https://arm.sputniknews.ru/20210805/damaskos-hayastan-uxix-chhvert-28562555.html
Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ չվերթ առաջիկայում չի նախատեսվում, իսկ Դամասկոս հնարավոր է
Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ չվերթ առաջիկայում չի նախատեսվում, իսկ Դամասկոս հնարավոր է
Sputnik Արմենիա
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ սիրիական ավիաընկերությունը հայտարարել էր Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ շաբաթական թռիչքը վերականգնելու մասին: 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T14:37+0400
2021-08-05T14:37+0400
2021-08-05T14:38+0400
հասարակություն
հայաստան
հալեպ
չվերթ
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/1579/27/15792776_0:0:3088:1746_1920x0_80_0_0_2bb3e7da963afce4d560f795668c2dbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ուղիղ չվերթ առաջիկայում չի նախատեսվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։Ավելի վաղ ԶԼՄ–ներում ու համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ սիրիական Ajnehat al-Sham ավիաընկերությունը հայտարարել է Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ամենշաբաթյա թռիչքը վերականգնելու մասին:«Նման չվերթ այժմ չկա, և մենք թռիչքների իրականացման հայտ չենք ստացել», - նշեցին գերատեսչությունից:Sputnik Արմենիային, սակայն, հայտնի է դարձել, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Դամասկոսից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ իրականացնել, եթե, իհարկե, Սիրիայում իրավիճակը հանգիստ լինի:Նշենք, որ Սիրիայի պատերազմը սկսվելուց հետո (2011թ. մարտ) Հալեպ-Երևան-Հալեպ չվերթերը դադարեցվել են։ Որոշ ժամանակ իրականացվել են դեպի Դամասկոս չվերթերը, սակայն ոչ կանոնավոր կերպով։Դրանք էլ դադարեցվեցին կորոնավիրուսի համաճարակի բռնկումից (2020 թ.) որոշ ժամանակ առաջ և մինչ օրս չեն վերականգնվել։Ռուսական ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթեր իրականացնել. ցանկում ՀՀ–ն էլ կա
https://arm.sputniknews.ru/20210505/pashtonapes-hastatvel-e-aktau-yerevan-chverty-27430953.html
հալեպ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1579/27/15792776_0:0:3088:1940_1920x0_80_0_0_1508e1b65ebf7e4c3c3b453d32025f31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, հալեպ, չվերթ, «զվարթնոց» օդանավակայան
հասարակություն , հայաստան, հալեպ, չվերթ, «զվարթնոց» օդանավակայան
Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ չվերթ առաջիկայում չի նախատեսվում, իսկ Դամասկոս հնարավոր է
14:37 05.08.2021 (Թարմացված է: 14:38 05.08.2021) Համացանցում տեղեկություն է տարածվել, որ սիրիական ավիաընկերությունը հայտարարել էր Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ շաբաթական թռիչքը վերականգնելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ուղիղ չվերթ առաջիկայում չի նախատեսվում։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում ու համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ սիրիական Ajnehat al-Sham ավիաընկերությունը հայտարարել է Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ամենշաբաթյա թռիչքը վերականգնելու մասին:
«Նման չվերթ այժմ չկա, և մենք թռիչքների իրականացման հայտ չենք ստացել», - նշեցին գերատեսչությունից:
Sputnik Արմենիային, սակայն, հայտնի է դարձել, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Դամասկոսից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ իրականացնել, եթե, իհարկե, Սիրիայում իրավիճակը հանգիստ լինի:
Նշենք, որ Սիրիայի պատերազմը սկսվելուց հետո (2011թ. մարտ) Հալեպ-Երևան-Հալեպ չվերթերը դադարեցվել են։ Որոշ ժամանակ իրականացվել են դեպի Դամասկոս չվերթերը, սակայն ոչ կանոնավոր կերպով։
Դրանք էլ դադարեցվեցին կորոնավիրուսի համաճարակի բռնկումից (2020 թ.) որոշ ժամանակ առաջ և մինչ օրս չեն վերականգնվել։