https://arm.sputniknews.ru/20210803/rd-sahmanapahnery-masnakioren-texakayvelen-syunikum-kopirkin-28541895.html
ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում. Կոպիրկին
ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում. Կոպիրկին
Sputnik Արմենիա
Ռուսաստանը լրացուցիչ միջոցներ է ներգրավվել, այդ թվում ՝ անձնակազմ ՝ Սյունիքի մարզի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահներին տեղակայելու համար։ 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T22:31+0400
2021-08-03T22:31+0400
2021-08-03T23:08+0400
քաղաքականություն
հայաստան
սյունիք
սահման
դեմարկացիա
սահմանապահ
դելիմիտացիա
ռուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0e/28281481_0:87:1670:1026_1920x0_80_0_0_c6fb3edfa47034ba0f35174f19c9038d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին ՌԴ սահմանապահների տեղակայման գաղափարը մասնակիորեն իրագործվել է Սյունիքի մարզում։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայել` հստակեցնելով, որ այդ կտրուկ միջոցներն անհրաժեշտ են սահմանի դեմարկացիայի և դիմիլիտացիայի աշխատանքների շուտափույթ կազմակերպման համար, առանց ռազմական բախումների ռիսկի։«Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված, ի հավելումն այն ծառայությունների վայրի, որոնք ավանդաբար ռուս սահմանապահներին են վերապահվել։ Հիշեցնեմ, որ դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է։ Հիմա Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում` անձնակազմ, որպեսզի մեր սահմանապահներին նման խնդրահարույց սահմաններում տեղակայենք, մասնավորապես այնտեղ, որտեղ սահմանը, ճանապարհը, այսպես ասած երկու տարածքներով է անցնում»,–ասել է Կոպիրկինը։Նա նշել է, որ հունիսին այցելել է Սյունիքի մարզ, ստուգել ռուս և հայ սահմանապահների սահմանային անցակետերը և զրուցել բնակիչների հետ:«Ես հասկացել եմ, թե որքան կարևոր է ռուս սահմանապահների ներկայությունը , ռուսական դրոշի ներկայությունը, որպեսզի պահպանվի կայուն իրավիճակը, որպեսզի ինչ–որ միջադեպեր չլինեն։ Գործնականում դա հաջողվում է իրականացնել, այդ թվում` եթե ինչ–որ կենցաղային հարցեր, խնդիրներ են ծագում, ապա ռուս սահմանապահները ներգրավվում են դրանց լուծմանը։ Իմ կարծիքով հատկապես կարևոր է, որ ռուս սահմանապահների ներկայությունը թույլ է տալիս տեղի բնակչությանը, որն իր համար բոլորովին նոր, ողբերգական իրավիճակում է հայտնվել , ավելի հարմարավետ զգալ, ավելի հանգիստ»,–ասել է նա։«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասինՀՀ–ում ՌԴ դեսպանի խոսքով` ինչ վերաբերում է մյուս խնդրահարույց տարածքներին, ապա կարող է միայն ասել, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։«Մենք հասկանում ենք այս խնդրի ողջ կարևորությունը, ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել։ Բայց դա մի հարց է, որը եռակողմ ձևաչափով քննարկում է պահանջում։ Գործնական աշխատանք է տարվում», - ասել է Կոպիրկինը։Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։
https://arm.sputniknews.ru/20210803/pashinyan-sahman-iradrutyun-28541072.html
https://arm.sputniknews.ru/20210803/komunikacianeri-bacumy-mer-orakargne-voch-te-adrbejani-pashinyan-28541123.html
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0e/28281481_93:0:1577:1113_1920x0_80_0_0_72afe0d20500b409d18c98b76c3a7669.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, սյունիք, սահման, դեմարկացիա, սահմանապահ, դելիմիտացիա, ռուս
քաղաքականություն, հայաստան, սյունիք, սահման, դեմարկացիա, սահմանապահ, դելիմիտացիա, ռուս
ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում. Կոպիրկին
22:31 03.08.2021 (Թարմացված է: 23:08 03.08.2021) Ռուսաստանը լրացուցիչ միջոցներ է ներգրավվել, այդ թվում ՝ անձնակազմ ՝ Սյունիքի մարզի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահներին տեղակայելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին ՌԴ սահմանապահների տեղակայման գաղափարը մասնակիորեն իրագործվել է Սյունիքի մարզում։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայել` հստակեցնելով, որ այդ կտրուկ միջոցներն անհրաժեշտ են սահմանի դեմարկացիայի և դիմիլիտացիայի աշխատանքների շուտափույթ կազմակերպման համար, առանց ռազմական բախումների ռիսկի։
«Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված, ի հավելումն այն ծառայությունների վայրի, որոնք ավանդաբար ռուս սահմանապահներին են վերապահվել։ Հիշեցնեմ, որ դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է։ Հիմա Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում` անձնակազմ, որպեսզի մեր սահմանապահներին նման խնդրահարույց սահմաններում տեղակայենք, մասնավորապես այնտեղ, որտեղ սահմանը, ճանապարհը, այսպես ասած երկու տարածքներով է անցնում»,–ասել է Կոպիրկինը։
Նա նշել է, որ հունիսին այցելել է Սյունիքի մարզ, ստուգել ռուս և հայ սահմանապահների սահմանային անցակետերը և զրուցել բնակիչների հետ:
«Ես հասկացել եմ, թե որքան կարևոր է ռուս սահմանապահների ներկայությունը , ռուսական դրոշի ներկայությունը, որպեսզի պահպանվի կայուն իրավիճակը, որպեսզի ինչ–որ միջադեպեր չլինեն։ Գործնականում դա հաջողվում է իրականացնել, այդ թվում` եթե ինչ–որ կենցաղային հարցեր, խնդիրներ են ծագում, ապա ռուս սահմանապահները ներգրավվում են դրանց լուծմանը։ Իմ կարծիքով հատկապես կարևոր է, որ ռուս սահմանապահների ներկայությունը թույլ է տալիս տեղի բնակչությանը, որն իր համար բոլորովին նոր, ողբերգական իրավիճակում է հայտնվել , ավելի հարմարավետ զգալ, ավելի հանգիստ»,–ասել է նա։
ՀՀ–ում ՌԴ դեսպանի խոսքով` ինչ վերաբերում է մյուս խնդրահարույց տարածքներին, ապա կարող է միայն ասել, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։
«Մենք հասկանում ենք այս խնդրի ողջ կարևորությունը, ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել։ Բայց դա մի հարց է, որը եռակողմ ձևաչափով քննարկում է պահանջում։ Գործնական աշխատանք է տարվում», - ասել է Կոպիրկինը։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը
համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։