https://arm.sputniknews.ru/20210803/aronyany-durs-ekav-Chessable-Masters-mrcashari-qarord-ezrapakich-ev-kkhaxa-adrbejancu-het-28528981.html
Արոնյանը դուրս եկավ «Chessable Masters» մրցաշարի քառորդ եզրափակիչ և կխաղա ադրբեջանցու հետ
Արոնյանը դուրս եկավ «Chessable Masters» մրցաշարի քառորդ եզրափակիչ և կխաղա ադրբեջանցու հետ
Sputnik Արմենիա
100 հազար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Մրցումներն անցկացվում են արագ շախմատի կանոններով։ 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T11:33+0400
2021-08-03T11:33+0400
2021-08-03T11:37+0400
սպորտ
հայաստան
լևոն արոնյան
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/1899/36/18993634_0:81:1600:981_1920x0_80_0_0_8d97a295c92f99f0dae1ac67b67a392c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել «Grand Chess Tour» սերիայի «Chessable Masters» առցանց մրցաշարի ¼ եզրափակիչ։Հայ շախմատիստը 16 գրոսմայստերների մասնակցությամբ շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի արդյունքներով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` 15 հնարավոր միավորից հավաքելով 10,5 միավոր։ Նույնքան միավոր են հավաքել ամերիկացի Խիկար Նակամուրան և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզջան։Քառորդ եզրափակիչում Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ։100 հազար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Շրջանաձև մրցաշարի արդյունքում 8 լավագույն շախմատիստները կորոշեն նոկաուտ համակարգով հաղթողին։ Մրցումներն անցկացվում են արագ շախմատի կանոններով (15 րոպե` յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացնելով)։Հիշեցնենք` Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, բայց նա արդեն հայտարարել է, որ մեկնելու է ԱՄՆ:Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին
https://arm.sputniknews.ru/20210726/arden-lav-em-levon-aronyany-xosel-e-arajika-tsragereri-masin-28434631.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1899/36/18993634_0:236:1601:1436_1920x0_80_0_0_1c50d283872ff39c34af1b12d1f387f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, լևոն արոնյան, ադրբեջանցի
սպորտ , հայաստան, լևոն արոնյան, ադրբեջանցի
Արոնյանը դուրս եկավ «Chessable Masters» մրցաշարի քառորդ եզրափակիչ և կխաղա ադրբեջանցու հետ
11:33 03.08.2021 (Թարմացված է: 11:37 03.08.2021) 100 հազար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Մրցումներն անցկացվում են արագ շախմատի կանոններով։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել «Grand Chess Tour» սերիայի «Chessable Masters» առցանց մրցաշարի ¼ եզրափակիչ։
Հայ շախմատիստը 16 գրոսմայստերների մասնակցությամբ շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի արդյունքներով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` 15 հնարավոր միավորից հավաքելով 10,5 միավոր։ Նույնքան միավոր են հավաքել ամերիկացի Խիկար Նակամուրան և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզջան։
Քառորդ եզրափակիչում Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ։
100 հազար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Շրջանաձև մրցաշարի արդյունքում 8 լավագույն շախմատիստները կորոշեն նոկաուտ համակարգով հաղթողին։ Մրցումներն անցկացվում են արագ շախմատի կանոններով (15 րոպե` յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացնելով)։
Հիշեցնենք` Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է,
Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, բայց նա արդեն հայտարարել է, որ մեկնելու է ԱՄՆ: