https://arm.sputniknews.ru/20210803/rusastany-aktiv-janqere-gorcadrum-kminikacianeri-apashrjapakman-hamar-28542009.html
Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ
Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ
Sputnik Արմենիա
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը թույլ կտա բացահայտել Հայաստանի, հայ ժողովրդի ներուժը` որպես շատ հեռանկարային տնտեսական օպերատոր։ 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T23:01+0400
2021-08-03T23:01+0400
2021-08-03T23:06+0400
տարածաշրջան
աշխարհ
հայաստան
ապաշրջափակում
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1b/26612225_0:120:1280:840_1920x0_80_0_0_aea5ecfa367475ac3b759357ec17409f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացն իրականացման համար։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Նրա խոսքով ՝ Ռուսաստանը և միջազգային հանրությունը շահագրգռված են, որպեսզի Անդրկովկասը դառնա խաղաղության և կայունության տարածաշրջան, որը դինամիկ և հաջողությամբ զարգանում է և իր ներդրումն է ունենում միջազգային, տնտեսական կապերի մեջ:«Մեզ համար դա հատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը ԵԱՏՄ կազմում են։ Բնականաբար, կապերի ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա մեր միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների վրա», - ասել է Կոպիրկինը։Նա նշել է, որ դա նաև տնտեսական, քաղաքական առումով կապ կստեղծի շատ կարևոր գործընկերների՝ մասնավորապես ՝ Իրանի հետ։ Այդ պատճառով Ռուսաստանը, չնայած առկա խնդիրներին, ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի սկիզբ դնի այդ գործընթացին։Դեսպանն ընդգծել է, որ տրանսպորտային շրջափակման հաղթահարումը կարևոր է նաև Հայաստանի համար: Դա թույլ կտա բացահայտել երկրի, հայ ժողովրդի ներուժը ՝ որպես շատ հեռանկարային տնտեսական օպերատոր։Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասինԵռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
https://arm.sputniknews.ru/20210803/komunikacianeri-bacumy-mer-orakargne-voch-te-adrbejani-pashinyan-28541123.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1b/26612225_0:0:1280:960_1920x0_80_0_0_db8f00c35d77141b9880b3d32c37cb8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տարածաշրջան , աշխարհ, հայաստան, ապաշրջափակում, սերգեյ կոպիրկին
տարածաշրջան , աշխարհ, հայաստան, ապաշրջափակում, սերգեյ կոպիրկին
Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ
23:01 03.08.2021 (Թարմացված է: 23:06 03.08.2021) Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը թույլ կտա բացահայտել Հայաստանի, հայ ժողովրդի ներուժը` որպես շատ հեռանկարային տնտեսական օպերատոր։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացն իրականացման համար։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը և միջազգային հանրությունը շահագրգռված են, որպեսզի Անդրկովկասը դառնա խաղաղության և կայունության տարածաշրջան, որը դինամիկ և հաջողությամբ զարգանում է և իր ներդրումն է ունենում միջազգային, տնտեսական կապերի մեջ:
«Մեզ համար դա հատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը ԵԱՏՄ կազմում են։ Բնականաբար, կապերի ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա մեր միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների վրա», - ասել է Կոպիրկինը։
Նա նշել է, որ դա նաև տնտեսական, քաղաքական առումով կապ կստեղծի շատ կարևոր գործընկերների՝ մասնավորապես ՝ Իրանի հետ։ Այդ պատճառով Ռուսաստանը, չնայած առկա խնդիրներին, ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի սկիզբ դնի այդ գործընթացին։
Դեսպանն ընդգծել է, որ տրանսպորտային շրջափակման հաղթահարումը կարևոր է նաև Հայաստանի համար: Դա թույլ կտա բացահայտել երկրի, հայ ժողովրդի ներուժը ՝ որպես շատ հեռանկարային տնտեսական օպերատոր։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց
եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի
նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ: