https://arm.sputniknews.ru/20210805/EPH-rektory-zamanakavor-pashtonakatar-kgms-naxarar-28561721.html
ԵՊՀ–ն ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի. ԿԳՄՍ նախարարը շնորհավորեց նրան
ԵՊՀ–ն ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի. ԿԳՄՍ նախարարը շնորհավորեց նրան
Sputnik Արմենիա
ԵՊՀ–ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ապրիլի 23–ին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։ 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T13:25+0400
2021-08-05T13:25+0400
2021-08-05T14:14+0400
հայաստան
հասարակություն
երևանի պետական համալսարան (եպհ)
ռեկտոր
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28562151_0:0:1601:906_1920x0_80_0_0_ab973f53b364e28c2ae0dcb39040b0c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ԺՊ-ին, որի անունը մինչ այս գաղտնի էր պահվում։Նշենք, որ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ապրիլի 23–ին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։Այսօր նրա վերջին աշխատանքային օրն է, վաղը պաշտոնը կստանձնի Հովհաննես Հովհաննիսյանը։ԿԳՄՍ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին կատարած ողջ աշխատանքի համար, այնուհետև շնորհավորեց նորանշանակ պաշտոնակատարին։Իր հերթին Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց որոշման համար, նշեց, որ շատ անելիքներ կան, առաջիկայում առանձին կհանդիպի ամբիոնի վարիչների, դեկանների հետ` հասկանալու նրանց մտահոգությունները։Հիշեցնենք, որ Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտոր նշանակելու լուրերը վաղուց էին շրջանառվում, երբ նա ԿԳՄՍ փոխնախարար էր (ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օրոք)։ԵՊՀ-ում հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ է ստեղծվում. բուհը 6 ամիս ժամանակ ունիՄամուլը գրում էր, որ Հովհաննիսյանը դոկտորականի պաշտպանությունն արագացնում է, որպեսզի ռեկտոր նշանակվի։Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության թեման հաստատվել է 2014 թ.ին, իսկ նախնական պաշտպանությունը տեղի է ունեցել 2018 թ.-ին։Իսկ դոկտորի կոչում նա ստացավ այս տարի:ԵՊՀ ուսխորհուրդը հրաժարվում է հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը մասնակցելուց
https://arm.sputniknews.ru/20210707/ephum-archakatumn-aveli-e-xoranalu-emin-teryan-rektori-hanaravor-nhanakman-masin-28203875.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28562151_0:0:1601:1006_1920x0_80_0_0_2946a4dee82487cd99ee9a1e31b0ece1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , երևանի պետական համալսարան (եպհ), ռեկտոր, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հայաստան, հասարակություն , երևանի պետական համալսարան (եպհ), ռեկտոր, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ԵՊՀ–ն ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի. ԿԳՄՍ նախարարը շնորհավորեց նրան
13:25 05.08.2021 (Թարմացված է: 14:14 05.08.2021) ԵՊՀ–ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ապրիլի 23–ին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ԺՊ-ին, որի անունը մինչ այս գաղտնի էր պահվում։
Նշենք, որ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ապրիլի 23–ին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Այսօր նրա վերջին աշխատանքային օրն է, վաղը պաշտոնը կստանձնի Հովհաննես Հովհաննիսյանը։
ԿԳՄՍ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին կատարած ողջ աշխատանքի համար, այնուհետև շնորհավորեց նորանշանակ պաշտոնակատարին։
Իր հերթին Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց որոշման համար, նշեց, որ շատ անելիքներ կան, առաջիկայում առանձին կհանդիպի ամբիոնի վարիչների, դեկանների հետ` հասկանալու նրանց մտահոգությունները։
«Մի շարք անելիքներ ունենք, որպեսզի համալսարանը դառնա իրապես կրթական հաստատություն, զերծ քաղաքական, կուսակցական բոլոր տեսակի շահարկումներից։ Դրանք պետք է թողնենք անցյալում։ Ինքս այստեղ եմ եկել որպես ապակուսակցական, ապաքաղաքական մարդ և համալսարանն այլս չի տեսնելու այն, ինչը տեսել է նախկինում»,–ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտոր նշանակելու լուրերը վաղուց էին շրջանառվում, երբ նա ԿԳՄՍ փոխնախարար էր (ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օրոք)։
Մամուլը գրում էր, որ Հովհաննիսյանը դոկտորականի պաշտպանությունն արագացնում է, որպեսզի ռեկտոր նշանակվի։
Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության թեման հաստատվել է 2014 թ.ին, իսկ նախնական պաշտպանությունը տեղի է ունեցել 2018 թ.-ին։
Իսկ դոկտորի կոչում նա ստացավ այս տարի: