https://arm.sputniknews.ru/20210804/rusastany-mak-i-glxavor-asambleayi-76-rd-nstashrjanum-andradardzel-e-lx76-------28556704.html
Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել է` որն է Ղարաբաղի իրադրության կարգավորման առաջնահերթությունը
Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել է` որն է Ղարաբաղի իրադրության կարգավորման առաջնահերթությունը
Sputnik Արմենիա
Ռուսաստանն օգտակար է համարել խաղաղապահ ուժերի տեղակայման շրջաններում ՄԱԿ-ի կառույցների ներգրավումը մարդասիրական գործունեությանը։ 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T20:36+0400
2021-08-04T20:36+0400
2021-08-04T20:41+0400
ռուսաստան
աշխարհ
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:3111:1751_1920x0_80_0_0_5211bf6343bd7e0871128098c865659b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ի թիվս կարևոր այլ հարցերի շեշտադրել է նաև Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի կառույցների գործունեության կարևորությունը։ Փաստաթուղթն այսօր հրապարակել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։Ռուսական կողմը նաև շեշտել է, որ այդ կառույցների հնարավոր աշխատանքի ձևաչափը պետք է համաձայնեցի Բաքվի և Երևանի հետ ուղղիղ համակարգմամբ։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20210803/khaxaxapahnern-arcakhum-jamanakakic-mart-varelu-martavarutyun-en-mshakel-28528215.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:2731:2048_1920x0_80_0_0_9862c3c2b7c9b4305000880dfdd423f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, արցախ, լեռնային ղարաբաղ
ռուսաստան, աշխարհ, արցախ, լեռնային ղարաբաղ
Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել է` որն է Ղարաբաղի իրադրության կարգավորման առաջնահերթությունը
20:36 04.08.2021 (Թարմացված է: 20:41 04.08.2021) Ռուսաստանն օգտակար է համարել խաղաղապահ ուժերի տեղակայման շրջաններում ՄԱԿ-ի կառույցների ներգրավումը մարդասիրական գործունեությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ի թիվս կարևոր այլ հարցերի շեշտադրել է նաև Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի կառույցների գործունեության կարևորությունը։ Փաստաթուղթն այսօր հրապարակել է
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում իրադրության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում առաջնահերթությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումն է: Օգտակար ենք համարում ռուսական խաղաղապահների գործողության անցկացման գոտում ՄԱԿ գործակալությունների և մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) վարչության ներգրավումը մարդասիրական գործունեությանը»,- նշված է հայտարարության մեջ։
Ռուսական կողմը նաև շեշտել է, որ այդ կառույցների հնարավոր աշխատանքի ձևաչափը պետք է համաձայնեցի Բաքվի և Երևանի հետ ուղղիղ համակարգմամբ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: