https://arm.sputniknews.ru/20210805/isjxan-saxatelyann-azgayin-joxovi-poxxosnak-yntrvec-28548866.html
Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխխոսնակ չընտրվեց. նոր ընտրություն կանցկացվի
Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխխոսնակ չընտրվեց. նոր ընտրություն կանցկացվի
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի նիստում հայտարարել էր` եթե չընտրվի, ոչ միայն չի տխրի, այլ նաև կուրախանա։ 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T12:01+0400
2021-08-05T12:01+0400
2021-08-05T13:21+0400
քաղաքականություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
իշխան սաղաթելյան
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28532840_0:0:1600:901_1920x0_80_0_0_520a73c3472817cc9ed39740fcd4613b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իշխան Սաղաթելյանը չընտրվեց Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում։ Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Սաղաթելյանը չի ընտրվել։«104 պատգամավոր է մասնակցել քվեարկությանը և ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 1 անվավեր, 53 կողմ, 50 դեմ»,–ասաց նա։Ընտրությունը կայանալու համար անհրաժեշտ էր 54 ձայն։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ԱԺ տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է նոր ընտրություն։Նշենք, որ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, արդեն իսկ ընտրվել են այդ պաշտոններում։ Ընդդիմությունը, սակայն, չէր մասնակցել քվեարկություններին։Ի դեպ, մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սաղաթելյանի թեկնածությունն իշխանության «սրտով չէ»։ Օգոստոսի 4–ին ԱԺ նիստի ժամանակ Սաղաթելյանը հայտարարել էր` եթե չընտրվի, ապա ոչ միայն չի տխրի, այլ նաև կուրախանա։Սակայն իշխող ուժի որոշ պատգամավորներ, ինչպես և խոստացվել էր, մասնակցել են քվեարկությանը։Նշենք, որ ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր` օգոստոսի 5–ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր, որ չուզենալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորման բնականոն ընթացքը` ՔՊ-ն կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի։«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին
https://arm.sputniknews.ru/20210805/ishxan-saxatelyan-ynddimutyun-yntrutyun-28558665.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28532840_140:0:1560:1065_1920x0_80_0_0_a91649e79187ff74dd5f4b0202831412.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, աժ (ազգային ժողով), իշխան սաղաթելյան, պատգամավոր
քաղաքականություն, հայաստան, աժ (ազգային ժողով), իշխան սաղաթելյան, պատգամավոր
Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխխոսնակ չընտրվեց. նոր ընտրություն կանցկացվի
12:01 05.08.2021 (Թարմացված է: 13:21 05.08.2021) Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի նիստում հայտարարել էր` եթե չընտրվի, ոչ միայն չի տխրի, այլ նաև կուրախանա։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իշխան Սաղաթելյանը չընտրվեց Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում։ Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Սաղաթելյանը չի ընտրվել։
«104 պատգամավոր է մասնակցել քվեարկությանը և ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 1 անվավեր, 53 կողմ, 50 դեմ»,–ասաց նա։
Ընտրությունը կայանալու համար անհրաժեշտ էր 54 ձայն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ԱԺ տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է նոր ընտրություն։
Նշենք, որ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները`
Ռուբեն Ռուբինյանը և
Հակոբ Արշակյանը, արդեն իսկ ընտրվել են այդ պաշտոններում։ Ընդդիմությունը, սակայն, չէր մասնակցել քվեարկություններին։
Ի դեպ, մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սաղաթելյանի թեկնածությունն իշխանության «սրտով չէ»։ Օգոստոսի 4–ին ԱԺ նիստի ժամանակ Սաղաթելյանը հայտարարել էր` եթե չընտրվի, ապա ոչ միայն չի տխրի, այլ նաև կուրախանա։
Սակայն իշխող ուժի որոշ պատգամավորներ, ինչպես և խոստացվել էր, մասնակցել են քվեարկությանը։
Նշենք, որ ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր` օգոստոսի 5–ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր, որ չուզենալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորման բնականոն ընթացքը` ՔՊ-ն կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի։