https://arm.sputniknews.ru/20210803/kalanavorvac-patgamavor-bacaka-hargeli-vladimir-vardanyan-28531773.html
Կալանավորված պատգամավորների բացակայությունը հարգելի է համարվում. Վլադիմիր Վարդանյան
Կալանավորված պատգամավորների բացակայությունը հարգելի է համարվում. Վլադիմիր Վարդանյան
Sputnik Արմենիա
Վլադիմիր Վարդանյանը նշում է, որ կալանավորված պատգամավորների` քվեարկությանը չմասնակցելը չի նշանակում, որ խախտվել է նրանց ընտրվելու իրավունքը։ 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T13:24+0400
2021-08-03T13:24+0400
2021-08-03T13:52+0400
քաղաքականություն
հայաստան
վլադիմիր վարդանյան
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
«հայաստան» դաշինք
«պատիվ ունեմ» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28515765_0:0:1600:901_1920x0_80_0_0_ca0e880aaf6959f7767b71e3bb657d91.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովը չի կարող բոլոր պարագաներում երաշխավորել պատգամավորի քվեարկելու իրավունքը։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով «Հայաստան» դաշինքի 2 պատգամավորների կալանքի տակ գտնվելու հարցին։Նշենք, որ «Հայաստան» դաշինքից Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այս պահին կալանավորված են և ԱԺ նիստերին չեն մասնակցում։ Դաշինքը երեկ բարձրաձայնում էր այս հարցը` շեշտելով, որ տեղի ունեցածը պատգամավորների իրավունքի խախտում է։ Հավելենք, որ երկու պատգամավորներն էլ ընդդիմադիրների կողմից առաջադրվել էին որպես ԱԺ նախագահ։«Պատգամավորը կարող է գործուղման մեջ լինել կամ էլ հարգելի պատճառով բացակայել։ Օրինակ, կալանավորված պատգամավորների` նիստերից բացակայելը դիտարկվում է որպես հարգելի բացակա»,–ասաց Վարդանյանը։Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն ՍիմոնյանՆրա խոսքով` մնացած բոլոր հարցերի առնչությամբ պետք է հետևել գլխավոր դատախազության հաղորդագրություններին, քանի որ իրավական գործընթացներ են ընթանում։Վարդանյանը հավելեց նաև, որ կալանավորված պատգամավորների` քվեարկությանը չմասնակցելը չի նշանակում, որ խախտվել է նրանց ընտրվելու իրավունքը։Հիշեցնենք, որ երեկ 71 ձայնով ԱԺ նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը, իսկ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը ձայներ չէին ստացել` ընդդիմությունը քվեարկությանը չէր մասնակցել։
https://arm.sputniknews.ru/20210727/hayastani-28454786.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28515765_147:0:1570:1067_1920x0_80_0_0_09e299210b39d027eb6c3a030cc3368a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, վլադիմիր վարդանյան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
քաղաքականություն, հայաստան, վլադիմիր վարդանյան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
Կալանավորված պատգամավորների բացակայությունը հարգելի է համարվում. Վլադիմիր Վարդանյան
13:24 03.08.2021 (Թարմացված է: 13:52 03.08.2021) Վլադիմիր Վարդանյանը նշում է, որ կալանավորված պատգամավորների` քվեարկությանը չմասնակցելը չի նշանակում, որ խախտվել է նրանց ընտրվելու իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովը չի կարող բոլոր պարագաներում երաշխավորել պատգամավորի քվեարկելու իրավունքը։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով «Հայաստան» դաշինքի 2 պատգամավորների կալանքի տակ գտնվելու հարցին։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքից Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այս պահին կալանավորված են և ԱԺ նիստերին չեն մասնակցում։ Դաշինքը երեկ բարձրաձայնում էր այս հարցը` շեշտելով, որ տեղի ունեցածը պատգամավորների իրավունքի խախտում է։ Հավելենք, որ երկու պատգամավորներն էլ ընդդիմադիրների կողմից առաջադրվել էին որպես ԱԺ նախագահ։
«Պատգամավորը կարող է գործուղման մեջ լինել կամ էլ հարգելի պատճառով բացակայել։ Օրինակ, կալանավորված պատգամավորների` նիստերից բացակայելը դիտարկվում է որպես հարգելի բացակա»,–ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով` մնացած բոլոր հարցերի առնչությամբ պետք է հետևել գլխավոր դատախազության հաղորդագրություններին, քանի որ իրավական գործընթացներ են ընթանում։
Վարդանյանը հավելեց նաև, որ կալանավորված պատգամավորների` քվեարկությանը չմասնակցելը չի նշանակում, որ խախտվել է նրանց ընտրվելու իրավունքը։