https://arm.sputniknews.ru/20210803/ishxanakanner-lragroxner-shushan-doydoyan-28537772.html
Իշխանականներ vs լրագրողներ, կամ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է կատարվում
Իշխանականներ vs լրագրողներ, կամ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է կատարվում
Sputnik Արմենիա
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանի հետ Sputnik Արմենիայի եթերում խոսել ենք Աժ-ում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու որոշման... 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T17:40+0400
2021-08-03T17:40+0400
2021-08-03T21:12+0400
ռադիո
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1403/86/14038690_0:0:994:562_1920x0_80_0_0_9650996023bab7ded2aede4faafc5096.jpg
Իշխանությունը վախեցա՞ծ է լրագրողներից. ինչու են ԱԺ-ում սահմանափակել լրագրողների տեղաշարժը
Sputnik Արմենիա
Իշխանությունը վախեցա՞ծ է լրագրողներից. ինչու են ԱԺ-ում սահմանափակել լրագրողների տեղաշարժը
Աժ-ում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու որոշումն աննախադեպ երևույթ է Հայաստանի պատմության մեջ։ Դրանով օրվա իշխանությունները փորձում են պաշտպանվել լրագրողական համայնքից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը։Դոյդոյանի խոսքով` առնվազն տարակուսելի է, որ այդ սահմանափակումների մասին որոշումը կայացվել է առանց հարցը լրագրողական կազմակերպությունների հետ քննարկելու ու ծածուկ։ Լրագրողների համար անակնկալ որոշումն, ըստ նրա, հակասում է նաև միջազգային լավագույն փորձին։ «Լրագրողների տեղաշարժը պետական կառույցներ, այն էլ խորհրդարան, կարող է սահմանափակվել երկու հիմնական պատճառով` ֆիզիկական մատչելիության, (եթե ֆիզիկապես անհնար է տվյալ պաշտոնական կառույցի տարածքում տեղավորել լրագրողներին իրենց աշխատանքը կատարելու համար) անվտանգության նկատառումներից ելնելով (եթե նրանց աշխատանքը կարող է անվտանգության առումով սպառնալիք լինել ԱԺ աշխատանքին)»,- պարզաբանեց Դոյդոյանը։Այս երկու հիմքերի բացակայության դեպքում լրագրողների համար սահմանափակումներ մտցնելն անիմաստ է դառնում, ավելին` որքան իշխանական պատգամավորները փորձեն լրագրողների աչքից հեռու մնալ, այնքան ավելի շատ կասկած կհարուցեն և կնպաստեն խորհրդարանի հեղինակության անկմանը։Դոյդոյանի կարծիքով` վերջին 2-3 տարիներին մամուլի, լրատվամիջոցների ոլորտը կարգավորելուն ուղղված բոլոր օրենսդրական նախաձեռնություններն իրականացվել են սխալ տրամաբանությամբ և կրել են սահմանափակող, պատժող, արգելող բնույթ։Պատգամավորն անգիտակցաբա՞ր է խլել լրագրողի հեռախոսը. ՀՔԾ–ի որոշումը տարակուսանք է առաջացրել«Մինչդեռ պետք էր կրթել, ինքնակարգավորումը խրախուսել և կանխարգելել, բայց լրիվ հակադիր միջոցներ են իրենք փորձել մշակել։ Դրանց մեծ մասը հաջողվել է լրագրողական համայնքի կողմից կասեցնել, մի մասն էլ, ինչպես, օրինակ, վերջերս ընդունված հայհոյանքը և վիրավորանքը քրեականացնող հոդվածները, օրինականացրել են»,- նշեց Դոյդոյանը։Հիշեցնենք, որ Աժ 8-րդ գումարման նստաշրջանը մեկնարկել է խորհրդարանում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումներով։Նրանց տեղաշարժը հսկում են Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, առաջիկայում նախատեսվում է ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույցներ իրականացնել հայրենի օրենսդիրների հետ:Նշենք, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են նախաձեռնել՝ պահանջելով չեղարկել լրագրողների տեղաշարժի հետ կապված սահմանափակումները: Նրանք պատրաստվում են նաև Աժ խոսնակի հետ քննարկել հարցը։Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը
https://arm.sputniknews.ru/20210730/es-namn-em-mardu-vor-vaxenum-e-lragoxneric-alen-simonyan-28486542.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1403/86/14038690_30:0:925:562_1920x0_80_0_0_49061f3517d09697de721accd5d0f8b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան
Իշխանականներ vs լրագրողներ, կամ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է կատարվում
17:40 03.08.2021 (Թարմացված է: 21:12 03.08.2021) «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանի հետ Sputnik Արմենիայի եթերում խոսել ենք Աժ-ում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու որոշման մասին։
Աժ-ում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու որոշումն աննախադեպ երևույթ է
Հայաստանի պատմության մեջ։ Դրանով օրվա իշխանությունները փորձում են պաշտպանվել լրագրողական համայնքից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը։
«ԱԺ նոր ղեկավարը կամ ղեկավարությունն ուզում են ուղղակի իրենց ապահովագրել անցանկալի տհաճ հարցադրումներից, որոնք կարող է հնչեցնել մամուլը, կամ այն տեղեկություններից, ինչի մասին կարող է ավելի մանրամասն իմանալ հասարակությունը»,- ասաց նա։
Դոյդոյանի խոսքով` առնվազն տարակուսելի է, որ այդ սահմանափակումների մասին որոշումը կայացվել է առանց հարցը լրագրողական կազմակերպությունների հետ քննարկելու ու ծածուկ։ Լրագրողների համար անակնկալ որոշումն, ըստ նրա, հակասում է նաև միջազգային լավագույն փորձին։
«Լրագրողների տեղաշարժը պետական կառույցներ, այն էլ խորհրդարան, կարող է սահմանափակվել երկու հիմնական պատճառով` ֆիզիկական մատչելիության, (եթե ֆիզիկապես անհնար է տվյալ պաշտոնական կառույցի տարածքում տեղավորել լրագրողներին իրենց աշխատանքը կատարելու համար) անվտանգության նկատառումներից ելնելով (եթե նրանց աշխատանքը կարող է անվտանգության առումով սպառնալիք լինել ԱԺ աշխատանքին)»,- պարզաբանեց Դոյդոյանը։
Այս երկու հիմքերի բացակայության դեպքում լրագրողների համար սահմանափակումներ մտցնելն անիմաստ է դառնում, ավելին` որքան իշխանական պատգամավորները փորձեն լրագրողների աչքից հեռու մնալ, այնքան ավելի շատ կասկած կհարուցեն և կնպաստեն խորհրդարանի հեղինակության անկմանը։
Դոյդոյանի կարծիքով` վերջին 2-3 տարիներին մամուլի, լրատվամիջոցների ոլորտը կարգավորելուն ուղղված բոլոր օրենսդրական նախաձեռնություններն իրականացվել են սխալ տրամաբանությամբ և կրել են սահմանափակող, պատժող, արգելող բնույթ։
«Մինչդեռ պետք էր կրթել, ինքնակարգավորումը խրախուսել և կանխարգելել, բայց լրիվ հակադիր միջոցներ են իրենք փորձել մշակել։ Դրանց մեծ մասը հաջողվել է լրագրողական համայնքի կողմից կասեցնել, մի մասն էլ, ինչպես, օրինակ, վերջերս ընդունված հայհոյանքը և վիրավորանքը քրեականացնող հոդվածները, օրինականացրել են»,- նշեց Դոյդոյանը։
Հիշեցնենք, որ Աժ 8-րդ գումարման նստաշրջանը մեկնարկել է խորհրդարանում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումներով։
Նրանց տեղաշարժը հսկում են Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, առաջիկայում նախատեսվում է ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույցներ իրականացնել հայրենի օրենսդիրների հետ:
Նշենք, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են նախաձեռնել՝ պահանջելով չեղարկել լրագրողների տեղաշարժի հետ կապված սահմանափակումները: Նրանք պատրաստվում են նաև Աժ խոսնակի հետ քննարկել հարցը։