https://arm.sputniknews.ru/20210804/sevan-ap-hyuranoc-ishxan-saxatelyan-28548313.html
«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին
«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին
Sputnik Արմենիա
ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը խոսեց նաև իր` բանակում չծառայելու պատճառների մասին։ 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T13:46+0400
2021-08-04T13:46+0400
2021-08-04T14:15+0400
քաղաքականություն
հայաստան
իշխան սաղաթելյան
սևան
բիզնես
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28548268_0:83:1600:983_1920x0_80_0_0_9826d07f3d33eaf1238d7d52f39d036d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Սևանի ափին որևէ շինություն չի սեփականաշնորհել, սակայն չի ժխտում` Սևանի ափին հյուրանոցային համալիր ունի։ Նա այս մասին ասաց Ազգային ժողովի այսօրվա նիստում` անդրադառնալով բիզնեսով զբաղվելու մասին լուրերին։Նշենք, որ «Հայաստան» դաշինքը Սաղաթելյանի թեկնածությունն է առաջադրել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։«Հյուրանոցը կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա։ Հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին։ Ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել, բացառությամբ այն շրջանի, որ 4 ամիս մարզպետ եմ եղել (Գեղարքունիքում, 2018-ին,–խմբ.)։ Առաջին իմ ընկերությունը 2005-ին եմ ստեղծել։ Այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել»,–ասաց Սաղաթելյանը։Անդրադառնալով իր` բանակում ծառայած լինել–չլինելու լուրերին, Սաղաթելյանը նշեց, որ չի ծառայել, քանի որ պատմական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել։ Նրա խոսքով` 2016-ի ապրիլի 3-ին` Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Արցախի հյուսիսում և դիրքերից իջել պատերազմի ավարտից հետո։«Եթե մանդատները օգուտ չտան, պատռելու ենք, դուրս գանք փողոց». Իշխան ՍաղաթելյանԱվելին` 44-օրյա պատերազմի ժամանակ էլ եղել է Արցախում, նաև առաջնագծում, սակայն մատակարարման հարցերով է զբաղված եղել։Սաղաթելյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ի տարբերություն դահլիճում նստած շատ պատգամավորների, անպիտանելիության փաստաթղթերով չի ազատվել բանակից։«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց` շա՞տ կտխրի Սաղաթելյանը, եթե նրան չընտրեն փոխխոսնակի պաշտոնում։ Ի պատասխան Սաղաթելյանը նշեց, որ իրեն ճանաչողները գիտեն` կարող է նույնիսկ ուրախանալ։«Խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանություններին». Իշխան Սաղաթելյան
https://arm.sputniknews.ru/20210804/aprilyanpaterazm-pashinyani-storabazannum-seyran-ohanyan-28545518.html
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28548268_90:0:1510:1065_1920x0_80_0_0_febe6a09ff840b4819fcc34ca7b79987.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, իշխան սաղաթելյան, սևան, բիզնես, բանակ
քաղաքականություն, հայաստան, իշխան սաղաթելյան, սևան, բիզնես, բանակ
«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին
13:46 04.08.2021 (Թարմացված է: 14:15 04.08.2021) ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը խոսեց նաև իր` բանակում չծառայելու պատճառների մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Սևանի ափին որևէ շինություն չի սեփականաշնորհել, սակայն չի ժխտում` Սևանի ափին հյուրանոցային համալիր ունի։ Նա այս մասին ասաց Ազգային ժողովի այսօրվա նիստում` անդրադառնալով բիզնեսով զբաղվելու մասին լուրերին։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը Սաղաթելյանի թեկնածությունն է առաջադրել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։
«Հյուրանոցը կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա։ Հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին։ Ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել, բացառությամբ այն շրջանի, որ 4 ամիս մարզպետ եմ եղել (Գեղարքունիքում, 2018-ին,–խմբ.)։ Առաջին իմ ընկերությունը 2005-ին եմ ստեղծել։ Այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել»,–ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով իր` բանակում ծառայած լինել–չլինելու լուրերին, Սաղաթելյանը նշեց, որ չի ծառայել, քանի որ պատմական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել։ Նրա խոսքով` 2016-ի ապրիլի 3-ին` Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Արցախի հյուսիսում և դիրքերից իջել պատերազմի ավարտից հետո։
Ավելին` 44-օրյա պատերազմի ժամանակ էլ եղել է Արցախում, նաև առաջնագծում, սակայն մատակարարման հարցերով է զբաղված եղել։
Սաղաթելյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ի տարբերություն դահլիճում նստած շատ պատգամավորների, անպիտանելիության փաստաթղթերով չի ազատվել բանակից։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց` շա՞տ կտխրի Սաղաթելյանը, եթե նրան չընտրեն փոխխոսնակի պաշտոնում։ Ի պատասխան Սաղաթելյանը նշեց, որ իրեն ճանաչողները գիտեն` կարող է նույնիսկ ուրախանալ։