00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալվանք համայնքի ղեկավարն ու ազգականները օրենքի խախտմամբ օտարել են համայնքային հողերը

© Sputnik / Aram NersesyanРассадник заповедника "Платановая роща" у села Неркин Ханд, Сюник
Рассадник заповедника Платановая роща у села Неркин Ханд, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
Բաժանորդագրվել
Գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալվանք համայնքի հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել և անց են կացվել խախտումներով: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2016թթ. տարբեր ամիսներին, տվյալ պահին գործող «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված երկու հայտատու, գնային երկու առաջարկ ապահովելու նպատակով, իր բարեկամների, այդ թվում՝ եղբոր, քենակալի, վերջինիս որդիների օգտին կատարել է պաշտոնեական կեղծիք:
Мгер Шахгелдян - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Մհեր Շահգելդյանին դատարանը սնանկ է ճանաչել. նախկին նախարարի բնակարանը հանվել է աճուրդի
Քննությամբ պարզվել է, որ նշված անձինք, տեղյակ լինելով հրապարակային սակարկության մասնակիցների թիվը մեկից ավելի չլինելու դեպքում աճուրդի չսկսվելու մասին «ՀՀ հողային օրենսգրք»-ի դրույթներին, ստորագրել են աճուրդի մասնակցության հայտերը, արձանագրությունները և բովանդակությամբ կեղծ այլ փաստաթղթեր:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի օժանդակությամբ, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման աճուրդի կազմակերպիչ, աճուրդը կայացած համարվելու և դրանում կոնկրետ մասնակցի հաղթող ճանաչված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և դրանք վավերացրել իր հետ հանցակցած անձանց ստորագրություններով:
Մեղրիի մաքսակետի աշխատողները կաշառք են վերցրել, երկուսը կալանավորվել են
Աշխատակազմի ղեկավարն իր հերթին, իրականացնելով հայտերի ընդունման, արձանագրությունների և այլ փաստաթղթերի պատրաստման գործառույթներ, պայմանավորվածություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի հետ և, հաստատապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու և փաստացի տեղի չունենալու մասին, կազմել և ստորագրել է հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտերը: Դրանց արդյունքների մասին բովանդակությամբ կեղծ արձանագրությունները ստորագրվել են աճուրդի մասնակիցների և համայնքի ղեկավարի կողմից, որոնց  հիման վրա էլ հողամասերի նկատմամբ գրանցվել է անձանց սեփականության իրավունքը:
Больничный коридор, архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Չարաշահումներ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում. պետությանը լուրջ վնաս է հասցվել
Արդյունքում՝ 0,5839 հա, 0,2330 հա, 0,8705 հա, 0,94325 հա, 0,2115 հա, 0,49575 հա, 0,68194 հա, 3,0 հա, 0,89407 հա և 1,8 հա հողամասերը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից և քաղաքացիաիրավական բնականոն շրջանառությունից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի ազգականներին ու մտերիմներին՝ թվով 10 անձանց, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Լրահոս
0