https://arm.sputniknews.ru/20210804/inchu-kb-n-krkin-bardzracnum-verafinasavorman-tokosadruyqy-jzmachyan-28554215.html
Ինչու է ԿԲ-ն կրկին բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը. Ճզմաչյանը` իրավիճակի մասին
Ինչու է ԿԲ-ն կրկին բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը. Ճզմաչյանը` իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի... 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T18:31+0400
2021-08-04T18:31+0400
2021-08-04T18:31+0400
ռադիո
կենտրոնական բանկ (կբ)
տոկոսադրույք
վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/2182/06/21820665_0:0:1600:904_1920x0_80_0_0_a58525f8247df78d04d2c06dfb844b76.jpg
Ճզմաչյան. «ԿԲ–ն գնաճը զսպելու համար է բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»
Sputnik Արմենիա
Ճզմաչյան. «ԿԲ–ն գնաճը զսպելու համար է բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»
Տնտեսական ուսումնասիրություններ իրականացնող բազմաթիվ կառույցները վերջին շրջանում նշում են, որ գոյություն ունի գնաճ և գնաճային ճնշումներ կան ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում և այլ տարածաշրջանների պետություններում, որոնց հետ Հայաստանն ունի տնտեսական հարաբերություններ։ Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ Կենտրոնական բանկն ամենայն հավանականությամբ գնաճը զսպելու համար է դիմել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը։ «Դա ոչ միայն գնաճի ճնշումները զսպելու մեխանիզմ է, այլև այդ նպատակով կիրառվող մյուս բոլոր մեխանիզմներից ամենաէականն է։ Եվ քանի որ հնարավոր է նաև վարկերի տոկոսադրույքների բարձրացում, հետևաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կարող է զսպել նաև վարկային տոկոսադրույքների աճը։ ԿԲ–ն այդ քայլով ավելի թանկ գնով փող է վաճառելու բանկերին, որոնք էլ իրնեց հերթին, եթե բարձրացնեն վարկային տոկոսադրույքները, ապա դա կբերի նրան, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ավելի քիչ կդիմեն բանկերին վարկեր ստանալու նպատակով»,– ասաց Ճզմաչյանը։Նրա կարծիքով` մեկ գործոնով եզրակացություն անել, թե տվյալ քայլը կարող է հարվածել քաղաքացիների կամ տնտեսվարողների գրպանին, տեղին չէ, պետք է հաշվի առնել տնտեսական զարգացման միտումներն ու համաշխարհային տնտեսության մեջ առկա զարգացումների բնույթը։ Անդրադառնալով ԿԲ–ի այն կանխատեսմանն, ըստ որի` մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, Ճզմաչյանն ասաց, որ մեր երկրում չէր կարող այլ կերպ լինել, քանի որ Հայաստանը նոր է դուրս եկել ծանր պատերազմից, ինչը շատ վատ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա։ Եթե հեռուն նայենք, ապա Հայաստանը դեռ պետք է գնա բանակը վերազինելու, հզորանալու, ռազմական նոր ծախսեր կատարելու ճանապարհով, ինչը եկամտաբեր չէ, բայց անհրաժեշտ է։ Հետևաբար ԿԲ–ն նկատի է ունեցել այն հանգամանքը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական բարձրացմամբ հնարավոր կլինի դուրս գալ ստեղծված վիճակից։ Մթերքի համաշխարհային գները դեռ բարձր կմնան. ՀՀ ԿԲՆշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկվա նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով և այն սահմանել 7.0%ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.5% է, իսկ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.5%:Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքով բանկերը վարկեր են վերցնում կարգավորիչից։
https://arm.sputniknews.ru/20210615/gnajy-zarganume-kb-27933899.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2182/06/21820665_0:0:1600:1006_1920x0_80_0_0_c3b26db86976dd1880281608e686cad8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), տոկոսադրույք, վարկ
կենտրոնական բանկ (կբ), տոկոսադրույք, վարկ
Ինչու է ԿԲ-ն կրկին բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը. Ճզմաչյանը` իրավիճակի մասին
Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացմանը։
Տնտեսական ուսումնասիրություններ իրականացնող բազմաթիվ կառույցները վերջին շրջանում նշում են, որ գոյություն ունի գնաճ և գնաճային ճնշումներ կան ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում և այլ տարածաշրջանների պետություններում, որոնց հետ Հայաստանն ունի տնտեսական հարաբերություններ։ Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ Կենտրոնական բանկն ամենայն հավանականությամբ գնաճը զսպելու համար է դիմել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը։
«Դա ոչ միայն գնաճի ճնշումները զսպելու մեխանիզմ է, այլև այդ նպատակով կիրառվող մյուս բոլոր մեխանիզմներից ամենաէականն է։ Եվ քանի որ հնարավոր է նաև վարկերի տոկոսադրույքների բարձրացում, հետևաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կարող է զսպել նաև վարկային տոկոսադրույքների աճը։ ԿԲ–ն այդ քայլով ավելի թանկ գնով փող է վաճառելու բանկերին, որոնք էլ իրնեց հերթին, եթե բարձրացնեն վարկային տոկոսադրույքները, ապա դա կբերի նրան, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ավելի քիչ կդիմեն բանկերին վարկեր ստանալու նպատակով»,– ասաց Ճզմաչյանը։
Նրա կարծիքով` մեկ գործոնով եզրակացություն անել, թե տվյալ քայլը կարող է հարվածել քաղաքացիների կամ տնտեսվարողների գրպանին, տեղին չէ, պետք է հաշվի առնել տնտեսական զարգացման միտումներն ու համաշխարհային տնտեսության մեջ առկա զարգացումների բնույթը։
Անդրադառնալով ԿԲ–ի այն կանխատեսմանն, ըստ որի` մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, Ճզմաչյանն ասաց, որ մեր երկրում չէր կարող այլ կերպ լինել, քանի որ Հայաստանը նոր է դուրս եկել ծանր պատերազմից, ինչը շատ վատ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա։ Եթե հեռուն նայենք, ապա Հայաստանը դեռ պետք է գնա բանակը վերազինելու, հզորանալու, ռազմական նոր ծախսեր կատարելու ճանապարհով, ինչը եկամտաբեր չէ, բայց անհրաժեշտ է։ Հետևաբար ԿԲ–ն նկատի է ունեցել այն հանգամանքը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական բարձրացմամբ հնարավոր կլինի դուրս գալ ստեղծված վիճակից։
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկվա նիստում
որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով և այն սահմանել 7.0%
ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.5% է, իսկ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.5%:
Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքով բանկերը վարկեր են վերցնում կարգավորիչից։