https://arm.sputniknews.ru/20210804/aats-tonoreni-texakalin-kazaten-pashtonic-28546982.html
ԱԱԾ տնօրենի տեղակալին կազատեն պաշտոնից. նախագահը ընդունել է վարչապետի առաջարկը
ԱԱԾ տնօրենի տեղակալին կազատեն պաշտոնից. նախագահը ընդունել է վարչապետի առաջարկը
Sputnik Արմենիա
Գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանն այս պաշտոնում պաշտոնավարել է 3 տարուց մի փոքր ավելի։ 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T12:46+0400
2021-08-04T12:46+0400
2021-08-04T14:53+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23772311_0:0:1600:906_1920x0_80_0_0_c6502f4c211456412e065155baa36213.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրով`ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը օգոստոսի 14–ից կազատվի զբաղեցված պաշտոնից։ ՀՀ վարչապետի առաջարկով ստորագրված հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ստեփան Մելքոնյանին 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»,–ասված է հրամանագրում:Նշենք, որ Ստեփան Մելքոնյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ է նշանակել 2018թ.–ի հունիսի 14–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը։
https://arm.sputniknews.ru/20210429/irenq-shat-ban-karox-en-xosel-aats-tnoreni-texakaly-mexrii-mijancqi-masin-27360479.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23772311_0:0:1600:1006_1920x0_80_0_0_91b2ec3bfca2a4a8cfe18015cce65132.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ազատում
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ազատում
ԱԱԾ տնօրենի տեղակալին կազատեն պաշտոնից. նախագահը ընդունել է վարչապետի առաջարկը
12:46 04.08.2021 (Թարմացված է: 14:53 04.08.2021) Գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանն այս պաշտոնում պաշտոնավարել է 3 տարուց մի փոքր ավելի։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրով`ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը օգոստոսի 14–ից կազատվի զբաղեցված պաշտոնից։ ՀՀ վարչապետի առաջարկով ստորագրված հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական
կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Ստեփան Մելքոնյանին 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»,–ասված է հրամանագրում:
Նշենք, որ Ստեփան Մելքոնյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ է նշանակել 2018թ.–ի հունիսի 14–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը։