https://arm.sputniknews.ru/20210804/patvastman-hamar-karelie-hertagrvel-naev-bjjayin-havelvaciov-28552430.html
Պատվաստման համար կարելի է հերթագվել նաև բջջային հավելվածով
Պատվաստման համար կարելի է հերթագվել նաև բջջային հավելվածով
Sputnik Արմենիա
Նախարարությունը ներկայացրել է նաև քայլերի հաջորդականությունը, որոնք անհրաժեշտ են բջջային հավելվածի օգնությամբ հերթագրվելու դեպքում։ 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T16:43+0400
2021-08-04T16:43+0400
2021-08-04T16:48+0400
հասարակություն
հայաստան
կորոնավիրուս
պատվաստում
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0c/28257252_0:129:1600:1029_1920x0_80_0_0_43433504219ca936c1c85838a3f6ec1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար հերթագրման գործընթացը բարելավվում է։ Տեղեկությունը հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել հնարավոր է ոչ միայն տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այլև նախապես՝ «Earlyone» բջջային հավելվածի օգնությամբ:«Հավելվածը ներդրվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և «Earlyone»-ի համագործակցության արդյունքում»,- տեղեկացնում են նախարարությունից։Նախարարությունը ներկայացրել է նաև քայլերի այն հաջորդականությունը, որոնք պետք է կատարել՝ հավելվածի օգնությամբ հերթագրվելիս։Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է ընտրել «Առողջություն» բաժինը, ապա` «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ», վայր՝ Հյուսիսային պողոտա:Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։Հիշեցնենք` «AstraZeneka»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «ԿորոնաՎակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասինՊատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին (շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը)։Պատվաստման համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել։Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
https://arm.sputniknews.ru/20210803/hayastan-e-nerkrvel--koronavirusi-dem-patvastanyuti-hertakan-xmbaqanaky-28533725.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0c/28257252_30:0:1571:1156_1920x0_80_0_0_3b9e423077d3d83e2957b1c87b8bd76f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, կորոնավիրուս, պատվաստում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հասարակություն , հայաստան, կորոնավիրուս, պատվաստում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
Պատվաստման համար կարելի է հերթագվել նաև բջջային հավելվածով
16:43 04.08.2021 (Թարմացված է: 16:48 04.08.2021) Նախարարությունը ներկայացրել է նաև քայլերի հաջորդականությունը, որոնք անհրաժեշտ են բջջային հավելվածի օգնությամբ հերթագրվելու դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար հերթագրման գործընթացը բարելավվում է։ Տեղեկությունը հայտնում է Առողջապահության նախարարության
մամուլի ծառայությունը։
Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել հնարավոր է ոչ միայն տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այլև նախապես՝ «Earlyone» բջջային հավելվածի օգնությամբ:
«Հավելվածը ներդրվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և «Earlyone»-ի համագործակցության արդյունքում»,- տեղեկացնում են նախարարությունից։
Նախարարությունը ներկայացրել է նաև քայլերի այն հաջորդականությունը, որոնք պետք է կատարել՝ հավելվածի օգնությամբ հերթագրվելիս։
Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է ընտրել «Առողջություն» բաժինը, ապա` «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ», վայր՝ Հյուսիսային պողոտա:
Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ,
Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։
Հիշեցնենք` «AstraZeneka»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «ԿորոնաՎակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին (շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը)։
Պատվաստման համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել։
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: