaninn-simon-martirosyan-zurna-dhol-28559206.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1d/26972206_0:0:1217:913_1920x0_80_0_0_2264a5cd32cbab6f53fe3dc9627ab6db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, նաիր տիկնիզյան, ֆուտբոլ
սպորտ , հայաստան, նաիր տիկնիզյան, ֆուտբոլ
«Շնորհակալ եմ հայերին»․ Տիկնիզյանը՝ Հայաստանի հավաքականում խաղալու հեռանկարի մասին
14:58 05.08.2021 (Թարմացված է: 15:07 05.08.2021) Նաիր Տիկնիզյանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ԲԿՄԱ-ի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թ․-ի հունիսի 30-ը:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը շնորհակալ է
Հայաստանի հավաքականի երկրպագուներին, որոնց աջակցությունը զգում է մշտապես։ Նա այդ մասին ասել է
Sport24–ին։
«Կյանքում ամեն ինչ փոխվում է։ Մեկ շաբաթ առաջ ո՞վ կարող էր ասել, որ ես «Լոկո» կտեղափոխվեմ։ Երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի։ Ես շնորհակալ եմ Հայաստանի հավաքականի երկրպագուներին, զգում եմ նրանց սերն ու աջակցությունը, տեսնում եմ նրանց Instagram-ում, բայց այսօր ուզում եմ պայքարել Ռուսաստանի հավաքականում տեղ ունենալու համար»,-ասել է Տիկնիզյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Նաիր Տիկնիզյանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ԲԿՄԱ-ի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թ․-ի հունիսի 30-ը։ Transfermarkt կայքը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «երկաթուղայինները» 22-ամյա ֆուտբոլիստի համար ընդհանուր առաջարկը ավելացրել են մինչև 5 մլն եվրո։ ԲԿՄԱ-ի հետ այս տարվա հունիսին ստորագրված համաձայնագրի պայմաններով` Նաիրը ամսական ստանում էր 2,5 մլն ռուբլի: «Երկաթուղայինները» պատրաստ են ավելի շատ վճարել նրան։