https://arm.sputniknews.ru/20210803/mterq-gner-KB-bardzr-28537160.html
Մթերքի համաշխարհային գները դեռ բարձր կմնան. ՀՀ ԿԲ
Մթերքի համաշխարհային գները դեռ բարձր կմնան. ՀՀ ԿԲ
Sputnik Արմենիա
Սպասվում է արևածաղկի ձեթի ու կարագի գնի որոշակի նվազում, բայց ընդհանուր առմամբ ներմուծվող ապրանքների գները գնաճի վրա ճնշում կգործադրեն բարձրացման ուղղությամբ: 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T16:44+0400
2021-08-03T16:44+0400
2021-08-03T16:54+0400
տնտեսություն
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
գնաճ
մթերք
մարտին գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/02/23440297_0:0:1600:901_1920x0_80_0_0_459b81a9765b0bfa52b3278d2687954c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Պարենամթերքի համաշխարհային գները հիմնականում բարձր են մնում, ինչն էլ կպահպանի Հայաստանում համեմատաբար բարձր գնաճը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ հուլիսին Պարենի համաշխարհային գների ինդեքսը 12 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել է:«Ընդհանուր առմամբ, հումքի ու պարենի շուկաներում բարձր գնաճային մթնոլորտ է տիրում, իսկ գործընկեր երկրներում նկատվում է գնաճի սպասվածից բարձր մակարդակ։ Այս պայմաններում ԿԲ խորհուրդն ակնկալում է, որ ներկրվող ապրանքների գները հիմնականում ճնշում կգործադրեն գնաճի վրա», - ասաց Գալստյանը։ԿԲ կանխատեսման մեջ հաշվի են առնվել նաև արևածաղկի բարձր բերքի և արևածաղկի ձեթի, ինչպես նաև կարագի գների իջեցման կանխատեսումները: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ներմուծվող ապրանքների գները կմնան համեմատաբար բարձր։Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ Մասնակիորեն այս բացասական ազդեցությունը կմեղմացվի պղնձի խտանյութի արտահանումից գոյացած հասույթի աճով, նաև այլ լեռնամետալուրգիական արտադրանքի (մոլիբդենային խտանյութ, ֆերոմոլիբդեն) արտադրանքով: Դա դրական կազդի երկրի վճարային հաշվեկշռի վրա, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես այդ միջոցները կազդեն տնտեսոթյան վրա վրա (քանի որ դրանք դեռ չեն վերածվել բյուջետային մուտքերի)։Գնաճը Հայաստանում միջազգայինից կրկնակի բարձր տեմպ ունի. ինչ է փորձում կոծկել իշխանությունը
https://arm.sputniknews.ru/20210728/petutyuny-chpetq-e-dzerqery-lvana-u-mi-koxm-qashvi-chilingaryany-gnaji-masin-28464682.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/02/23440297_0:0:1600:1201_1920x0_80_0_0_3d552ccb918076c0cfe95c35e59f9918.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), գնաճ, մթերք, մարտին գալստյան
տնտեսություն, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), գնաճ, մթերք, մարտին գալստյան
Մթերքի համաշխարհային գները դեռ բարձր կմնան. ՀՀ ԿԲ
16:44 03.08.2021 (Թարմացված է: 16:54 03.08.2021) Սպասվում է արևածաղկի ձեթի ու կարագի գնի որոշակի նվազում, բայց ընդհանուր առմամբ ներմուծվող ապրանքների գները գնաճի վրա ճնշում կգործադրեն բարձրացման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Պարենամթերքի համաշխարհային գները հիմնականում բարձր են մնում, ինչն էլ կպահպանի Հայաստանում համեմատաբար բարձր գնաճը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ հուլիսին Պարենի համաշխարհային գների ինդեքսը 12 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել է:
«Ընդհանուր առմամբ, հումքի ու պարենի շուկաներում բարձր գնաճային մթնոլորտ է տիրում, իսկ գործընկեր երկրներում նկատվում է գնաճի սպասվածից բարձր մակարդակ։ Այս պայմաններում ԿԲ խորհուրդն ակնկալում է, որ ներկրվող ապրանքների գները հիմնականում ճնշում կգործադրեն գնաճի վրա», - ասաց Գալստյանը։
ԿԲ կանխատեսման մեջ հաշվի են առնվել նաև արևածաղկի բարձր բերքի և արևածաղկի ձեթի, ինչպես նաև կարագի գների իջեցման կանխատեսումները: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ներմուծվող ապրանքների գները կմնան համեմատաբար բարձր։
Մասնակիորեն այս բացասական ազդեցությունը կմեղմացվի պղնձի խտանյութի արտահանումից գոյացած հասույթի աճով, նաև այլ լեռնամետալուրգիական արտադրանքի (մոլիբդենային խտանյութ, ֆերոմոլիբդեն) արտադրանքով: Դա դրական կազդի երկրի վճարային հաշվեկշռի վրա, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես այդ միջոցները կազդեն տնտեսոթյան վրա վրա (քանի որ դրանք դեռ չեն վերածվել բյուջետային մուտքերի)։