https://arm.sputniknews.ru/20210805/akashkert-28569207.html
«Ալաշկերտն» անառիկ պահեց դարպասը Ղազախստանում
«Ալաշկերտն» անառիկ պահեց դարպասը Ղազախստանում
Sputnik Արմենիա
Չեմպիոնների լիգայում անհաջողության մատնվելուց հետո, թիմերը հնարավորություն են ստանում եվրոգավաթներում պայքարը շարունակելու Եվրոպայի լիգայի խաղարկությունում։ 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T19:59+0400
2021-08-05T19:59+0400
2021-08-05T21:28+0400
սպորտ
հայաստան
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ
եվրոպայի լիգա
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28570183_0:102:1001:667_1920x0_80_0_0_a3a19f80a6e47a4a53a01eaac9449e4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում մրցակցի հարկի տակ հանդիպեց Ղազախստանի «Կայրաթի» հետ։ Խաղն ավարտվեց 0։0 հաշվով։Առաջին խաղակեսը սկսվեց «Կայրաթի» ֆուտբոլիստների ակտիվ գործողություններով։ Դաշտի տերերն ունեին խաղային ու տարածքային առավելություն և լրջորեն սպառնում էին հայկական թիմի դարպասին։ Սակայն հաշիվը բացելու ռեալ հնարավորություն ունեցավ «Ալաշկերտը»։ Մրցավարները «Կայրաթի» պաշտպան, Երևանի «Ուլիսի» նախկին ֆուտբոլիստ Ռադե Դուգալիչի գործողություններում խախտում տեսան, և «Կայրաթի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված։ Բայց Ալեքսանդր Գլիշիչը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, ու թիմեր գնացին ընդմիջման 0։0 հաշվի պայմաններում։Երկրորդ խաղակեսում «Կայրաթը» ուներ մի փոքր առավելություն, սակայն մեր թիմը վստահ պաշտպանվում էր և կարողացավ սեփական դարպասն անառիկ պահել։Ռուսական ակումբը պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետՊատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց Երևանում, և հաջորդ փուլ դուրս գալու համար այդ խաղում «Ալաշկերտին» հաղթանակ է պետք։
https://arm.sputniknews.ru/20210805/18--tarekanum-mahacel-e-germaniayi-havqakani-naxkin-futbolisti-vordin-28568281.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28570183_0:38:1001:667_1920x0_80_0_0_69b424e34562c9db805de2e64957c63d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, «ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, եվրոպայի լիգա, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
սպորտ , հայաստան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, «ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, եվրոպայի լիգա, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
«Ալաշկերտն» անառիկ պահեց դարպասը Ղազախստանում
19:59 05.08.2021 (Թարմացված է: 21:28 05.08.2021) Չեմպիոնների լիգայում անհաջողության մատնվելուց հետո, թիմերը հնարավորություն են ստանում եվրոգավաթներում պայքարը շարունակելու Եվրոպայի լիգայի խաղարկությունում։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում մրցակցի հարկի տակ հանդիպեց Ղազախստանի «Կայրաթի» հետ։ Խաղն ավարտվեց 0։0 հաշվով։
Առաջին խաղակեսը սկսվեց «Կայրաթի» ֆուտբոլիստների ակտիվ գործողություններով։ Դաշտի տերերն ունեին խաղային ու տարածքային առավելություն և լրջորեն սպառնում էին հայկական թիմի դարպասին։ Սակայն հաշիվը բացելու ռեալ հնարավորություն ունեցավ «Ալաշկերտը»։ Մրցավարները «Կայրաթի» պաշտպան, Երևանի «Ուլիսի» նախկին ֆուտբոլիստ Ռադե Դուգալիչի գործողություններում խախտում տեսան, և «Կայրաթի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված։ Բայց Ալեքսանդր Գլիշիչը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, ու թիմեր գնացին ընդմիջման 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում «Կայրաթը» ուներ մի փոքր առավելություն, սակայն մեր թիմը վստահ պաշտպանվում էր և կարողացավ սեփական դարպասն անառիկ պահել։
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց Երևանում, և հաջորդ փուլ դուրս գալու համար այդ խաղում «Ալաշկերտին» հաղթանակ է պետք։