https://arm.sputniknews.ru/20210804/sankt-peterburgum-bujvel-cankacox-otarerkracineri-tasnyakum-nayev-hayern-en-28557839.html
Սանկտ Պետերբուրգում բուժվել ցանկացող օտարերկրացիների տասնյակում նաև հայերն են
Սանկտ Պետերբուրգում բուժվել ցանկացող օտարերկրացիների տասնյակում նաև հայերն են
Sputnik Արմենիա
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մոտ երեք տասնյակ առողջարաններ պատրաստ են ընդունելու կորոնավիրուսով վարակված օտարերկրացիներին։ 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T23:00+0400
2021-08-04T23:00+0400
2021-08-04T22:55+0400
հասարակություն
հայաստան
սանկտ պետերբուրգ
կորոնավիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28556163_0:0:3223:1813_1920x0_80_0_0_025d836d6abb43d79d3f260014104498.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հատուկ վերականգնողական ծրագրերով կօգնեն օտարերկրացիներին ազատվել կորոնավիրուսով վարակվելուց հետո ի հայտ եկած բարդություններից։ Այստեղ բուժվել ու վերականգնվել ցանկացողների մեծ մասը ԱՊՀ երկրներից է։ Քաղաքի իշխանությունները դա բացատրում են նրանով, որ այդ երկրներից Ռուսաստան հասնելն ավելի հեշտ է։ Վերականգնողական ծրագրերը հասանելի են առողջարաններում։Մինչև 2021 թվականի ավարտը բժշկական զբոսաշրջության շնորհիվ Սանկտ Պետերբուրգի իշխանություններն ակնկալում են ընդունել 99 հազար օտարերկրացու։ Անցյալ տարի առողջությունը վերականգնելու համար քաղաք է այցելել 96,7 հազար օտարերկրյա քաղաքացի։Այս տարվա մայիսի տվյալներով՝ քաղաքն արդեն ընդունել է գրեթե 41 հազար հոգու: Հիվանդների մեծ մասն Ուզբեկստանի քաղաքացիներն են (11 հազար մարդ), երկրորդ տեղում Տաջիկստանն է (7,2 հազար մարդ), իսկ երրորդում ՝ Ուկրաինան (4,5 հազար մարդ):Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկՍանկտ Պետերբուրգում բժշկական օգնություն ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիների թվով տասնյակում է նաև Հայաստանը։ Այս ցանկում են Բելառուսը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան և Չինաստանը: Խոսքը ոչ միայն այն օտարերկրացիների մասին է, որոնք հատուկ բուժման նպատակով են մեկնում Ռուսաստան, այլև Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվող ներգաղթյալների մասին։Այսօր կորոնավիրուսը հաղթահարած օտարերկրացիներին Պետերբուրգում պատրաստ են ընդունել 28 առողջարաններ։Հայաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի բրիտանական և «Դելտա» մանրէահիմքեր
https://arm.sputniknews.ru/20210803/hayastan-e-nerkrvel--koronavirusi-dem-patvastanyuti-hertakan-xmbaqanaky-28533725.html
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28556163_162:0:2893:2048_1920x0_80_0_0_52edac020fc09023d55e0c6c1e8fde4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, սանկտ պետերբուրգ, կորոնավիրուս
հասարակություն , հայաստան, սանկտ պետերբուրգ, կորոնավիրուս
Սանկտ Պետերբուրգում բուժվել ցանկացող օտարերկրացիների տասնյակում նաև հայերն են
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մոտ երեք տասնյակ առողջարաններ պատրաստ են ընդունելու կորոնավիրուսով վարակված օտարերկրացիներին։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հատուկ վերականգնողական ծրագրերով կօգնեն օտարերկրացիներին ազատվել կորոնավիրուսով վարակվելուց հետո ի հայտ եկած բարդություններից։ Այստեղ բուժվել ու վերականգնվել ցանկացողների մեծ մասը ԱՊՀ երկրներից է։ Քաղաքի իշխանությունները դա բացատրում են նրանով, որ այդ երկրներից Ռուսաստան հասնելն ավելի հեշտ է։ Վերականգնողական ծրագրերը հասանելի են առողջարաններում։
Մինչև 2021 թվականի ավարտը բժշկական զբոսաշրջության շնորհիվ Սանկտ Պետերբուրգի իշխանություններն ակնկալում են ընդունել 99 հազար օտարերկրացու։ Անցյալ տարի առողջությունը վերականգնելու համար քաղաք է այցելել 96,7 հազար օտարերկրյա քաղաքացի։
Այս տարվա մայիսի տվյալներով՝ քաղաքն արդեն ընդունել է գրեթե 41 հազար հոգու: Հիվանդների մեծ մասն Ուզբեկստանի քաղաքացիներն են (11 հազար մարդ), երկրորդ տեղում Տաջիկստանն է (7,2 հազար մարդ), իսկ երրորդում ՝ Ուկրաինան (4,5 հազար մարդ):
Սանկտ Պետերբուրգում բժշկական օգնություն ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիների թվով տասնյակում է նաև
Հայաստանը։ Այս ցանկում են Բելառուսը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան և Չինաստանը: Խոսքը ոչ միայն այն օտարերկրացիների մասին է, որոնք հատուկ բուժման նպատակով են մեկնում Ռուսաստան, այլև Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվող ներգաղթյալների մասին։
Այսօր կորոնավիրուսը հաղթահարած օտարերկրացիներին Պետերբուրգում պատրաստ են ընդունել 28 առողջարաններ։