https://arm.sputniknews.ru/20210803/xaxaxutyuny-cavoq-miayn-meznic-chi-kaxvac-pashinyany-naxyntrakan-xostman-masin-28541564.html
«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին
«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` ժամանակը ցույց կտա, թե ՀՀ–ի և միջազգային հանրության ջանքերով ինչքանով հնարավոր կլինի տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին... 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T21:45+0400
2021-08-03T21:45+0400
2021-08-03T21:50+0400
հայաստան
սահման
դեմարկացիա
դելիմիտացիա
նիկոլ փաշինյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28540576_0:0:1600:901_1920x0_80_0_0_35a768e44028d1f3233a67ce8714d04e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է արել Պաշտպանության նախարարության աշխատակազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին հետ հանդիպման ժամանակ, որոնց ներկայացրել է նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:Փաշինյանի խոսքով` անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը:«Հայաստանի դիրքորոշումները, կարծում եմ, համահունչ են և արտահայտված են միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որն արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նոյեմբերից հետո հրապարակված մի քանի հայտարարություններով: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ապրիլի 13-ի հայտարարությամբ, արձանագրել են կարգավորման անհրաժեշտությունը կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այսինքն՝ ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի հստակ արձանագրենք, որ միջազգային հանրությունն ինքն է արձանագրում կոնֆլիկտի լուծման անհրաժեշտությունը, հետևաբար արձանագրում է կոնֆլիկտի գոյությունը»,–ասել է նա:Փաշինյանը անդրադարձել է նաև նախընտրական շրջանում տրված այն խոստմանը, որ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան է բացվելու։«Մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու համար, բայց պիտի արձանագրենք, որ ցավոք դա միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված: Սա է ամբողջ խնդիրը: Այն կախված է նրանից, թե մեր և միջազգային հանրության ջանքերով ինչքանով կկարողանանք տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին բերել կառուցողական դաշտ, բայց մյուս կողմից մենք պետք է ընդունենք նաև այդ օրակարգը, որ մենք էլ մեր հերթին պետք է լինենք մաքսիմալ կառուցողական, որպեսզի ժողովրդից ստացած մանդատը կարողանանք իրացնել, իհարկե ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է Փաշինյանը:Փաշինյանն ասել է` ինչու ՀՀ–ն սահմանային իրադրությունը լուծելու միջոցներ չի ձեռնարկումՀիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Չնայած դրան, վերջնական խաղաղությունը տարածաշրջանում հաստատված չէ, Ադրբեջանը հիմա էլ մտնում է ՀՀ սուվերեն տարածք և բախումներ հրահրում Հայաստանի տարածքում։
https://arm.sputniknews.ru/20210803/komunikacianeri-bacumy-mer-orakargne-voch-te-adrbejani-pashinyan-28541123.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28540576_167:0:1588:1066_1920x0_80_0_0_b56433baefb1e0b50a19c40db3a5ad09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահման, դեմարկացիա, դելիմիտացիա, նիկոլ փաշինյան, ադրբեջան
հայաստան, սահման, դեմարկացիա, դելիմիտացիա, նիկոլ փաշինյան, ադրբեջան
«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին
21:45 03.08.2021 (Թարմացված է: 21:50 03.08.2021) Փաշինյանի խոսքով` ժամանակը ցույց կտա, թե ՀՀ–ի և միջազգային հանրության ջանքերով ինչքանով հնարավոր կլինի տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին բերել կառուցողական դաշտ, բայց մյուս կողմից ՀՀ–ն իր հերթին պետք է լինենք մաքսիմալ կառուցողական։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման
հայտարարություն է արել Պաշտպանության նախարարության աշխատակազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին հետ հանդիպման ժամանակ, որոնց ներկայացրել է նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Փաշինյանի խոսքով` անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը:
«Հայաստանի դիրքորոշումները, կարծում եմ, համահունչ են և արտահայտված են միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որն արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նոյեմբերից հետո հրապարակված մի քանի հայտարարություններով: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ապրիլի 13-ի հայտարարությամբ, արձանագրել են կարգավորման անհրաժեշտությունը կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այսինքն՝ ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի հստակ արձանագրենք, որ միջազգային հանրությունն ինքն է արձանագրում կոնֆլիկտի լուծման անհրաժեշտությունը, հետևաբար արձանագրում է կոնֆլիկտի գոյությունը»,–ասել է նա:
Փաշինյանը անդրադարձել է նաև նախընտրական շրջանում տրված այն խոստմանը, որ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան է բացվելու։
«Մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու համար, բայց պիտի արձանագրենք, որ ցավոք դա միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված: Սա է ամբողջ խնդիրը: Այն կախված է նրանից, թե մեր և միջազգային հանրության ջանքերով ինչքանով կկարողանանք տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին բերել կառուցողական դաշտ, բայց մյուս կողմից մենք պետք է ընդունենք նաև այդ օրակարգը, որ մենք էլ մեր հերթին պետք է լինենք մաքսիմալ կառուցողական, որպեսզի ժողովրդից ստացած մանդատը կարողանանք իրացնել, իհարկե ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Չնայած դրան, վերջնական խաղաղությունը տարածաշրջանում հաստատված չէ, Ադրբեջանը հիմա էլ մտնում է ՀՀ սուվերեն տարածք և բախումներ հրահրում Հայաստանի տարածքում։