https://arm.sputniknews.ru/20210804/spitaknery-haxtum-en-gitnakannern-arajarkum-en-poxel-shaxmati-kanonnery-28558108.html
Սպիտակները հաղթո՞ւմ են. գիտնականներն առաջարկում են փոխել շախմատի կանոնները
Սպիտակները հաղթո՞ւմ են. գիտնականներն առաջարկում են փոխել շախմատի կանոնները
Sputnik Արմենիա
Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի առաջատար շախմատիստների մասնակցությամբ մրցաշարերի վիճակագրությունը և որոշել, որ ինչ–որ բան այն չէ։ 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T23:59+0400
2021-08-04T23:59+0400
2021-08-04T23:47+0400
սպորտ
հայաստան
շախմատ
գիտնական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/13/25813424_0:86:1601:986_1920x0_80_0_0_8b5d1e542f759f01f1de915c2e72e78c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Բրիտանացի և ամերիկացի գիտնականներն առաջարկել են փոփոխություններ անել շախմատային խաղի կանոններում, որպեսզի հավասարեցնեն խաղի շանսերը և՛ սպիտակներով, և՛ սևերով խաղալու դեպքում:Ինչպես Լոնդոնի Թագավորական քոլեջի կայքում գրում է գաղափարի համահեղինակ, տնտեսագետ Մեհմեթ Իսմայիլը, առաջարկի էությունը հետևյալն է` սպիտակների առաջին քայլից հետո սևերը պատասխան երկու քայլ են անում, այնուհետև երկու քայլ անընդմեջ սպիտակներն են անում: Դրանից հետո քայլերի հերթականությունը շարունակվում է սովորական կարգով (այսինքն` սևերը մեկ պատասխան քայլ են անում, սպիտակները նույնկերպ են պատասխանում և այլն):Իսմայիլի և գաղափարի համահեղինակ, Նյու Յորքի համալսարանի գիտնական Ռիչարդ Բրամսի կարծիքով ՝ այդպիսով չեզոքացվում է առաջին քայլի առավելությունը, որը ստանում են սպիտակները: Նրանց կարծիքով` շախմատիստները հեշտությամբ կհարմարվեն փոփոխություններին։Հայազգի նորարարը ապագայի շախմատ է ստեղծել. ո՞րն է նոր խաղի «գաղտնիքը» Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի առաջատար շախմատիստների մասնակցությամբ մրցաշարերի վիճակագրությունը և պարզել, որ հաղթական ավարտ ունեցող պարտիաներից 64 տոկոսի դեպքում հաղթում են սպիտակները:Նրանց խոսքով` շախմատային խաղերում ոչ մեծ առավելություն է ստանում այն խաղացողը, որը սպիտակներով է խաղում առաջին պարտիան (թեև հանդիպումների ժամանակ շախմատիստները սպիտակներով ու սևերով նույն քանակի պարտիաներ են խաղում):Երևանում շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց կբացվի. ավագանին որոշեց
https://arm.sputniknews.ru/20210804/levon-aronyany-haxtec-adrbejancun-ev-durs-ekav-kisaezrapakic-28557585.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/13/25813424_86:0:1513:1070_1920x0_80_0_0_c0b9e6565ec86dbba709d77d07aad9c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, շախմատ, գիտնական
սպորտ , հայաստան, շախմատ, գիտնական
Սպիտակները հաղթո՞ւմ են. գիտնականներն առաջարկում են փոխել շախմատի կանոնները
Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի առաջատար շախմատիստների մասնակցությամբ մրցաշարերի վիճակագրությունը և որոշել, որ ինչ–որ բան այն չէ։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Բրիտանացի և ամերիկացի գիտնականներն առաջարկել են փոփոխություններ անել շախմատային խաղի կանոններում, որպեսզի հավասարեցնեն խաղի շանսերը և՛ սպիտակներով, և՛ սևերով խաղալու դեպքում:
Ինչպես
Լոնդոնի Թագավորական քոլեջի կայքում գրում է գաղափարի համահեղինակ, տնտեսագետ Մեհմեթ Իսմայիլը, առաջարկի էությունը հետևյալն է` սպիտակների առաջին քայլից հետո սևերը պատասխան երկու քայլ են անում, այնուհետև երկու քայլ անընդմեջ սպիտակներն են անում: Դրանից հետո քայլերի հերթականությունը շարունակվում է սովորական կարգով (այսինքն` սևերը մեկ պատասխան քայլ են անում, սպիտակները նույնկերպ են պատասխանում և այլն):
Իսմայիլի և գաղափարի համահեղինակ, Նյու Յորքի համալսարանի գիտնական Ռիչարդ Բրամսի կարծիքով ՝ այդպիսով չեզոքացվում է առաջին քայլի առավելությունը, որը ստանում են սպիտակները: Նրանց կարծիքով` շախմատիստները հեշտությամբ կհարմարվեն փոփոխություններին։
Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի առաջատար շախմատիստների մասնակցությամբ մրցաշարերի վիճակագրությունը և պարզել, որ հաղթական ավարտ ունեցող պարտիաներից 64 տոկոսի դեպքում հաղթում են սպիտակները:
Նրանց խոսքով` շախմատային խաղերում ոչ մեծ առավելություն է ստանում այն խաղացողը, որը սպիտակներով է խաղում առաջին պարտիան (թեև հանդիպումների ժամանակ շախմատիստները սպիտակներով ու սևերով նույն քանակի պարտիաներ են խաղում):