https://arm.sputniknews.ru/20210805/pashtonyan-harcazruyc-talov-lragroxin-lavutyun-chi-anum-28566740.html
Հարցազրույց տալով` պաշտոնյան լրագրողին լավություն չի անում․ ՄԻՊ–ը` սահմանափակումների մասին
Հարցազրույց տալով` պաշտոնյան լրագրողին լավություն չի անում․ ՄԻՊ–ը` սահմանափակումների մասին
Sputnik Արմենիա
Ազգային ժողովի տարածքում կամ շենքում լրագրողների ազատ աշխատանքը սահմանափակող ցանկացած փոփոխություն մինչև ընդունվելը պետք է պարտադիր քննարկվի ԱԺ-ում... 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T18:26+0400
2021-08-05T18:26+0400
2021-08-05T18:30+0400
հասարակություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
լրագրող
զլմ
արման թաթոյան
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25954665_0:0:1600:901_1920x0_80_0_0_76b966d4cfed2ffda221e5caf05e6bc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է իր դիրքորոշումներն Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումների առնչությամբ։ՀՀ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվում են լրագրողական աշխատանքի սահմանափակումներ, ինչի առթիվ ՄԻՊ-ը բազմաթիվ բողոքներ է ստացել։Նշվում է, որ ՄԻՊ գրասենյակը քննարկվել է հարցը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ, ինչպես նաև իրականացրել է միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն:Բողոքների հիմնական էությունն այն է, որ լրագրողներին օգոստոսի 2-ից սկսած անվտանգության ծառայության աշխատակիցներն արգելում են մտնել Ազգային ժողովի նոր մասնաշենք, մոտենալ խմբակցությունների ու պատգամավորների աշխատասենյակներին, չի թույլատրվում մուտք համապատասխան միջանցքներ, հարցազրույցներ ու մեկնաբանություններ վերցնել միջանցքներում ու դրանց նախասրահներից: ԱԺ շենքի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանում և լուսանկարահանում անել այն վայրերում, որտեղ իրենք են գտնվում կամ ծառայություն են իրականացնում: Նրանք ԱԺ շենքի կոնկրետ վայրերում լրագրողների տեղաշարժն արգելելու պատճառաբանություններ չեն ներկայացվում:«Իրականում, պետության բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԺ-ն, պարտավոր են առաջնորդվել լրագրողի օրինավորության, բարեխղճության ու ազնվության կանխավարկածով: Յուրաքանչյուր մարմին կամ պաշտոնատար անձ պետք է գիտակցի, որ լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալն իր պարտավորությունն է, այլ ոչ թե լրագրողին լավություն անել է կամ իր բարի կամքի դրսևորումը», - գրել է Թաթոյանը։ՄԻՊ–ը կուսումնասիրի խորհրդարանում լրագրողների աշխատանքի սահմանափակումների հարցըՆա հավելել է, որ պետության մեջ գործող ցանկացած մարմին կամ պաշտոնյա պետք է գիտակցի, որ պատկերացումը, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է: Լրագրողի կամ լրատվամիջոցի հետ ճիշտ սկզբունքներով աշխատանքը միայն բարձրացնում է կոնկրետ մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը և նրա աշխատանքի նկատմամբ հանրային դրական ընկալումը:Թաթոյանի խոսքով՝ Ազգային ժողովի տարածքում կամ շենքում լրագրողների ազատ աշխատանքը սահմանափակող ցանկացած փոփոխություն մինչև ընդունվելը պետք է պարտադիր քննարկվի ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ:«Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում: Ուստի, անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը», - ասվում է հայտարարության մեջ։Նշվում է նաև, որ լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից: «Չի կարող ընդունելի լինել նաև այն հիմնավորումը, թե միևնույն է՝ լրագրողն ազատորեն կարող է, օրինակ, պատգամավորի հետ պայմանավորվել և հարցազրույց վարել ԱԺ բակում։ Այդ կերպ լրագրողը զրկվում է իր իրավունքներից, իսկ սահմանափակումը վերածվում է խոչընդոտի», - շեշտել է Թաթոյանը։Իշխանականներ vs լրագրողներ, կամ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է կատարվումՆշվում է նաև, որ բացարձակ անընդունելի են այն իրավիճակները, երբ առանձին պատգամավորներ հրաժարվում են հարցազրույցներ տալ կամ մեկնաբանություններ անել՝ թույլ տալով լրագրողին ուղղված ցուցադրական վիրավորական ձևակերպումներ կամ երբ հստակ գիտեն, թե լրագրողն ինչ լրատվամիջոց է ներկայացնում, բայց ցուցադրաբար առանձին կամ այլ լրագրողների ներկայությամբ հատուկ հարցնում են դա լրագրողից՝ հստակ իմանալով, որ այդ կերպ առավել թիրախավորում են լրագրողին և սոցիալական մեդիայում նպաստում այդ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ վիրավորանքի ու ատելության խոսքի գեներացմանը:
https://arm.sputniknews.ru/20210803/nvastacucich-storacuciche-aji-nor-kanonnery-zayracrelen-lragroxnerin-28541674.html
https://arm.sputniknews.ru/20210805/Panoramaam-lusankarich-argelq-azgayin-zoxov-28561604.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25954665_151:0:1574:1067_1920x0_80_0_0_5b1a9c3f2b66a600cbefaaeb4c0bd939.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, աժ (ազգային ժողով), լրագրող, զլմ, արման թաթոյան, հհ միպ
հասարակություն , հայաստան, աժ (ազգային ժողով), լրագրող, զլմ, արման թաթոյան, հհ միպ
Հարցազրույց տալով` պաշտոնյան լրագրողին լավություն չի անում․ ՄԻՊ–ը` սահմանափակումների մասին
18:26 05.08.2021 (Թարմացված է: 18:30 05.08.2021) Ազգային ժողովի տարածքում կամ շենքում լրագրողների ազատ աշխատանքը սահմանափակող ցանկացած փոփոխություն մինչև ընդունվելը պետք է պարտադիր քննարկվի ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է իր դիրքորոշումներն Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումների առնչությամբ։
ՀՀ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվում են լրագրողական աշխատանքի սահմանափակումներ, ինչի առթիվ ՄԻՊ-ը բազմաթիվ բողոքներ է ստացել։
Նշվում է, որ ՄԻՊ գրասենյակը քննարկվել է հարցը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ, ինչպես նաև իրականացրել է միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն:
Բողոքների հիմնական էությունն այն է, որ լրագրողներին օգոստոսի 2-ից սկսած անվտանգության ծառայության աշխատակիցներն արգելում են մտնել Ազգային ժողովի նոր մասնաշենք, մոտենալ խմբակցությունների ու պատգամավորների աշխատասենյակներին, չի թույլատրվում մուտք համապատասխան միջանցքներ, հարցազրույցներ ու մեկնաբանություններ վերցնել միջանցքներում ու դրանց նախասրահներից: ԱԺ շենքի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանում և լուսանկարահանում անել այն վայրերում, որտեղ իրենք են գտնվում կամ ծառայություն են իրականացնում: Նրանք ԱԺ շենքի կոնկրետ վայրերում լրագրողների տեղաշարժն արգելելու պատճառաբանություններ չեն ներկայացվում:
«Իրականում, պետության բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԺ-ն, պարտավոր են առաջնորդվել լրագրողի օրինավորության, բարեխղճության ու ազնվության կանխավարկածով: Յուրաքանչյուր մարմին կամ պաշտոնատար անձ պետք է գիտակցի, որ լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալն իր պարտավորությունն է, այլ ոչ թե լրագրողին լավություն անել է կամ իր բարի կամքի դրսևորումը», - գրել է Թաթոյանը։
Նա հավելել է, որ պետության մեջ գործող ցանկացած մարմին կամ պաշտոնյա պետք է գիտակցի, որ պատկերացումը, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է: Լրագրողի կամ լրատվամիջոցի հետ ճիշտ սկզբունքներով աշխատանքը միայն բարձրացնում է կոնկրետ մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը և նրա աշխատանքի նկատմամբ հանրային դրական ընկալումը:
Թաթոյանի խոսքով՝ Ազգային ժողովի տարածքում կամ շենքում լրագրողների ազատ աշխատանքը սահմանափակող ցանկացած փոփոխություն մինչև ընդունվելը պետք է պարտադիր քննարկվի ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ:
«Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում: Ուստի, անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից:
«Չի կարող ընդունելի լինել նաև այն հիմնավորումը, թե միևնույն է՝ լրագրողն ազատորեն կարող է, օրինակ, պատգամավորի հետ պայմանավորվել և հարցազրույց վարել ԱԺ բակում։ Այդ կերպ լրագրողը զրկվում է իր իրավունքներից, իսկ սահմանափակումը վերածվում է խոչընդոտի», - շեշտել է Թաթոյանը։
Նշվում է նաև, որ բացարձակ անընդունելի են այն իրավիճակները, երբ առանձին պատգամավորներ հրաժարվում են հարցազրույցներ տալ կամ մեկնաբանություններ անել՝ թույլ տալով լրագրողին ուղղված ցուցադրական վիրավորական ձևակերպումներ կամ երբ հստակ գիտեն, թե լրագրողն ինչ լրատվամիջոց է ներկայացնում, բայց ցուցադրաբար առանձին կամ այլ լրագրողների ներկայությամբ հատուկ հարցնում են դա լրագրողից՝ հստակ իմանալով, որ այդ կերպ առավել թիրախավորում են լրագրողին և սոցիալական մեդիայում նպաստում այդ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ վիրավորանքի ու ատելության խոսքի գեներացմանը: