https://arm.sputniknews.ru/20210805/haykak-arshamyany-armen-sargsyanin-patmel-e-arcakhi-u-syuniqi-tsragreri-yntacqi-masin-28563664.html
Հայկակ Արշամյանը Արմեն Սարգսյանին պատմել է Արցախի ու Սյունիքի ծրագրերի ընթացքի մասին
Հայկակ Արշամյանը Արմեն Սարգսյանին պատմել է Արցախի ու Սյունիքի ծրագրերի ընթացքի մասին
Sputnik Արմենիա
Բնակշինարարության առաջին փուլով նախատեսվում է 817 բնակարան և 290 տուն կառուցել Արցախում: Բնակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ։ 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T15:47+0400
2021-08-05T15:47+0400
2021-08-05T15:50+0400
հայաստան
արցախ
արմեն սարգսյան
հայկակ արշամյան
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28563573_0:176:1500:1025_1920x0_80_0_0_c659c0c633be4621c5b2c176e9cd295f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:
Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող շուրջ 30 մլրդ դրամի վերակառուցման ծրագրերի ընթացքը, որոնք ներառում են համայնքային և համապետական նշանակության ճանապարհների վերակառուցում, դպրոցների հիմնանորոգում, ջրամատակարարման ցանցի կառուցում և լայնածավալ բնակարանաշինություն:Նշվել է, որ բնակշինարարության առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 բնակարան և 290 տուն: Բնակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ՝ Ստեփանակերտում և Իվանյան համայնքում՝ սեփական տանիքով ապահովելով Շուշիից և Հադրութից տեղահանված 457 ընտանիքի։Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է նաև սեպտեմբերից Սյունիքի մարզում մեկնարկող ծրագրերին վերաբերող հարցեր:ՀՀ նախագահի՝ ապրիլ ամսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները այցելել էին մարզ, հանդիպումներ ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ: Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում կազմվել է Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրների ծրագիր՝ համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծման նպատակով:Նշելով, որ Արցախի, Սյունիքի համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը առաջնահերթություն է՝ Սարգսյանն ասել է, որ բոլոր միջոցներն ու ջանքերը պետք է գործադրել աջակցության կարիք ունեցող մեր համայնքներին ու հայրենակիցներին սատար կանգնելու համար։ Կարևորելով ծրագրերի պատասխանատվությամբ իրականացումը, ժամկետների խստագույնս պահպանումը՝ նախագահը գոհունակություն է հայտնել ներկայումս ընթացող աշխատանքների ծավալի և տեմպի վերաբերյալ:Հայկակ Արշամյանը տեղեկացրել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշումների կատարման ընթացքի մասին:
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28563573_0:82:1500:1025_1920x0_80_0_0_1360b886f7edf85669bf93c488b95258.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, արմեն սարգսյան, հայկակ արշամյան, սյունիք
հայաստան, արցախ, արմեն սարգսյան, հայկակ արշամյան, սյունիք
Հայկակ Արշամյանը Արմեն Սարգսյանին պատմել է Արցախի ու Սյունիքի ծրագրերի ընթացքի մասին
15:47 05.08.2021 (Թարմացված է: 15:50 05.08.2021) Բնակշինարարության առաջին փուլով նախատեսվում է 817 բնակարան և 290 տուն կառուցել Արցախում: Բնակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Տեղեկությունը հայտնում է
նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:
Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի կողմից
Արցախում իրականացվող շուրջ 30 մլրդ դրամի վերակառուցման ծրագրերի ընթացքը, որոնք ներառում են համայնքային և համապետական նշանակության ճանապարհների վերակառուցում, դպրոցների հիմնանորոգում, ջրամատակարարման ցանցի կառուցում և լայնածավալ բնակարանաշինություն:
Նշվել է, որ բնակշինարարության առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 բնակարան և 290 տուն: Բնակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ՝ Ստեփանակերտում և Իվանյան համայնքում՝ սեփական տանիքով ապահովելով Շուշիից և Հադրութից տեղահանված 457 ընտանիքի։
Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է նաև սեպտեմբերից Սյունիքի մարզում մեկնարկող ծրագրերին վերաբերող հարցեր:
ՀՀ նախագահի՝ ապրիլ ամսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները այցելել էին մարզ, հանդիպումներ ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ: Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում կազմվել է Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրների ծրագիր՝ համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծման նպատակով:
Շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից և կիրականացվի փուլերով՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով և մասամբ նաև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ:
Նշելով, որ
Արցախի, Սյունիքի համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը առաջնահերթություն է՝ Սարգսյանն ասել է, որ բոլոր միջոցներն ու ջանքերը պետք է գործադրել աջակցության կարիք ունեցող մեր համայնքներին ու հայրենակիցներին սատար կանգնելու համար։ Կարևորելով ծրագրերի պատասխանատվությամբ իրականացումը, ժամկետների խստագույնս պահպանումը՝ նախագահը գոհունակություն է հայտնել ներկայումս ընթացող աշխատանքների ծավալի և տեմպի վերաբերյալ:
Հայկակ Արշամյանը տեղեկացրել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշումների կատարման ընթացքի մասին: