https://arm.sputniknews.ru/20210804/zinvorneri-hetazotutyunner-arman-tatoyan-28544751.html
Զինվորների հետազոտությունները պետք է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը. Թաթոյան
Զինվորների հետազոտությունները պետք է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը. Թաթոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշում է, որ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել սեղմ ժամկետներում։ Սա, ըստ նրա, պետք է օրենքով ամրագրված... 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T10:48+0400
2021-08-04T10:48+0400
2021-08-04T11:02+0400
հասարակություն
հայաստան
արման թաթոյան
զինվոր
հաշմանդամ
կարգավիճակ
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/269/85/2698583_0:0:1600:900_1920x0_80_0_0_f31be1427843c5e77756e7fdf0f83ca4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը։ Նման եզրահանգման է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, և իր եզրահանգումն ամփոփել է տարեկան հաղորդման մեջ` տեղեկանում ենք Facebook–ում Թաթոյանի գրառումից։Մինչդեռ, ըստ նրա, զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն, օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:Խնդիրը ՄԻՊ–ը քննարկել է պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ ԲԿ–ների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենանՄարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի Թաթոյանը կարծում է, որ հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:Առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։Բացի այդ, ըստ Թաթոյանի, մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտությունները հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան
https://arm.sputniknews.ru/20210729/zinvory-viravorvel-e-usi-shrjanum-nran-virahatel-en-gnel-sanosyany-manramasner-haytnec-28473479.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/269/85/2698583_200:0:1400:900_1920x0_80_0_0_0323295f9bc21435864475c69866d601.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, արման թաթոյան, զինվոր, հաշմանդամ, կարգավիճակ, հհ միպ
հասարակություն , հայաստան, արման թաթոյան, զինվոր, հաշմանդամ, կարգավիճակ, հհ միպ
Զինվորների հետազոտությունները պետք է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը. Թաթոյան
10:48 04.08.2021 (Թարմացված է: 11:02 04.08.2021) ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշում է, որ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել սեղմ ժամկետներում։ Սա, ըստ նրա, պետք է օրենքով ամրագրված լինի։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը։ Նման եզրահանգման է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, և իր եզրահանգումն ամփոփել է տարեկան հաղորդման մեջ` տեղեկանում ենք
Facebook–ում Թաթոյանի գրառումից։
«Ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ` հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում»,–գրում է Թաթոյանը։
Մինչդեռ, ըստ նրա, զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:
Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն, օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:
Խնդիրը ՄԻՊ–ը քննարկել է պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ ԲԿ–ների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի Թաթոյանը կարծում է, որ հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:
Առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։
Բացի այդ, ըստ Թաթոյանի, մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտությունները հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ: